Ճագար (կտավ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճագար (այլ կիրառումներ)
Ճագար (ֆր.՝ Le lapin, անգլ.՝ The Rabbit), ֆրանսիացի իմպրեսիոնիստ գեղանկարիչ Էդուարդ Մանեի կտավը՝ նկարված 1881 թվականին։ Գտնվում է Քարդիֆում՝ Ուելսի ազգային թանգարանում։ Աշխատանքը առանձնահատուկ նատյուրմորտ է, որ պատկերում է մեռած ճագար կամ նապաստակ (նկարը երբեմն անվանում են «Նապաստակ»)՝ փակ պատուհանի հետևում կեռիկից կախված։
Ճագար ֆր.՝ Le lapin | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե[1] |
տարի | 1881 |
բարձրություն | 97.5 |
լայնություն | 61 |
ստեղծման վայր | Վերսալ |
ժանր | նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Քարդիֆի ազգային թանգարան[1] |
հավաքածու | Ուելսի ազգային թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԿտավը մտածվել է որպես դեկորատիվ չորս վահանակներից մեկը։ Մանեն այն նկարել է Փարիզի Hôtel de Ville-ից պատվերն ստանալուց անմիջապես հետո, սակայն նկարներից ոչ մեկը այդպես էլ չի հայտնվել այնտեղ։ Նկարն ավարտելուց հետո՝ 1881 թվականին, Մանեի առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Կտավը Մանեն ստեղծել է Վերսալում, ուր անցկացրել էր իր ամառային արձակուրդը։ «Ճագարը» «Բու» կտավի հետ կազմում էր չորս վահանակներից գլխավոր զույգը։ «Բու» կտավը, որում շարունակվում էր որսորդական թեման, 2012 թվականից գտնվում է Ցյուրիխի՝ Էմիլ Բյուրլեի մասնավոր հավաքածուում[2]։ Կողային վահանակներից մեկում պատկերված էին ցանկապատին փաթաթված որթատունկեր, մյուսում՝ հատված այգուց։ Այս երկու կտավները Մանեի մահից հետո խմբավորվել են նկարչի արվեստանոցի նմանատիպ նկարների հետ, որտեղ պատկերված են եղել ծաղիկներ։ Հնարավոր է, որ այդ երկու նկարները, իրոք, այլ շարքից են եղելՔաղվածելու սխալ՝ The opening <ref>
tag is malformed or has a bad name։
Սկզբում Մանեն փորձել է «Ճագարը» կտավով մասնակցել Փարիզի սալոնի 1882 թվականի ցուցահանդեսին, բայց այն չեն ընդունել։ Նկարչի մահից հետո կտավը նկարչի մի խումբ այլ աշխատանքների հետ ձեռք է բերել հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը։ 1917 թվականին նկարը անցել է Գ. Դևիսին, որը մեկ տարի անց այն ներկայացրել է Բաթում՝ թագուհի Վիկտորյայի գեղարվեստական պատկերասրահում։ Մահից հետո Դևիսը նկարը կտակել է Ուելսի ազգային պատկերասրահին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս[3][4]։
Նկարագրություն
խմբագրելՆկարը ստեղծված է ազատ, համարձակ ոճով։ Այն, ինչպես իմպրեսիոնիստների շատ նկարներ ևս, դժվար է դիտել հեռավորությունից։ Այն խիստ տարբերվում է Մանեի վաղ շրջանի գործից (1866), որը նույնպես կոչվում է «Ճագար». վերջինս նկարված է ֆրանսիական նատյուրմորտի դասական ավանդույթներով։ 1866 թվականին նկարված «Ճագարը» իր ոճով նման է Ժան Բատիստ Շարդենի աշխատանքներին, 1881 թվականի «Ճագարը» իր «անփույթ» ոճով նման է իմպրեսիոնիստների ոճին, արագ ու լայն վրձնահարվածներով պատկերված են մեռած կենդանու մորթին, վարագույրը, պատուհանի շրջանակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Art UK — Art UK.
- ↑ «Филин», 1881, Собрание фонда Эмиля Бюрле
- ↑ Sumner, Ann (2005). Colour and Light: Fifty Impressionist and Post-Impressionist Works at the National Museum of Wales. Cardiff: National Museum of Wales. p. 80
- ↑ «От индустриализации к импрессионизму — что две сестры сделали для Уэльса»