Մագնիսական ռեզոնանս

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Մագնիսական ռեզոնանս, փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի ընտրողական (ռեզոնանսային) կլանումը արտաքին հաստատուն մագնիսական դաշտում գտնվող նյութում (էլեկտրոնների կամ միջուկների համակարգում)։ Ho մագնիսական դաշտի ազդեցությամբ տեղի է ունենում էլեկտրոնների կամ միջուկների համակարգի էներգիայի մակարդակների ճեղքում (Զեեմանի երևույթ)։ Երկու հարևան ենթամակարդակների հեռավորությունը որոշվում է ΔΕ= = flγ առնչությամբ, որտեղ γ-ն մագնիսամեխանիկական հարաբերությունն է, fl-ը՝ Պլանկի հաստատունը։ flco= ΔΕ էներգիայի փոփոխական էլեկտրամագնիսական ալիքի ազդեցությամբ զեեմանյան ենթամակարդակների միջև տեղի է ունենում անցում, որը հանգեցնում է էլեկտրամագնիսական ալիքի ռեզոնանսային կլանման։ Ռեզոնանսի պայմանն է՝ 1Τω= = ΔΕ= ύΙτΗο կամ ω=γΗ0։ Մագնիսական ռեզոնանսի ω հաճախականությունը որոշվում է γ-ի մեծությամբ։ Ազատ էլեկտրոնի համար 7е-1, 7609 • 107 վրկ1 է, պրոտոնի համար' 7р= 2, 670 • 10 վրկ է։ Եթե էլեկտրամագնիսական էներգիան կլանում են միջուկները, մագնիսական ռեզոնանսը կոչվում է միջուկային մագնիսական ոեզոնանս (ՄՄՌ), իսկ եթե մագնիսական ռեզոնանսը պայմանավորված է պարամագնիսական նյութերի էլեկտրոնների մագնիսական մոմենտներով, այն կոչվում է Էփկտրոնային պարամագնիսական ոեզոնանս (ԷՊՌ)։ 103-104 է լարվածության արտաքին մագնիսական դաշտում ԷՊՌ-ը տեղի է ունենում գերբարձր հաճախականությունների տիրույթում (ΚΡΙΟ11 հց), իսկ ՄՄՌ-ը՝ կարճ ռադիոալիքների տիրույթում (10е-107 հց)։ Որոշ բյուրեղներում մեկից մեծ սպին ունեցող միջուկների էլեկտրական քվադրուպոլ մոմենտի փոխազդեցությունը անհամասեո բյուրեղային դաշտի հետ առաջացնում է մակարդակների լրացուցիչ ճեղքում։ Այդ ենթամակարդակների միջև անցումներով պայմանավորված՝ էլեկտրամագնիսական ալիքի էներգիայի կլանումը կոչվում է միջուկային քվադրուպոլ ռեզոնանս (ՄՔՌ)։ ՜Էլեկտրոնային մագնիսական ռեզոնանսը ֆեռոմագնիսներում և հակաֆեռոմագնիսներում համապատասխանաբար կոչվում է ֆեռոմագնիսական ռեզոնանս (ՖՄՌ) և հակաֆեռուէագնիսական ռեզոնանս (ՀՖՄՌ)։ Մագնիսական ռեզոնանսի տարատեսակ է նաև ցիկլոտրոնային ռեզոնանսի (ՑՌ) երևույթը, որը դիտվում է հաստատուն մագնիսական դաշտում տեղադրված մետաղներում և կիսահաղորդիչներում։ ՑՌ-ը էլեկտրամագնիսական էներգիայի ռեզոնանսային կլանումն է՝ կապված Ho-ին ուղղահայաց հարթության մեջ հաղորդականության էլեկտրոնների և խոռոչների պարբերական շարժման հետ։ Ներկայումս ուսումնասիրվում է նաև կրկնակի էլեկտրոնային միջուկային ռեզոնանսի (ԿԷՄՌ) երևույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 117 CC-BY-SA-icon-80x15.png