Ճապոնիայի անվտանգության խորհուրդ

Ճապոնիայի անվտանգության խորհուրդ (ճապ.՝ 安全保障会議 Անձեն-հոսյո:-կայգի), Ճապոնիայի գործադիր իշխանության կենտրոնական մարմին, որը մտնում է Նախարարների կաբինետի կազմում։ Հիմնադրվել է 1986 թվականին՝ պաշտպանության խորհրդի հիման վրա (ճապ.՝ 国防 会議):

Ճապոնիայի անվտանգության խորհուրդ
ճապ.՝ 安全保障会議
Go-shichi no kiri crest.svg
Խորհրդի պատկերանիշ
PMO cropped.jpg
Վարչապետի նստավայր, Ճապոնիայի անվտանգության խորհրդի խորհրդակցությունների անցկացնելու վայր
Տեսակպետական մարմին և National Security Council?
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀապավումՃԱԽ
Ստեղծման թվական1986 թվական
Նախորդող մարմինՊաշտպանության խորհուրդ
ԵնթարկումՃապոնիայի Նախարարների խորհուրդ
Վերադաս մարմինՃապոնիայի Նախարարների խորհուրդ
Շտաբակայան2-3-1 Նագատա չյո, Չիյոդա կու, Տոկիո, Ճապոնիա
ՊետՃապոնիայի վարչապետ
Կարևորագույն փաստաթուղթQ11450360?
Կայքwww.kantei.go.jp

Անվտանգության խորհուրդը գլխավորում է նրա նախագահը՝ Ճապոնիայի վարչապետը։ Բաղկացած է արտաքին գործերի[1], ֆինանսների, ներքին գործերի և հաղորդակցության, տրանսպորտի, տնտեսության և արդյունաբերության, պաշտպանության նախարարներից, գլխավոր քարտուղարից և Պետական անվտանգության կոմիտեի նախագահից։

Զբաղվում է Ճապոնիայի պետական անվտանգության կուրսի սահմանմամբ պաշտպանությամբ, մշակում է արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների պլան։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Japan launches U.S.-style National Security Council»։ Xinhua News Agency։ 4 December 2013։ Վերցված է 4 February 2014 

Արտաքին հղումներԽմբագրել