Ղևոնդ Տեր-Գևորգի Մելքումյան (անհայտ - 1914 թ. կամ 1915 թ.), հայ ֆիդայի։ Ծնվել է Բրաջուր գյուղում։ Ավարտել է Գանձակի գիմնազիան։ 1905 թ.-ին անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։ 1907 թ.-ի օգոստոսին Շակաշենում (Ելենդորֆ) Մովսես Ստեփանյանի հետ սպանել է մեծահարուստ գինեգործ Գուրային։ 1907 թ.-ին ձերբակալվել է և աքսորվել Սիբիր։ Աքսորի վայրից փախել է Իրան, որտեղ մասնակցել է Իրանի սահմանադրական հեղափոխությանը։ 1914 թ.-ին կամ 1915 թ.-ին թունավորվել է սիրած աղջկա կողմից։ Հուղարկավորված է Իրանի Բանդարե Անզալի քաղաքի հայկական եկեղեցու բակում։

Ղևոնդ Մելքումյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԲրաջուր
Մահացել է1914 կամ 1915
Մահվան վայրԲանդարե Անզալի, Գիլան, Իրան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

1915 թ.-ին Բրաջուր գյուղում Ղևոնդ Մելքումյանի հիշատակին կառուցվել է հուշաղբյուր և տնկվել է չինարի ծառ։

Գրականություն խմբագրել