Մադագասկարյան ձկնկուլ (լատին․՝ Ardea humbloti[1]), ձկնկուլների ընտանիքի հազվագյուտ թռչուն։ Տեսակի անվանումը տրվել է ի պատիվ ֆրանսիացի բուսաբան Լեոն Ումբլոյի։

Մադագասկարյան ձկնկուլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավալուսնանմաններ
Ընտանիք Ձկնկուլներ
Լատիներեն անվանում
Ardea humbloti

Grandidier & Milne-Edwards, 1885
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նկարագրություն

խմբագրել

Մադագասկարյան ձկնկուլի մարմնի երկարությունը հասնում է 90 սմ-ի։ Փետուրները առավելապես ունեն մոխրագույն գունավորում։

Տարածվածություն

խմբագրել

Տեսակը տարածված է Մադագասկարում, առավելապես կղզու հյուսիսում և արևմուտքում, ինչպես նաև Ալաուտա լճի ափին։ Բացի այդ, թռչուններին կարելի է տեսնել նաև Կոմարյան կղզիներում, Մայոտտեում և Ալդաբրա ատոլում։ Մադագասկարյան ձկնկուլները տարածված են խոնավ շրջաններում։

Տեսակի պոպուլյացիան հաշվվում է 1 000-ից 3 000 թռչուն, որն էլ ենթադրում է, որ կենդանիները գտնվում են բնաջնջման սպառնալիքի տակ։ Դրան նպաստում են մի կողմից որսորդները, մյուս կողմից կենսատարածքների հատումները և ճահիճների չորացումները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 23. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադագասկարյան ձկնկուլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադագասկարյան ձկնկուլ» հոդվածին։