Մովսես Երզնկացի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մովսես Երզնկացի (1250 - 1323, Երզնկա, Օսմանյան կայսրություն), հայ մանկավարժ, մատենագիր։
Մովսես Երզնկացի | |
---|---|
Ծնվել է | 1250 |
Մահացել է | 1323 |
Մահվան վայր | Երզնկա, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | ուսուցիչ և մատենագիր |
Կենսագրություն խմբագրել
Սկզբնական կրթությունն ստացել է Սեպուհ լեռան վրա գտնվող Երզնկայի ավագ վանքում, ապա ձեռնադրվել քահանա։ Վարդապետական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով 1290-ական թվականներին մեկնել է Կիլիկիա, սովորել Սկեռայի և Արմենի դպրոցներում՝ աշակերտելով նշանավոր մանկավարժ Գևորգ Սկևռացուն։ 1293 թվականին ավարտել է Պատարագի մեկնությունը՝ համառոտված Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու նույն անուն գործերից։ Նույն շրջանում կատարել է Աստվածաշնչի ընդօրինակություն (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ JMS 177) և նվիրել Երցնկայի Գրիգոր Լուսավորիչ վանքին։ Հավաքել է 200-ից ավել խրատներ, վարքեր և այլ արժեքավոր նյութեր, կազմել «Ոսկեփորիկ» ժողովածուն։ Ուսուցչի մահվան կապակցությամբ (1301 թվական) գրել է չափածո դրվագ։ 1301 թվականից մինչև խոր ծերություն ուսուցչություն է արել Ս․ Գրիգոր Լուսավորիչ վանքում։
Գրականություն խմբագրել
- Քյուրտյան Հ., Երիզայ եւ եկեղեաց գավառ, հ. 1, Վնտ., 1953: