Ճակնդեղ բաժանապտուղ

բույսերի տեսակ
Ճակնդեղ բաժանապտուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բազուկայիններ (Betoideae)
Տրիբա Beteae
Ցեղ Բազուկ (Beta)
Վերնատեսակ 'Corollinae'
Տեսակ Ճակնդեղ բաժանապտուղ (B. lomatogona)
Միջազգային անվանում
Beta lomatogona

Ճակնդեղ բաժանապտուղ (լատին․՝ Beta lomatogona), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

40-50 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Արմատները ամուր են, փայտացած, ճիպոտանման։ Ծաղիկները միաձուլված կծիկներով և երկար, տերևազուրկ հասկանման ծաղկաբույլերով են։ Ծաղկապատի մասերը կանաչ են, լայն սպիտակ–թաղանթային, գագաթում՝ անհավասար–ատամնավոր եզրով։ Պտուղները հնգանիստ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Շիրակի (Զարնջա) և Երևանի (Երևանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Թալիշում, Թուրքիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջինլեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 850–1500 մ բարձրությունների վրա, քարքարոտ, կավոտ լանջերին, աղակալված տեղերում, տափաստանում և կիսաանապատում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսի վերջից–սեպտեմբեր։ Կուլտուրական ճակնդեղի վայրի ազգակիցն է[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի են ընդամենը երկու փոքր պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճակնդեղ բաժանապտուղ» հոդվածին։