Մալուխ, էլեկտրական, պաշտպանական ծածկույթով պատված, հերմետիկ պատյանով մեկ կամ մի քանի մեկուսացված հոսանքատար ջղեր։ Կիրառվում են էլեկտրաէներգիայի կամ էլեկտրական ազդանշանների հաղորդման համար։ Մալուխների հիմնական կոնստրուկցիոն տարրերն են հոսանքատար ջղերը, մեկուսացումը և պատյանը։ Մալուխները լինում են՝ ուժային (ցածրավոլտ, բարձրավոլտ, գերբարձրավոլտ), էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման հոսանքատար ջղերը հիմնականում պատրաստվում են էլեկտրատեխնիկական պղնձից և ալյումինից։ Կախված նշանակումից և շահագործման պայմաններից հոսանքատար շղերը կարող են ունենալ ճկունության տարբեր աստիճաններ, նորմալ (անշարժ միջադիրի համար), ճկուն (մոնտաժի ժամանակ մեծ ճկունություն պահանջող անշարժ միջադիրի համար), առանձնապես ճկուն (1946

150 1 CFBRAID (Small).JPG
Օպտիկական մալուխ

Ուժային մալուխներում ջղերը մեկուսացվում են նավթային և սինթետիկ յուղերով տոգորված տարբեր հաստության (0,045, 0,03, 0,12 և 0,17 մմ) մալուխային թղթով կամ իներտ գազով լցված թղթով, պոլիվինիլքլորիդով, վուլկանացված ռետինով, կապի մալուխներում՝ պոլիէթիլենով, օդապլաստմասսայով և կիսաօդային մեկուսացումով։ Մեկուսացման հիմնական պարամետրերն են՝ մեկուսիչի ծավալային դիմադրությունը (Մ), դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը (tg6), դիէլեկտրիկ թափանցելիությունը (g), էլեկտրական ամրությունը (E)։ Նշանակումից և շահագործման պայմաններից կախված մալուխային մեկուսացմանը ներկայացվում են հատուկ պահանջներ՝ ջերմակայունություն, խոնավակայունություն, ճառագայթակայունություն և այլն։ Պատյանը նախատեսված է ջղերի մեկուսացումը խոնավության, լույսի, քիմիական նյութերի ազդեցությունից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար։ Պատյանը հիմնականում պատրաստվում է մետաղից պոլիէթիլենից և պոլիամիդային խեժերից։ Պաշտպանական ծածկույթները (պողպատե ժապավեններ և տարբեր պրոֆիլի մետաղալարեր) ծառայում են պատյանը մեխանիկական վնասվածքներից և կոռոզիայից պաշտպանելու համար։

Մալուխի արդյունաբերությունը բարձր տեմպերով սկսել է զարգանալ 19-րդ դարի 80-ական թթ. Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 164 CC BY-SA icon 80x15.png