Ալբերտ Ղազարյան

հայ հիգիենիստ, թունաբան
(Վերահղված է Ղազարյան Ալբերտից)

Ալբերտ Սարգսի Ղազարյան (հունիսի 21, 1941(1941-06-21), Դովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ, թունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2005): Հիգիենիստների հայկական ընկերակցության նախագահ (2003 թվականից)։

Ալբերտ Ղազարյան
Ծնվել էհունիսի 21, 1941(1941-06-21) (82 տարեկան)
ԾննդավայրԴովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1969)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտությունհիգիենիստ և թունաբան

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Ղազարյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 21-ին, Դովեղ (Հայաստանի Տավուշի մարզ) գյուղում։ 1969 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1972-1982 թվականներին աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, 1982-1993 թվականներին՝ ազգային առողջապահության ինստիտուտի հիգիենայի ամբիոնում (1993 թվականից՝ ամբիոնի վարիչ)[1]։

Աշխատանքները վերաբերում են աշխատանքի հիգիենայի և թունաբանության խնդիրներին։ Սահմանել է քլորոպրենային կաուչուկների արտադրության 10-ից ավելի քիմիական նյութերի թույլատրելի քանակներ։ Համահեղինակ է «Գազահեղուկային քրոմատոգրաֆիան սանիտարահիգիենային հետազոտություններում» (ռուսերեն, 1987), հեղինակ՝ «Բանվորների հիվանդացության ուսումնասիրման եղանակները՝ կապված աշխատանքային պայմանների հետ» ուսումնական ձեռնարկների։

Անդամակցություն խմբագրել

  • Հիգիենիստների հայկական ընկերակցության նախագահ (2003 թվականից)։

Երկեր խմբագրել

  • «Գազահեղուկային քրոմատոգրաֆիան սանիտարահիգիենային հետազոտություններում» (ռուսերեն, 1987, համահեղինակ)։
  • «Բանվորների հիվանդացության ուսումնասիրման եղանակները՝ կապված աշխատանքային պայմանների հետ»։ Ուսումնական ձեռնարկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։