Մադրիդյան սկզբունքներ (անգլ.՝ Madrid Principles), 2007 թվականին նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման առաջարկած հիմնական սկզբունքների պայմանական անվանումը։ Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակի մի մասը հրապարակվել է 2009 թվականի հուլիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում[1]։

     Արցախի տարածքներ, որոնք նախկինում հայկական վերահսկողության տակ էին      Հայաստանը Արցախին միացնող միջանցք      Նախկին ԼՂԻՄ տարածք      Ադրբեջանի մնացած տարածք

Հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները արցախյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում[2]՝

  • նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,
  • Արցախի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
  • Հայաստանը Արցախին կապող միջանցք,
  • Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
  • Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
  • Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնության են եկել առաջարկվող որոշ սկզբունքների շուրջ, սակայն քիչ առաջընթաց են գրանցել կամ ընդհանրապես բացակայել են գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման կամ Արցախի ապագա կարգավիճակի որոշման ձևաչափերի ուղղությամբ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իզվեստիա՝ Հայաստանի նախագահը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ թարմացված Մադրիդյան սկզբունքները
  2. ԵԱՀԿ պաշտոնական վեբ-կայք
  3. «Armenian, Azerbaijani Presidents Agree On Preamble To 'Madrid Principles' - Armenia». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.