Մարգո Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգո Գևորգի Ղուկասյան (ապրիլի 17, 1927, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 27, 2013, Երևան, Հայաստան[1]), հայ արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ։ ԽՄԿԿ անդամ 1970 թվականից։
Մարգո Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1927 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 27, 2013 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | լրագրող և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կանչ և Գարուն |
Պարգևներ | |
Մարգո Ղուկասյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Մարգո Ղուկասյանը ծնվել է Լենինականում` Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Դալի Բաբա գյուղից գաղթած ծնողների ընտանիքում։ Մինչև 7-րդ դասարանը սովորել է Լենինականի համար 10 միջնակարգ դպրոցում։ 1941-1945 թվականներին աշխատել է Երևանի Հայկոոպի գեղարվեստական արվեստանոցում որպես նկարչուհի, միաժամանակ սովորել է և 1945 թվականին ավարտել Երևանի համար 41 երեկոյան բաներիտ միջնակարգ դպրոցը։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1950-1957 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, 1967 թվականից «Գարուն» ամսագրում, մինչև 1975 թվականը եղել է բաժնի վարիչ, 1975-1979 թվականներին՝ պատասխանատու քարտուղար, 1979 թվականից դարձյալ բաժնի վարիչ։ 1972 թվականին արժանացել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության մրցանակին «Դիալոգ իրավաբանի հետ՝ Մխիթար Գոշի մասնակցությամբ», «Նրանք, որ չվերադարձան, նրանք, որ վերադարձան հաղթանակով», «Ղափան, Քաջարան՝ այսօրվա և վաղվա պրոբլեմներ» հոդվածների համար։ 1974 թվականին ստացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակը՝ «Եվ այգեգործն ասաց. հողը խռովել է մեզնից», «Երեք անսովոր նամակ» հրապարակախոսական հոդվածների համար։ 1975 թվականից, «Գարուն»-ի աշխատանքին զուգընթաց, դասավանդում է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Հրապարակվել են գրողի ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ, որոնց մի մասը թարգմանվել են այլ լեզուներով։ 1978 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հեղինակել է 13 գիրք, տասնյակ ակնարկներ, հուշագրություններ և շուրջ 400 հրապարակախոսական հոդվածներ։ Վերջին գիրքը կոչվում է «Անվերնագիր...1915 թ.», որը հեղինակել է 80-անց հասակում, երեք տարվա ընթացքում[2]։ Այն նվիրված է Հայոց եղեռնի զոհերի հիշատակին և ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունները։ 2011 թվականին գիրքն արժանացել է Հայաստանի գրողների միության «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխության հրապարակախոսության անվանակարգում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին։ 2011 թվականին լույս է տեսել Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը[3]։ Մահացել է 2013 թվականի ապրիլի 27-ին 86 տարեկան հասակում։
Երկեր խմբագրել
- Բաց նամակ երկու միլիոն հասցեով, Երևան, «Հայաստան», 1974, 220 էջ[4]։
- Նախնիների շառավիղը (ակնարկներ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 176 էջ։
- Ուր է կղզյակն Սևանա։ «Ապոլոն» հրատարակչություն, 1999, 266 էջ[5]։
- Երկնքում արև կա։ Հրապարակախոսական հոդվածների եւ ակնարկների ժողովածու։ «Ապոլոն» հրատարակչություն, 2000, 113 էջ[6]։
- Մի կյանքի պատմություն։ Վավերագր. վիպակ։ «Ապոլոն» հրատարակչություն, 2001, 242 էջ[7]։
- Քարակերտ հրաշքներ։ ՀԳՄ, 2005, 226 էջ[8]։
- Վկայություն 20-րդ դարի։ «Առաքելություն Հայաստան», 2005, 268 էջ[9]։
- Գիսավոր աստղի տարին (զրույցներ եւ ակնարկներ)։ «Ապոլոն» հրատարակչություն, 2011, 160 էջ[10]։
Պարգևներ խմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ, 1986
- Հայաստանի ճարտարապետների միության պատվավոր դիպլոմ
- Մովսես Խորենացու մեդալ, 2011[11]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Մահացել է գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը
- ↑ Մարգո Ղուկասյան. «Անվերնագիր…1915»
- ↑ Լույս է տեսել գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը
- ↑ Ghukasyan, Margo (1974). Batsʻ namak erku milion hastsʻeov. Hayastan Hratarakchʻutʻyun.
- ↑ Ghukasyan, Margo (1999). Ur ē kghzyakn Sevana. Apolon.
- ↑ Ղուկասյան, Մարգո Գեւորգի (2000). Երկնքում արեւ կա։ Հրապարակախոսական հոդվածների եւ ակնարկների ժողովածու. Ապոլոն. ISBN 9789993054078.
- ↑ Ղուկասյան, Մարգո Գեւորգի (2001). Մի կյանքի պատմություն։ Վավերագր. վիպակ. Ապոլոն. ISBN 9789993054214.
- ↑ Ghukasyan, Margo (2005). Քարակերտ հրաշքներ (թայերեն). ՀԳՄ.
- ↑ Ghukasyan, Margo (2005). Vkayutʻyun kʻsanerord dari. "Aṛakʻelutʻyun Hayastan".
- ↑ Ղուկասյան, Մարգո (2011). Գիսավոր աստղի տարին։ (զրույցներ եւ ակնարկներ). "Apolon" hratarakchʻutʻyun. ISBN 9789993054580.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ խմբագրել
- Մարգո Ղուկասյան
- Մարգո Ղուկասյան, Գրական թերթ
- Մարգո Ղուկասյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Ղուկասյան» հոդվածին։ |