Ղուկաս Լոռեցի
Ղուկաս Լոռեցի, հայտնի է նաև որպես Ղուկաս Հախպատեցի (1480, Հաղպատ[1] - 1561[1], Սոթք, Հայաստան[1], (Սյունիքի Ծար գավառում)), հայ մատենագիր, մանկավարժ, գրիչ։ 1513 - 1543 թվականներին դասավանդել է Վաղարշապատի և Սանահնի դպրոցներում, ապա՝ Ծար գավառում, հռչակվել իբրև «մեծ րաբունապետ», «մեծ վարդապետ»։
Ղուկաս Լոռեցի | |
---|---|
Ծնվել է | 1480 |
Ծննդավայր | Հաղպատ[1] |
Մահացել է | 1561[1] |
Մահվան վայր | Սոթք, Հայաստան[1] |
Մասնագիտություն | մատենագիր, ուսուցիչ և գրիչ |
Ընդօրինակել է քերականական մի ձեռնարկ, գրել սաղմոսների մեկնություններ, դավանաբանական երկ և «Քարոզգիրք»։ Վերջինս (հեղինակային ինքնագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ձեռ. N4355) բաղկացած է 40 քարոզից՝ միահյուսված ժողովրդական զրույցներով, առակներով, ասացվածքներով, խրատներով։ Շոշափում է սոցիալական, ազգագրական, կենցաղային և այլ բնույթի հարցեր։ Գրված է միջին հայերենով և կարևոր սկզբնաղբյուր է միջնադարում աշխարհաբար լեզվի գործածման, ժողովրդական բառ ու բանի ուսումնասիրման համար։
Գրականություն խմբագրել
- Հարությունյան Է․, Ղուկաս Լոռեցին և նրա քարոզգիրքը, «ԲՄ», 1971, № 10։
- Ղուկաս Լոռեցու քարոզգիրքը. աստվածաբանական վերլուծություն։ (Մագիստրոսական թեզ)։ / Սմբատ սարկավագ Խանվելյան, գիտ. ղեկ.՝ Հ. Քյոսեյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ս. Էջմիածին, 2015։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 51)։ |