Ղազախգեյթ կամ կազախգեյթ (ղազ.՝ Қазақгейт), ամերիկյան բիզնեսմեն և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խորհրդատու Ջեյմս Գիֆֆենի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալ[1]։

Նկարագիր խմբագրել

2003 թվականի ապրիլին[2] ամերիկյան դատախազները մեղադրանք են առաջադրել Գիֆֆենին՝ 1990-ական թվականներին արևմտյան ընկերությունների համար Թենգիզյան հանքավայրի նավթի շահագործման նպատակով պայմանագիր կնքելու համար, Նուրսուլթան Նազարբաևին և Ղազախստանի նախկին վարչապետ Նուրլան Բալգիմբաևին կաշառք տալու մեջ[3]։ Ջեյմս Գիֆֆենը ձերբակալվել է Նյու Յորքի օդանավակայանում Փարիզ մեկնող օդանավ նստելիս։ Թեև պարզվեց, որ նա չի փորձել փախչել երկրից, և դա սովորական պլանավորված աշխատանքային ուղևորություն էր։ Նյու Յորքի Հարավային Օկրուգի դատախազը Գիֆֆենին մեղադրանք է ներկայացրել 1977 թվականի օրենքի կոռուպցիայի և փողերի լվացման կետերով։ Ձերբակալման պահին Գիֆֆենը ունեցել է ղազախական դիվանագիտական անձնագիր, թեև ղազախական օրենքը թույլ չէր տալիս ունենալ երկքաղաքացիություն։ Դատախազը մեղադրանք է ներկայացրել նաև նավթային Mobil կազմակերպության նախկին կառավարչին։ Նա մեղադրվել է Ղազախստանում բիզնես վարելու ընթացքում հարկերից խուսափելու մեջ։

Քանի որ Ղազախստանը կարևոր դեր ուներ ԱՄՆ տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ տարվող պայքարի կամպանիայում, ապա Գրիֆֆենի հետ կապված սկանդալը ԱՄՆ և Ղազախստանի միջև լուրջ դիվանագիտական լարվածություն է առաջացրել։ Այդ տարիներին Ղազախստանը ԱՄՆ բանակի օդային ուժերին իր տարածքում վթարային վայրէջքի տարածք էր տալիս։ Ղազախստանի ներկայացուցիչները ամերիկյան դատարանում հայտարարել են, որ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների պահպանման համար, ամերիկյան կողմը պետք է հրաժարվի Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևին որևէ մեղադրանք առաջադրելուց։ Նաև նշվել է, որ Ջեյմս Գիֆֆենի դատական գործը դիտվելու է որպես ամերիկյան քաղաքացուն վերաբերող ԱՄՆ նեքին գործ։ Այնուամենայնիվ 2004 թվականին ամերիկյան դատախազությունը՝ կոռուպցիոն դավադրության հետ կապված, հայտարարել է երկու ղազախական բարձրաստիճան անձանց անուն։ Դրանք նախագահ Նազարբաևն ու էքս վարչապետ Նուրլան Բալգիմբաևն էին։ Նուրսուլթան Նազարբաևը մերժել է բոլոր մեղադրանքները և հրաժարվել որևէ կերպ մեկնաբանել[2]։

Պաշտպանական գիծը կառուցված էր այն փաստի վրա, որ Ջեյմս Գիֆֆենը Կենտրոնական հետախուզական վարչությանը ամնրամասն տեղեկացրել է գործողությունների մասին և գործել է ԱՄՆ կառավարության թույլտվությամբ, և հետևաբար անձեռնմծելի է։ Դատախազությունը ընդունել է Գիֆֆենի կապը ԱՄՆ կառավարական մարմինների հետ, բայց նշել է, որ նա երբեք չի եղել կառավարության աշխատակից, և երբեք չի տեղեկացրել և ստացել թույլտվություն կասկածելի ֆինանսական գործողությունների համար։ Գործը կասեցնելու համար պայքարել էին միաժամանակ Վաշինգտոնի մի քանի լոբբիստական ընկերություն։

2007 թվականի մայիսին Ղազախստանն ու ԱՄՆ եկել են որոշակի հաշտեցման։ Ղազախստանի կառավարությունը ընդունել է Շվեյցարիայում մի քանի բանկային հաշվի առկայությունը, և համաձայնվել այնտեղ պահվող ողջ գումարը փոխանցել մանկական բարեգործությանը։ Դրա փոխարեն ամերիկյան կողմը խոստացել է դադարեցնել գործի հետագա ընթացքը։ Չնայած, որ ղազախական իշխանությունները հերքում էին այս գործին իրենց ունեցած որևէ առնչություն, բայց գումարները վերադարձնելով անուղղակի ընդունել են իրենց մեղքը[4]։

2010 թվականին հենվելով ինչ-որ գաղտնի փաստաթղթերից ելնելով դատավորը Գիֆֆենին անվանել է «իր երկրի հայրենասեր», որը «աղբյուր էր ամերիկյան կառավարության համար»։ Նա հայտարարել է, որ Գիֆֆենը արդեն մեկ գիշեր անցկացրել է բանտում և մի քանի միլիոնի դատական ծախսեր է արել, հետևաբար բավարար կրել է իր պատիժը[5][6]։ Գրիֆֆենին տուգանել են 25 ԱՄՆ դոլար և դադարեցրել գործը։ Դիտորդները այս հայտարությունից շոկ են ապրել։ Մի քանի ամիս քննարկումներից հետո ղազախական կողմը համաձայնվել է Ավղանստանում ամերիկյան ռազմական խմբավորման համար օդային մի քանի միջանցք բացել[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Peter Maass, The Fuel Fixers, The New York Times, December 23, 2007
  2. 2,0 2,1 Ariel Cohen Kazakhstan: The Road to Independence. — Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies Program, 2008. — ISBN 978-91-85937-36-3
  3. Kazakhgate fires up Kazakhstan’s election campaign Արխիվացված 2012-02-12 Wayback Machine Eurasia Insight
  4. Cohen, 2008, The Kazakhgate Corruption Scandal, էջ 62
  5. Владимир Козловский Русская служба Би-би-си, Нью-Йорк. «"Казахгейт" кончился мягким приговором Гиффену» (ռուսերեն). BBC News Русская служба. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  6. 6,0 6,1 ««Казахгейт» в США похоронен, но может возродиться в Казахстане, говорят оппоненты» (ռուսերեն). Радио Азаттык. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել