Ճահճաեղինջ

բույսերի ցեղ
Ճահճաեղինջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Շրթնածաղկավորներ
Ընտանիք Խուլեղինջազգիներ
Ցեղ Ճահճաեղինջ
Լատիներեն անվանում
Lycopus
L. (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ճահճաեղինջ (լատին․՝ Lycopus), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ), ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 14 տեսակ։

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • ճահճաեղինջ եվրոպական (լատին․՝ L. europaeus)
  • ճահճաեղինջ բարձր (լատին․՝ L. exaltatus

Տարածում խմբագրել

 
Ճահճաեղինջ եվրոպական (Lycopus europaeus): Բուսաբանական նկարազարդումը Ա. Մասկլեի «Atlas des plantes de France» գրքի, 1891

Տարածված է գրեթե բոլոր մարզերում (Արարատի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլն)՝ ստորին և միջին լեռն, գոտիներում։ Բարձր ճահճաեղինջ հանդիպում է միայն Լոռու մարզում (Ձորագետի կիրճ, Ստեփանավան)։ Աճում է գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում, ճահճուտներում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը հասարակ է կամ ճյուղավորվող, կանգուն, քառանիստ, թավոտ կամ մերկ, բարձրությունը՝ 40-80 (120) սմ։ Տերևները երկարավուն-ձվաձև են՝ փետրաձև խորը կտրտված, մազմզուկապատ։ Ծաղիկները տերևածոցերում են, մանր, սպիտակ՝ ծիրանագույն բծերով։ Ծաղկում է հուլիսին։

Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Ընկույզը հարթ է, ճահճաեղինջը ունի յուրահատուկ հոտ, որի պատճառով անասունները չեն ուտում։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Պարունակում է աղաղանյութեր։ Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, սիրտանոթային, հանգստացնող միջոց։ Հյութից ստանում են սև և մուգ դարչնագույն ներկեր։ Մեղրատու է։

Դասակարգում խմբագրել

 
Lycopus virginicus.
 
Lycopus lucidus

Ճահճաեղինջի դասը ընդգրկում է 20 տեսակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Волкова Е. В. Род 1300. Зюзник — Lycopus L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1954. — Т. XXI. — С. 591—596. — 703 с. — 3000 экз.
  • Xi-wen Li, Ian C. Hedge։ Lamiaceae։ Lycopus, S. 239 - textgleich wie gedruckter Text online, In։ Wu Zheng-yi & Peter H. Raven (Hrsg.)։ Flora of China, Volume 17 - Verbenaceae through Solanaceae, Science Press und Missouri Botanical Garden Press, Beijing und St. Louis, 1994. ISBN 0-915279-24-X
  • John M. Miller & Dieter H. Wilken, 2013։ Lycopus bei

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճաեղինջ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճաեղինջ» հոդվածին։