Մաթեմատիկայի ազգային թանգարան
Մաթեմատիկայի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Mathematics)[1], թանգարան է, որը նվիրված է մաթեմատիկային և գտնվում է Մանհեթենում` Նյու Յորք քաղաքում[2][3]։ Բացվել է 2012 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այն գտնվում է Արևելյան 26-րդ փողոց, 11 հասցեում, Հինգերորդ և Մեդիսոն պողոտաների միջև, Մեդիսոն Սքուեր Փարքի դիմաց, Նոմադում։ Այն մաթեմատիկային նվիրված միակ թանգարանն է Հյուսիսային Ամերիկայում[4], և այստեղ ներկայացված են ավելի քան երեսուն ինտերակտիվ ցուցանմուշներ։ Թանգարանի առաքելությունն է «ավելացնել ըմբռնումը և մաթեմատիկայի հանդեպ ընկալումը հասարակության կողմից»[5][6]։ Թանգարանը հայտնի է քառակուսի անիվներով հատուկ եռանիվ հեծանիվով, որը սահուն շարժվում է հարթ մակերեսով[7][8]։
Մաթեմատիկայի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մաթեմատիկայի թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նյու Յորք |
Վայր | Նյու Յորք շրջան |
Հասցե | 26th Street |
Հիմնադրվել է | նոյեմբերի 17, 2009 |
Կայք | momath.org(անգլ.) |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրել2006 թվականին Լոնգ Այլենդ նահանգի Գուդրեու թանգարանը, որն այն ժամանակ Միացյալ Նահանգների` մաթեմատիկային նվիրված միակ թանգարանն էր, փակել է իր դռները[9]։ Ի պատասխան դրան՝ մի խումբ մարդիկ հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Գլեն Ուիթնիի գլխավորությամբ հանդիպել են` քննարկելու նոր թանգարան բացելու հնարավորությունը։ Նրանք կանոնադրություն են ստացել Նյու Յորք նահանգի կրթության դեպարտամենտից 2009 թվականին[7] և չորս տարվա ընթացքում հավաքեցին ավելի քան 22 միլիոն դոլար[10]։ Այս ֆինանսավորմամբ Արևելյան 26-րդ փողոց 11-13 հասցեում գտնվող Գոդդարդ շենքում վարձակալության է տրվել 1800 քմ տարածք։ Չնայած տեղական համայնքի ներսում ճարտարապետական ծրագրերի որոշակի հակասություններին[11]` շինարարության թույլտվությունը տրվել է Նյու Յորքի քաղաքային նշանների պահպանության հանձնաժողովի և շենքերի դեպարտամենտի կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ralph Gardner Jr. (2011-03-09), Making Math Fun (Seriously), Wall Street Journal
- ↑ Rocca, Mo (2013 թ․ մարտի 4). «A new museum devoted to math». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ Rothstein, Edward (2012 թ․ դեկտեմբերի 13). «Opening the Doors to the Life of Pi». The New York Times. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ Keene, Tom (2013 թ․ փետրվարի 22). «New York's Coolest New Museum, Starring Heidi Klum». Bloomberg. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ Colvin, Jill. «new-Math Museum Hopes To Make Numbers Fun For Kids». New York: Dnainfo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Kit Dillon. «MoMath No Problems: North America's Only Math Museum Now Open in Madison Square». New York Observer. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 7,0 7,1 «About – The Museum of Mathematics». Momath.org. 2009 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «The Lessons of a Square-Wheeled Trike». Mathematic Enchantments. 2015 թ․ հուլիսի 15.
- ↑ «Goudreau Museum of Mathematics in Art and Science». The Math Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Chang, Kenneth (2011 թ․ հունիսի 27). «One Math Museum, Many Variables». New York Times. New York.
- ↑ Johnson, Mary (2012 թ․ հունվարի 26). «Landmarks Commission Gives Thumbs Up to MoMath Facade Plans». New York: Dnainfo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթեմատիկայի ազգային թանգարան» հոդվածին։ |