Ճառընտիր (4717)

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր

Ճառընտիր (4717), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4717 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1592 թվականին Աբրահամ երեց գրչի կողմից՝ Գինեկաց գյուղում։ Ստացողը եղել է Կարապետ քահանան։ Գրված է թղթի վրա, որը ունի 39x30 չափս։ Ձեռագիրը կազմված է 353 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ շերտազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 15բ, 130բ, 177ա, 282բ, 352ա և այլուր, հետագայի՝ 1ա (1722թ.), կնիք՝ 2բ, 3ա (1904թ., Մեսրոպ քահանա)[2]։

Ճառընտիր
Տեսակձեռագիր
ԳրիչԱբրահամ երեց
Ստացող1592 թվական
Տարեթիվ1592
ՎայրԳինեկաց գյուղ
Թերթեր353
Նյութթուղթ
Չափս39x30
Լայնություն30 սանտիմետր
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող32-33
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Համար4717[1]
Լեզուհայերեն
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Ճառք, Խրատք (Մովսես Երզնկացի, Սարգիս Շնորհալի, Յակոբ Սրճեցի, Եփրեմ, Յովհաննես Երզնկացի, Ոսկեբերան, Թէոփիլոս, Գէորգ վարդապետ, Յովհաննես Գառնեցի, Եղիշէ, Եւսերիոս Կեսարեցի, Անանիա Նարեկացի),
  • Ներբողեանք (Եփրեմ, Ոսկեբերան, Յակ. Սրճեցի),
  • Պատմութիւնք Գալստեանն մոգուց, Յայտնուեան, Ծննդեանն, Պատկերին, Տղայութեան Քրիստոսի, Գետարգել Սուրբ Նշանին, Խաչին, որ եդև ի ձեռն Մեծին Ներսիսի, խաչվերացին, Հացունեաց խաչին, Գալստեանն Մահմետին ի Հայս Վերափոխմանն Աստուածածնի,
  • Տեսիլք Աթանասի, Յովհ. Կզեռնի, Գրիգոր Լուսաւրչի, Մարիամու,
  • Ի Հարանց վարուց,
  • Կանոնք,
  • Ողբ,
  • Հարցմունք և պատասխանիք,
  • Ներսես Շնորհալւոյ Վասն դատաստանին (չափ), Դաւանութիւն հաւատոյ, Վասն կատարածի աշխարհի,
  • Ի Մատթէոսի Մեկնութենէն Ոսկեբերանի,
  • Վարդ. Այգեկցւոյ Վասն անքուն որդացն,
  • Հիպոդիտայ Բոստրացւոյ Վասն կատարածի աշխարհի,
  • ՅԱրարածոց մեկնութենէն Վարդ. Արևաելցւոյ,
  • Հարցմունք Աթանասի և պատասշանիք Կիւրդի,
  • Վարք և վկայաբանութիւնք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.matenadaran.am/ftp/Hamarot/CucakDzeragracA(hamarot).pdf
  2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1270 — 1636 էջ։