Աշիկ Ղազարյան

հայ լրագրող, թարգմանիչ
(Վերահղված է Ղազարյան Աշիկից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշիկ (Արշավիր) Մեսրոպի Ղազարյան (նոյեմբերի 7, 1904(1904-11-07), Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1962(1962-12-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

Աշիկ Ղազարյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1904(1904-11-07)
ԾննդավայրԿաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 20, 1962(1962-12-20) (58 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և թարգմանիչ
ԱշխատավայրԳոլոս Արմենիի և Արմենպրես
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Աշիկ Ղազարյանը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 7-ին Արևմտյան Հայաստանի Կաղզվանի մարզի Կաղզվան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղում, ապա 1931 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1921 թվականին։ Եղել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի, «Կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ, Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) և Հայպետհրատի տնօրեն[1][2], «Լիտերատուրնայա գազետա» թերթի թղթակից։ Մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 20-ին։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Թարգմանություններ է կատարել ռուսերենից[3]։

  • Կորնեյչուկ Ա., Ռազմաճակատ (պիես), Երևան, Հայպետհրատ, 1943, 155 էջ։
  • Սերվանտես, Դոն Կիխոտ, հ. 1, Երևան, Հայպետհրատ, 1950, 497 էջ։
  • Սերվանտես, Դոն Կիխոտ, հ. 2, Երևան, Հայպետհրատ, 1950, 571 էջ։
  • Էրենբուրգ Իլյա, Փոթորիկ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 581 էջ (թարգմանության հեղինակակից Մխիթար Դավթյան)։
  • Լացիս Վիլիս, Փոթորիկ, մաս երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1952, 776 էջ։
  • Պոպով Ի., Ընտանիք (պիես), Երևան, Հայպետհրատ, 1952, 82 էջ։
  • Նոսով Ն., Վիտյա Մալեևը դպրոցում և տանը, Երևան, Հայպետհրատ, 1953, 199 էջ։
  • Վիլիս Լացիսի, Դեպի նոր ափ (վեպ), Երևան, 1954, 742 էջ։
  • Իլյա Էրենբուրգ, Իններորդ ալիք (վեպ, թարգմանության հեղինակակից Տիգրան Հախումյան), Երևան, Հայպետհրատ, 1955, 995 էջ։
  • Վասիլի Գրոսման, Հանուն արդար գործի (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1958, 843 էջ։
  • Գալինա Նիկոլաևա, Ճակատամարտ ճանապարհին (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1961, 970 էջ։
  • Իլյա Իլֆ, Եվգենի Պետրով, Տասներկու աթոռ։ Ոսկե հորթը, Երևան, Հայպետհրատ, 1962, 810 էջ։
  • Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով, Միհարկանի Ամերիկան (թարգմանության հեղինակակից Լ. Ա. Ղազարյան), Երևան, Հայպետհրատ, 1964, 493 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986, էջ 269-270։
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
  3. «Կոհա առցանց քարտարան, Ղազարյան, Աշիկ Մեսրոպի». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշիկ Ղազարյան» հոդվածին։