Ղուկաս Բադրուպանյան
Ղուկաս Բադրուպանյան կամ Լուկաչ Պատրուբանի[3] (հունգ.՝ Patrubány Lukács, հունվարի 23, 1861[1][2], Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[2] - հունիսի 1, 1926[1], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[2]), հունգարական լեզվաբան, բանասեր, ազգությամբ հայ։
Ղուկաս Բադրուպանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1861[1][2] |
Ծննդավայր | Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[2] |
Մահացել է | հունիսի 1, 1926[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1884)[2] |
Մասնագիտություն | լեզվաբան և բանասեր |
Աշխատավայր | Բուդապեշտի համալսարան[2] |
Lukács Patrubány Վիքիպահեստում |
1884 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանը։ 30 տարի ուսուցչություն է արել տեղի վարժարաններում, դասախոսել Բուդապեշտի համալսարանում։ Գրել է ազգագրական, պատմագիտական, բանահյուսական և լեզվաբանական հոդվածներ։ Շատ է զբաղվել հայերենի ստուգաբանությամբ, սակայն նրա մեկնությունները գիտական արժեք չեն ներկայացնում։
1897 թվականին հիմնադրել է «Շպրախվիսսենշաֆտլիխե Աբհանդլունգեն» («Sprachwissenschaftliche Abhandlungen», «Լեզվաբանական հոդվածներ») գերմաներեն ամսագիրը
Հայագիտական նյութերով թղթակցել է «Հանդես ամսօրյա»-ին, «Բանասեր»-ին, Կեռլայում հրատարակվող «Արմենիա» հունգարերեն պարբերականներին և այլ պարբերականների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC11587/11916.htm
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ http://nla.am/wp-content/uploads/2020/12/HISHARJAN_TARETVER_-2021-1.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղուկաս Բադրուպանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 207)։ |