Հակաֆեռոմագնիսական ռեզոնանս

Հակաֆեռոմագնիսական ռեզոնանս, հակաֆեռոմագնիսական նյութերում որոշակի հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ուժեղ կլանման երևույթը արտաքին մագնիսական դաշտի որոշակի լարվածության դեպքում։ Մագնիսական ռեզոնանսի տարատեսակներից։

Դիտվել է 1950ական թվականներին բյուրեղներում -ից ցածր ջերմաստիճաններում։ Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի դեպքում ենթացանցերի մագնիսական վեկտորների ռեզոնանսային տատանումներ են գրգռվում ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ կիրառված մագնիսական դաշտի լարվածության ուղղության շուրջը։ -ի ամեն մի արժեքի, որպես կանոն, համապատասխանում են հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի երկու տարբեր հաճախականություններ ( հց), որոնք ավելի մեծ են, քան պարամագնիսական և ֆեռոմագնիսական ռեզոնանսների հաճախականությունները։ Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսը դիտում են ռադիոսպեկտրոսկոպով։

Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի երևույթն օգտագործվում է հակաֆեռոմագնիսներում փոխանակային և մագնիսական անիզոտրոպության ուժերի հետազոտման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 65 CC BY-SA icon 80x15.png