Մագդալենա Սաուեր

հարավաֆրիկացի ճարտարապետ

Մագդալենա Սաուեր (անգլ.՝ Magdalena Sauer, Magdalena (Magda) Gertruide Sauer, մայիսի 6, 1890(1890-05-06), Kenilworth, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 10, 1983(1983-10-10), Քլերմոնտ, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ)[1], Հարավային Աֆրիկայում պրակտիկ ճարտարապետի որակավորում ստացած առաջին կինը։

Մագդալենա Սաուեր
Ծնվել էմայիսի 6, 1890(1890-05-06)
ԾննդավայրKenilworth, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1983(1983-10-10) (93 տարեկան)
Վախճանի վայրՔլերմոնտ, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ
ԿրթությունՃարտարապետական ասոցիացիայի ճարտարապետական դպրոց և Քեյփթաունի համալսարան (1911)
 Magdalena Sauer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մագդալենա Գերտրուդ Սաուերը ծնվել է Քեյփթաունի Քենիլվորֆ արվարձանում, Յակոբուս Վիլհելմուս Սաուերի և Մերի Կլոե Սաուերի ընտանիքում։ Հայրը եղել է հայտնի քաղաքական գործիչ, մայրը՝ գրող Օլիվիա Շրեյների մտերիմ ընկերուհին։ Եղբայրը՝ Պոլ Օլիվեր Սաուերը, նույնպես դարձել է քաղաքական գործիչ. ազգայնական Սաուեր Հանձնաժողովն անվանվել է նրա պատվին[2]։ Մագդալենա Սաուերը մեծացել է Քենիլվորֆում և Սթելենբոսի մոտ գտնվող ընտանեկան ագարակում։ Սովորել է Քեյփթաունի համալսարանում՝ 1911 թվականին ստանալով գիտական աստիճան։ Հետագայում ճարտարապետություն է դասավանդել Դուրբանում և Լոնդոնի Ճարտարապետական ընկերակցության դպրոցում[3][4]։

Գործունեություն խմբագրել

 
Քեյփթաուն, Բո-Կաապ 188-200, Լոնգմարքեթ փողոցի մզկիթը: Այս լուսանկարի շենքերի մի մասը 1940-ական թթ. վերականգնել է Մագդա Սաուերը

Ճարտարապետական դասընթացն ավարտելուց հետո 1927 թվականին Մագդալենա Սաուերը գրանցվում է Հարավաֆրիկյան ճարտարապետների ինստիտուտի կողմից[5]։ Զբաղվել է բնակելի շենքերի ճարտարապետությամբ և հին շենքերի վերականգնմամբ։ Սաուերի նախագծերի շարքին են դասվում 1940-ական թթ. (Ռեգ դե Սմիթի հետ) Քեյփթաունի Բո-Կաապ (հետագայում՝ Մալայական թաղամաս) թաղամասի Շորթմարքեթ, Լոնգմարքեթ, Ռոզ և Չիապպինի փողոցների շենքերի վերականգնումը[6] և 1960-ական թվականներին նախկին Գերագույն դատարանի տեղում Հարավային Աֆրիկայի մշակութային պատմության թանգարանի ստեղծումը (1998 թվականից շենքը զբաղեցնում է «Slave Lodge» թանգարանը)[7]։ 1965 թվականին անցել է թոշակի։ Սաուերի երկու նախագծերը հռչակվել են պաշտպանված պատմական վայրեր[8]։

Որպես կողմնակի զբաղմունք՝ Սաուերը «Die Burger» թերթի համար գրել է արվեստի քննադատական հոդվածներ[9][10]։

Անձնական կյանք խմբագրել

Մագդալենա Սաուերն ամուսնացած է եղել նորվեգացի ինժեներ Թրիգվե Ստրյոմսյոեի հետ, որը նախագծել է Սեղանասարի ճոպանուղին։ Նրանց դուստրը՝ Կարին Ստրյոմսյոեն (ծնված՝ 1924 թվականին), դարձել է նկարիչ և պատկերազարդող։

Մագդալենա Սաուերը մահացել է 1983 թվականին՝ 93 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Verwey, E. J. (1995). New Dictionary of South African Biography (անգլերեն). HSRC Press. ISBN 9780796916488.
  2. "Johannes Wilhelmus Sauer", The Olive Schreiner Letters Online.
  3. 3,0 3,1 E. J. Verwey, ed., New Dictionary of South African Biography (HSRC Press 1995): 223-224. 9781868281343
  4. «New Dictionary of South African Biography. Volume 1». www.artefacts.co.za. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  5. «The Yearbook of the Institute of South African Architects and Chapter of SA Quantity Surveyors 1958-1959 : Die Jaarboek van die Instituut van Suid-Afrikaanse Argitekte en Tak van Suid-Afrikaanse Bourekenaars 1958-1959». www.artefacts.co.za. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  6. "Bo-Kaap Walk" Արխիվացված 2017-06-08 Wayback Machine Cape Town History: A Tourist Guide.
  7. "Iziko Museum - Slave Lodge - Supreme Court" Artefacts.co.za.
  8. «The Preservation and restoration of historic buildings in South Africa». www.artefacts.co.za. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  9. "This Day in History" Արխիվացված 2016-10-22 Wayback Machine South African History Online.
  10. «SAUER, Magdalena Gertruide (Magda)». www.artefacts.co.za. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.