Ղարաբաղյան օրագիր (ժողովածու)

Ղարաբաղյան օրագիր, Աշոտ Բեգլարյանի գիրքը Ղարաբաղյան պատերազմի մասին։ «Ղարաբաղյան օրագիր» ժողովածուն գեղարվեստա-վավերագրական հրատարակություն է՝ նախատեսված ընթերցողների լայն շրջանակների համար։

Ղարաբաղյան օրագիր
Карабахский дневник
ՀեղինակԱշոտ Բեգլարյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՂարաբաղյան պատերազմ
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր438
ՆկարազարդողԳագիկ Սիրավյան
Հրատարակման տարեթիվ2013
ՀՏԴБ 37
ԳՄԴ63.3 (Азе-6Наг)

Տվյալներ խմբագրել

Հայ գրող, լրագրող, թարգմանիչ, Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Բեգլարյանի գրքում ընդգրկված են ակնարկներ, հոդվածներ, հարցազրույցներ և էսքիզներ, գրված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի տարիներին (1992-1994), ինչպես նաև նյութեր, նվիրված հետպատերազմյան տարիների նշանավոր իրադարձություններին և հրատապ հիմնախնդիրներին։ Հեղինակը բարձրացնում է ոչ մարդկային պայմաններում մարդկայինի պահպանման հարցը, շոշափում է սիրո, ընկերության թեման, մարդկանց խաղաղության ձգտումը[1]։

 
«Ղարաբաղյան օրագիր» գրքի շնորհանդեսը Ռուսական արվեստի թանգարանում, Երևան

Փաստագրական գիրքը լույս է տեսել Ռուսաստանի Դաշնությունում հրապարակվող «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի նախաձեռնությամբ։ Գիրքը լույս է տեսել Մոսկվայի «Տպարան» հրատարակչությունում։ Նկարիչ՝ Գագիկ Սիրավյան։

Մեջբերումներ խմբագրել

  Աշոտն այս դեպքում ոչ թե, պարզապես, պատերազմի ականատես է, այլև մասնակից (հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում ծանր վիրավորվել է) և լրագրող, որը պաշտպանված չէ ո՛չ ճակատից, ո՛չ թիկունքից, քանի որ պատերազմական շրջանի մամուլը ճշտի և ստի, թույլատրելիի եւ անթույլատրելիի աբսուրդ-բալանսն է, իսկ հետպատերազմական հայացքը` այս դեպքում հավաքագրած փաստագրական նյութերի օգնությամբ՝ տեղի ունեցածի օբյեկտիվ արձագանքն ու անաչառ գնահատականը։
- Աննա Գիվարգիզյան[2]
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել