Ճապոնիայի բանկի փողի թանգարան
Ճապոնիայի բանկի փողի թանգարան (ճապ.՝ 日本銀行金融研究所貨幣博物館 Nihonginkō-kin'yū-kenkyūjo-kahei-hakubutsukan), դրամագիտական թանգարան, որը պատմում է Ճապոնիայի դրամական շրջանառության պատմության մասին։ Թանգարանը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական բանկի շենքում (Տոկիո)։ Թանգարանի լրիվ անունն է` «Ճապոնիայի բանկի դրամա-կրեդիտային և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի թանգարան»։
Ճապոնիայի բանկի փողի թանգարան | |
---|---|
Տեսակ | դրամի թանգարան և բանկի թանգարան |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Nihonbashi-Hongokuchō? |
Հասցե | 東京都中央区日本橋本石町1-3-1[1]103-0021 |
Հիմնադրվել է | նոյեմբեր 1985 |
Կայք | imes.boj.or.jp/cm/(ճապոներեն) |
Պատմություն
խմբագրել1982 թվականին Ճապոնիայի բանկը նշում էր իր 100-ամյակը։ Ի նշանավորումն այդ իրադարձության թանգարան ստեղծելու որոշում ընդունվեց։ Հասարակության համար թանգարանի դռները բացվեցին 1985 թվականի նոյեմբերին։
Էքսպոզիցիա
խմբագրելԹանգարանն իր տրամադրության տակ ունի Արևելյան Ասիայի երկրների դրամագիտական լայն հավաքածուներ։ Դա ավելի քան 200000 տեսակի թղթադրամներ և մետաղադրամներ են, որոնք պատմում են Ճապոնիայի դրամական շրջանառության պատմության, դրանց արտադրության տեխնոլոգիաների և օգտագործման մշակույթի մասին։ Մի առանձին ստենդ նվիրված է կեղծ փողերի տեխնիկային։
Բացի Ճապոնիայի փողերի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից, թանգարանում կան նաև արտասահմանյան դրամական միավորների հավաքածուներ, մասնավորապես Չինաստանի և Նոր Զելանդիայի դրամներ։
2002 թվականին Ճապոնիայի բանկը իր հնագույն ոսկե և արծաթե մետաղադրամները տեղափոխեց թանգարանային ֆոնդին։
2010 թվականին թանգարանում բացվեց այսպես կոչված «Էդոյի շրջանի» (1603-1867) և «Մեյդզի շրջանի» (1868-1912) դրամապանակների մշտական էքսպոզիցիան։
Տեղեկություն այցելուների համար
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- История музея
- Музей денег Японии при Центральном банке Японии
- Музеи денег: Что посмотреть в банках Азии и Океании
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի բանկի փողի թանգարան» հոդվածին։ |