Մալա Արավինդան (անգլ.՝ Mala Aravindan, հունվարի 15, 1939(1939-01-15), Mala, Kerala, Thrissur district, Kingdom of Cochin, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - հունվարի 28, 2015(2015-01-28), Կոիմբատուր, Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդիկ կատակերգու դերասան, նկարահանվել է մալայալամ լեզվով ֆիլմերում։

Մալա Արավինդան
Ծննդյան թիվ՝հունվարի 15, 1939(1939-01-15)
Ծննդավայր՝Mala, Kerala, Thrissur district, Kingdom of Cochin, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1]
Վախճանի թիվ՝հունվարի 28, 2015(2015-01-28) (76 տարեկան)
Վախճանի վայր՝Կոիմբատուր, Թամիլ Նադու, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 0033245

Կենսագրություն խմբագրել

Արավինդանը ծնվել է Էրնակուլամում 1941 թվականին[2]։ Շատ չանցած՝ տեղափոխվել է Տրիսուրի շրջանի Մալա քաղաք, որտեղ աշխատանք է ստացել նրա մայրը։ Հետագայում այդ քաղաքի անվանումը նախածանց է դարձել նրա անվան համար[3]։ Դպրոցից հետո Մալան միացել է թատրոնի թատերախմբի երաժշտական անսամբլին՝ որպես տաբլա նվագող։ Մի անգամ «Thalavattom» պիեսի ժամանակ նա փոխարինել է հիմնական դերասանին[4]։ Արդյունքում նրա տաղանդը նկատելի է դարձել, և սկզբում ստացել է փոքր, իսկ հետո նաև առանցքային երկրորդական դերեր։

Հաջորդ 12 տարիներին Արավինդանը տարբեր թատերախմբերի հետ մեկնել է հյուրախաղերի[5]։ 1978 թվականին նրա աշխատանքը պարգևատրվել է Կերալի ակադեմիայի Սանգիտ Նատակ մրցանակով` «Nidhi» պիեսում տղամարդու լավագույն դերակատարման համար[4][6]։

Նրա առաջին ֆիլմը պետք է լիներ «Ente Kunju»-ն, բայց այն այդպես էլ չներկայացվեց վարձույթի[4]։ Արդյունքում Արավինդանը առաջնելույթեց «Sindooram» (1976) ֆիլմով։ Կինոյում 37 տարվա գործունեության ընթացքում նա նկարահանվել է 400 ֆիլմում։ Կինոքննադատների Կերալյան ասոցիացիան խրախուսել է նրա ներդրումը 2013 թվականին շնորհած «Chalachitraprathibha Puraskar» մրցանակով[7]։ Նրա վերջին ֆիլմը «Lal Bahadur Shastri»-ն էր (2014)։

Մալան հայտնի էր դերասանական տարբեր հնարներով, այդ թվում՝ հատուկ ժեստերով, ձայնային վարիացիաներով և ծիծաղի յուրահատուկ ոճով։

Անձնական կյանք խմբագրել

Արավինդանն ամուսնացել է Աննայի հետ 1971 թվականին՝ 5 տարի հարաբերություններից հետո։ Վերջինս դավանում էր քրիստոնեություն, բայց հետագայում փոխել է իր անունը՝ անվանակոչվելով Գիտա (առանց կրոնը փոխելու)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Ashraf Padanna (2015 թ․ հունվարի 28). «Malayalam comedian Mala Aravindan dies». Gulf Times (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  3. Shaju Philip (2015 թ․ հունվարի 28). «Malayalam Actor Mala Aravindan dead». The Indian Express (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Mala Aravindan passes away». The Hindu (անգլերեն). 2015 թ․ հունվարի 29. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Malayalam Comedy Actor Mala Aravindan Dead at 72». Outlook (անգլերեն). 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  6. Nicy V.P. (2016 թ․ հունվարի 28). «Veteran Malayalam Actor Mala Aravindan Passes Away». International Business Times (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  7. «'Drishyam' Bags Kerala Film Critics Association Awards». The New Indian Express (անգլերեն). 2014 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.