Ճարճրուկ ցանովի
Ճարճրուկ ցանովի
Ճարճրուկ ցանովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Brassiceae
Ցեղ Eruca
Տեսակ E. vesicaria
Ենթատեսակ Ճարճրուկ ցանովի (E. v. sativa)
Միջազգային անվանում
Eruca vesicaria sativa

Ճարճրուկ ցանովի (լատ.՝ Eruca sativa), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

ՆկարագրությունԽմբագրել

30-80 սմ բարձրությամբ ճյուղավոր ցողունով միամյա խոտաբույս է։ Քնարաձև տերևները երկար են և փետրաձև մասնատված։ Խոշոր, սպիտակավուն կամ դեղնավուն, բաժակից կրկնակի երկար պսակաթերթերի վրա երևում են մանուշակագույն ջղերը։ Հաստ պտղակոթով, երկար, թրաձև կտուցով պտուղը երկարավուն ձվաձև պատիճ է։ Բաց դարչնագույն, պատիճներում երկու շարքով դասավորված սերմերը մանր են[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Որպես մոլախոտ աճում է լեռնային գոտիների այգիներում և ցանքսերում, աղբավայրերում։ Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախում[1]։

ՆշանակությունԽմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկներն ու սերմերը։ Բույսը թարմ վիճակում որպես բանջարեղենային ավելցուկ օգտագործվում է տարբեր կերակրատեսակներում և որպես համեմունք՝ աղցաններում, ապուրներում, իսկ սերմերից պատրաստում են մանանեխ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689