Մալթայի ծովային թանգարան
Մալթայի ծովային թանգարան (մալթայերեն՝ Mużew Marittimu ta' Malta), թանգարան Մալթայի Բիրգու քաղաքում։ Տեղակայված է նախկին Թագավորական ռազմածովային փռի շենքում, որը կառուցվել է 1840-ականներին և ժամանակին եղել է միջերկրածովյան նավատորմի հիմնական փուռը։ Թանգարանում ներկայացված են ավելի քան 20,000 ցուցանմուշներ, Մալթայի ծովային թանգարանը ամենամեծն է կղզում։ Հավաքածուի մեծ մասը ներկայացնում է Մալթայի նավատորմի պատմությունը՝ նախապատմությունից մինչև ներկա[5]։
Մալթայի ծովային թանգարան | |
---|---|
Տեսակ | ծովային թանգարան, թանգարան և տեսարժան վայր |
Երկիր | Մալթա[1][2][3] |
Տեղագրություն | Բիրգու |
Վայր | Բիրգու և Forni della Signoria? |
Հասցե | Ex-Naval Bakery Vittoriosa Waterfront, Birgu BRG 1721, MaltaBRG 1721[4] |
Հիմնադրվել է | 1988 |
Հավաքածուի չափս | 20 000 արխիվային միավոր |
Կայք | heritagemalta.org/malta-maritime-museum/(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՄալթայի ծովային թանգարանի բացման առաջին նախագիծը կազմվել է 1988 թվականին, երբ ստեղծվեց խորհրդատվական կոմիտե՝ թանգարանի հավաքածուն լրացնելու և նոր արտեֆակտներ արձանագրելու համար[5]։ 4 տարի անց՝ 1992 թվականի հուլիսի 24-ին տեղի ունեցավ թանգարանի պաշտոնական բացումը, որին մասնակցում էր Կրթության և թանգարանների նախարար Ուգո Միֆսուդ Բոնիչին[6]։ Հիմնադրման պահից սկսած՝ թանգարանի հավաքածուն լրացվել է մալթացի և օտարերկրացի անհատների նվիրատվությունների հաշվին, ներդրումներ են կատարել նաև օտարերկրյա ծովային թանգարանները, նավատորմերը, մի շարք կազմակերպություններ և կորպորատիվ կառույցներ[5]։
Թանգարանի շենք
խմբագրելԹանգարանը տեղակայված է Բիրգու քաղաքում, ծովափին մոտ գտնվող նախկին Թագավորական նավատորմի փռի շենքում։ Վերջինս կառուցվել է 1842-1845 թվականներին, ճարտարապետը Ուիլիամ Սքեմփն է։ Կառույցի ճակատային հատվածը նախագծելիս Սքեմփը ոգեշնչվել է Վինձորի ամրոցի ոճով[7]։ Այս փուռը տարիներ շարունակ սնունդ է մատակարարել Միջերկրածովյան նավատորմի անձնակազմին։ Իր զարգացման գագաթնակետի ժամանակ փուռը արտադրում էր 14,000 կգ հաց և բլիթներ[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փռի շենքը օգտագործում էին որպես Նավատորմի ոստիկանության գլխամաս, որտեղ տեղակայվեցին մի շարք գրասենյակներ ու խանութներ նաև։ 1979 թվականին, երբ բրիտանական զորքերը հեռացան Մալթայից, կաոռւյցը երկար ժամանակ լքված էր, մինչև որ բացվեց Ծովային թանգարանը 1992 թվականին[5]։
Հավաքածու
խմբագրելՄալթայի ծովային թանգարանն ընդգրկում է շուրջ 20,000 ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Մալթայի նավատորմի պատմությունը։ Հավաքածուն ներառում է նավերի տարբեր մոդելներ, խարիսխներ, ամֆորաներ, թնդանոթներ, զենքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, համազգեստներ և 1950-ականներով թվագրվող շոգեմեքենաներ։ Ցուցանմուշների թվում է նաև Սուրբ Ջոնի միաբանության նավատորմի նավերից մեկը, որը թվագրվում է 18-րդ դարով[8]։ Թանգարանում ցուցադրված է նաև շատ հայտնի հռոմեական խարիսխը, որը կշռում է 4 տոննա[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ Museums of the World
- ↑ Museums of the World
- ↑ https://heritagemalta.org/malta-maritime-museum/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Malta Maritime Museum». web.archive.org. euromuse.net. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Underwater Archeology: A New Turning-Point in Maltese Archeology». www.um.edu.mt. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Rix, Juliet (2015 թ․ դեկտեմբերի 3). «Malta and Gozo» (անգլերեն). Bradt Travel Guides. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «National Maritime Museum». web.archive.org. timesofmalta.com. 2016 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթայի ծովային թանգարան» հոդվածին։ |