Մալին Աննա Բյորք (շվեդ.՝ Malin Anna Björk, մայիսի 22, 1972, Գյոթեբորգ, Շվեդիա), շվեդ պետական և քաղաքական գործիչ, Շվեդիայի Ձախ կուսակցության անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական միացյալ ձախ / ձախ-կանաչ Հյուսիս կուսակցական խմբի անդամ։ Նա նաև հանդիսանում է կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի[2] (FEMM) և քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի անդամ[3] (LIBE)[4]։

Մալին Բյորք
Malin Anna Björk
 
Կուսակցություն՝

Ձախ կուսակցություն

Եվրոպական խորհրդարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 22, 1972 (51 տարեկան)
Ծննդավայր Գյոթեբուրգ, Շվեդիա
Քաղաքացիություն  Շվեդիա[1]
Զավակներ 2
 
Կայք՝ eu.vansterpartiet.se

Կենսագրություն խմբագրել

Մալին Բյորքը իր մանկությունն անց է կացրել Վեստրա-Ֆրելունդայում, Գյոթեբորգում։ Այժմ նա իր ամուսնու և 2 երեխաների հետ ապրում է Բրյուսելում։ Շուրջ 10 տարի աշխատել է Եվրոպական կանանց լոբբիիում (EWL)։ 2005-2008 թվականներին եղել է Եվրոպական կանանց լոբբիի Հյուսիսային և Բալթյան երկրների փորձնական ծրագրի ղեկավար, որն ուղղված էր տարածաշրջանում նպաստելու համագործակցությանը՝ կապված մարմնավաճառության և մարդկանց վաճառքի հետ։

Բյորքը 2009 թվականի սկզբին լքել է Եվրոպական կանանց լոբբին, որպիսի սկսի նոր աշխատանք՝ Եվրոպական ցանցում աղքատության դեմ ծրագրի ղեկավար, իսկ դրանից հետո, 2009 թվականին, աշխատանքի է ընդունվել կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի քարտուղարությունում՝ Եվրոպական միացյալ ձախեր/Սկանդինավյան ձախ կանաչներ կուսակցության և քաղաքական խորհրդականի կոմիտեի անդամ Էվա-Բրիթ Սվենսսոնի մոտ[5][6]։

Մալին Բյորքը եղել է 2014 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրությունների Ձախ կուսակցության գլխավոր թեկնածուն այն բանից հետո, երբ նա հազիվ ստացավ այդ պաշտոնը գործող պատգամավոր Միքայել Գուստավսսոնի դեմ պայքարից հետո[7]։ Նա կուսակցության միակ ընտրված անդամն էր։ Նախընտրական արշավի ժամանակ նա շեշտը դրել է ֆեմինիստական խնդիրների, ռասիզմի դեմ պայքարի, ԼԳԲՏ-ի իրավունքների, աշխատողների իրավունքների պաշտպանության և խիստ խնայողության քաղաքականությանը հակազդելու վրա։ Նա հայտարարել է, որ ցանկանում է ավելի վճռական որոշումներ կայացնել սոցիալական դեմպինգի դեմ, այդ թվում չեղարկել Լավալ ընկերության դատական գործը ընդդեմ Շվեդական արհմիության, որտեղ դատարանը վճռեց, որ գորադուլի իրավունքը սահմանափակ է, եթե այն անհամաչափորեն ազդում է ԵՄ-ում բիզնես ստեղծելու կամ տրամադրելու իրավունքի վրա։ Բյորքը դեմ էր Անդրատլանտյան ազատ առևտրի գոտի ստեղծելու առաջարկին[7]։

Մալին Բյորքը հանդիսանում էր ԵՄ-ում վերաբնակեցման հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողը[8]։ 2017 թվականի հոկտեմբերին ԵՄ անդամ պետություններում տարեկան շուրջ 240 հազար փախստականների վերաբնակեցման նրա առաջարկը[9] հավանության է արժանացել[10] Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի կողմից[11]։

Իր գործընկերոջ՝ Էլեոնորա Ֆորենզիի հետ, նա հանդիսանում է գենդերի և առևտրի մասին զեկույցի հեղինակ[12], որում կոչ է արվում ԵՄ-ին ավելի զգայուն գենդերային քաղաքականություն իրականացնել։ 2018 թվականի հունվարին զեկույցն ընդունվել է կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի և միջազգային առևտրի կոմիտեի կողմից[13]։

2014 թվականին Բյորքը հրաժարվել է շվեդական ինքնաթիռում ամրագոտին ամրացնել այն բանից հետո, հենց իրեն հայտնի դարձավ, որ ինքնաթիռում կտեղափոխեն իրանցի ապաստան խնդրողին, ով պետք է արտաքսվեր։ Արդյունքում տղամարդուն ինքնաթիռից տարել են այլ վայր։ Ավելի ուշ նա Շվեդիայում մշտական բնակության թուլտվություն է ստացել[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. комитет по правам женщин и гендерному равенству
  3. комитет по гражданским свободам, правосудию и внутренним делам
  4. «Vänsterpartiet» (անգլերեն). GUE/NGL. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  5. «Personal | Vänsterpartiet i EU-parlamentet». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  6. «Malin Björk» (շվեդերեն). Vänsterpartiet i EU-parlamentet. 2014 թ․ հուլիսի 4. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  7. 7,0 7,1 Malin Björk (V) Europaportalen.se. ( at Webcitation.org.)
  8. «Legislative train schedule». European Parliament. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  9. «RAPORT referitor la propunerea de regulament al Parlamentului European și al Consiliului de instituire a cadrului de relocare al Uniunii și de modificare a Regulamentului (UE) nr. 516/2014 al Parlamentului European și al Consiliului» (ռումիներեն). www.europarl.europa.eu. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  10. «MEPs propose taking in over 200,000 refugees» (անգլերեն). EUobserver. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  11. «BETÄNKANDE om förslaget till Europaparlamentets och rådets förordning om inrättande av en unionsram för vidarebosättning och om ändring av Europaparlamentets och rådets förordning (EU) nr 516/2014» (շվեդերեն). www.europarl.europa.eu. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  12. доклад о гендере и торговле
  13. «BETÄNKANDE om jämställdhet i EU:s handelsavtal» (շվեդերեն). www.europarl.europa.eu. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  14. Wannerskog, Kalle (2014 թ․ ապրիլի 10). «Flygpassagerare stoppade avvisning». Sveriges Radio. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալին Բյորք» հոդվածին։