Ճանապարհ բադիկներին (քանդակ)

«Ճանապարհ բադիկներին» (ռուս.՝ «Дорогу утятам!»), քանդակագործական հորինվածք Մոսկվայում, քաղաքի տեսարժանիքներից մեկը, որը տեղադրվել է 1991 թվականին Նովոդևիչի վանքի մոտ գտնվող պուրակում։

Picto infobox architecture.png
«Ճանապարհ բադիկներին»
Կոորդինատներ55°43′41″ հս․ լ. 37°33′16″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1991
Շինության ձևըԱրձանախումբ
Կառուցել էՆենսի Շոն
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

«Ճանապարհ բադիկներին» քանդակագործական հորինվածքը տեղադրվել է 1991 թվականին Նովոդևիչի վանքի մոտ գտնվող պուրակում, լճակի ափին[1]։ Ամերիկացի գրող Ռոբերտ Մակքլոսկիի «Ճանապարհ բադիկներին» հեքիաթային վիպակը, որը հրապարակվել է 1941 թվականինին, ունեցել է այնպիսի մեծ հաջողության, որ Բոստոնի իշխանությունները որոշել են կենտրոնական զբոսայգում տեղադրել գրքի գլխավոր հերոսուհու՝ մայր բադիկ Տիկին Մալարդի և նրա ութ ձագուկների արձանը։ Հուշարձանը պատրաստվել է Ռոբերտ Մակքլոսկիի երկրպագուհի Նենսի Շոնի էսքիզներով։ Այս քանդակի պատճենը 1991 թվականին ԱՄՆ-ի առաջին տիկին Բարբարա Բուշը նվիրել է ԽՍՀՄ առաջին տիկին Ռաիսա Գորբաչովային, որը, ամուսնու հետ գտնվելով Բոստոնում և գործնական այցով հայտնվելով քաղաքի Կենտրոնական զբոսայգում, հետաքրքրվել էր արձանախմբով[2]։

 
Բադիկների արձանախումբը Բոստոնի Կենտրոնական զբոսայգում

Հուշարձանի բացումից հետո հաջորդ գիշերը բադիկներից մեկին գողացել էին։ 2000 թվականի փետրվարին[3] անհետացան ևս երեք ֆիգուրներ։ Քանդակի հեղինակը, իմանալով այս մասին, որոշել է վերականգնել իր ստեղծագործությունը, և 2000 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել վերականգնված արձանախմբի հանդիսավոր բացումը։ Արարողությանը ներկա են եղել Միխայիլ Գորբաչովը դստեր՝ Իրինայի հետ, Ռուսաստանում ԱՄՆ-ի արտակարգ դեսպան Ջեյմս Քոլինզը, Ռուսաստանի այն ժամանակվա մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոյը, Մոսկվայի կառավարության մշակույթի հանձնաժողովի նախագահ Իգոր Բուգաևը և այլք[2]։

Ներկայում վանդալությունից պաշտպանելու նպատակով քանդակն ամրացված է ամրաններով, մոտակայքում գտնվում է պահպանության ծառայության պահակատնակը։

ՆկարագրությունԽմբագրել

«Ճանապարհ բադիկներին» քանդակագործական հորինվածքը տեղադրված է սալարկած ճեմուղու վրա և բաղկացած է ինը ֆիգուրից։ Դրանք են՝ մայր բադիկ Մալարդը և ութ ձագուկները՝ Ջեկը, Քեկը, Լեկը, Մեկը, Նեկը, Քվեկը, Փեկը և Քվակը։ Հուշարձանը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաշտեցման յուրօրինակ խորհրդանիշ է[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Памятник утке с утятами у пруда Новодевичьего монастыря в Москве»։ Достопримечательности Москвы։ 2014-02-22։ Վերցված է 2015-06-27 
  2. 2,0 2,1 Ольга Ращупкина. (19 сентября 2000)։ «Американские утки вновь в Москве»։ Независимая газета։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին։ Վերցված է 2015-06-27 
  3. «Памятник Дорогу утятам»։ Лучшие монументы Москвы։ Վերցված է 2015-06-27