Շադի Ղադիրյան

իրանցի լուսանկարիչ
(Վերահղված է Ղադիրյան Շադիից)

Շադի Ղադիրյան (պարս.՝ شادی قدیریان, 1974[1][2][3][…], Թեհրան, Իրան), իրանցի ժամանակակից լուսանկարիչ։ Իր աշխատանքների շնորհիվ նա խիստ քննադատաբար է վերաբերվում Իրանում ապրող կանանց առնչվող ավանդույթներին և արդիականությանը, ինչպես նաև առօրյա հակասություններին։ Ղադիրյանը միջազգային ճանաչման է հասել 1998 և 2001 թվականներին «Qajar»[4] և «Like Everyday»[5] շարքի համար։

Շադի Ղադիրյան
Ծնվել է1974[1][2][3][…]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԻսլամական Ազադ համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինՊեյման Հուշմանզադե

Կենսագրություն խմբագրել

Շադի Ղադիրյանը ծնվել է 1974 թվականին Թեհրանում։ 1988 թվականին ավարտել է ավագ դպրոցն ու ընդունվել Թեհրանի Ազադ համալասրանի արվեստի և լուսանկարչության բաժին, որտեղից ստացել է լուսանկաչության բակալավրի աստիճան։ 2000 թվականին ամուսնացել է իրանցի լուսանկարիչ և հեղինակ Փեյման Հուշմանձադեի հետ (ծնվ. 1969 թվական, Թեհրան), որը նույնպես սովորել է Ազադ համալսարանի լուսանկարչության բաժնում։

Շադի Ղադիրյանի աշխատանքներից գտնվում են Բրիտանական թանգարանում, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում, Կալիֆոռնիայի ԼԱԿՄԱ լոսանջելոսյան արվեստի թանգարանում, Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում, Վիեննայի Մումոկ ժամանակակից արվեստի թանգարանում, Օրիյակի (Ֆրանսիա) արվեստի և հնագիտության թանգարանում, Գուրգաոն (Հնդկաստան) Դևի արթ հիմնադրամում, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում[6]։

Մրցանակներ խմբագրել

1995 թվականին Ղադիրյանը մրցանակի է արժանացել Qajar շարքերով լուսանկարների մրցույթում, որտեղ նա պատկերել է երկու կնոջ հիջաբով, որոնց ձեռքի հայելին անդրադարձնում է պահարանի արգելված գրքերը։ Իրանական մշակույթի նախարարությունը լուսանկարն անվանեց «շատ վիճելի», և Շադի Ղադիրյանի հատվածն անվավեր ճանաչել մրցույթում։ Այս առիթով The Guardian-ը նրան համարել է «կանոններ խախտող»[7]։

2009 թվականի փետրվարի 4-ին The Guardian Ղադիրյանին անվանել է “Artist of the Week 27” («27-րդ շաբաթվա արվեստագետ»)[7]։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 1999
    • Գոլիստան ցուցասրահ, Թեհրան
    • Լեյթոնի տուն-թանգարան, Լոնդոն
  • 2001
    • Ֆնակ, Փարիզ
  • 2002
    • Վիլլա Մոդա, Քուվեյթ
  • 2006
    • Ֆրանսիական մշակութային կենտրոն, Դամասկոս
    • Ալ-Մամալ հիմնադրամ, Երուսաղեմ
  • 2007
    • B21 ցուցասրահ, Դուբայ
    • Ստամբուլի լուսանկարչական փառատոն, Թուրքիա
  • 2008
    • Լոս Անջելեսի արվեստի թանգարան, Կալիֆոռնիա
    • Մետաքսի ճանապարհ ցուցասրահ, Իրան
    • Թասվիր ցուցասրահ, Բանգալոր, Հնդկաստան
  • 2009
    • Աերոպլաստիկս ցուցասրահ, Բրյուսել
    • Դյուսելդորֆի Ազատ քրիստոնեական դպրոց, Գերմանիա
    • Co2 ցուցասրահ, Հռոմ
    • Բուդոին Լեբոն ցուցասրահ, Փարիզ
  • 2010
    • Գիլդ արթ, Մումբայ
  • 2011
    • Քուին ցուցասրահ, տորոնտո
    • Մետաքսի ճանապարհ ցուցասրահ, Թեհրան
 
Շադի Ղադիրյանի ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2018 թվականին
 
Շադի Ղադիրյանի ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2018 թվականին
  • 2012
    • Միջազգային լուսանկարչական փառատոն, Քուշադասը, Թուրքիա
  • 2013
    • Պոդբիլսկի ժամանակակից արվեստի ցուցասրահ, Բեռլին
    • Ploum'expo, Պլումագոար
    • Լաքիրին ցուցասրահ, Մումբայ
  • 2014
    • Լանգ լուսանկարչական ցուցասրահ, Զագրեբ
    • Աբան ցուցասրահ, Մաշհադ, Իրան
  • 2015
    • Դար ալ Ֆունոն ցուցասրահ, Թուբեյթ
    • Ուրիշները՝ ես, Օֆիչինե դելլ իմաջինե ցուցասրահ, Միլան
    • Հետահայաց, Շադի Ղադիրյան, Լեոնի քաղաքային գրադարան
  • 2016
    • AB ցուցասրահ, Ցյուրիխ
  • 2017
    • Հետահայաց Շադի Ղադիրյան, Սան Բենիտոյի քաղաքային ցուցասրահ, Վալլադոլդ, Իսպանիա
  • 2018
    • Հետահայաց Շադի Ղադիրյան, Centre del Come, Վալենսիա
  • 2018
    • Հետահայաց Շադի Ղադիրյան, Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Ցուցադրության շրջանակում ներկայացվել են լուսանկարչուհու հիսուներեք աշխատանք, ցուցադրության կենտրոնում կինն է՝ իր հոգսերով, ապրումներով և առօրյայով)[8][9]

Հրատարակություններ խմբագրել

  • Anahita Ghabaian Etehadieh, Sous la direction de, "La photographie iranienne, Un regard sur la création contemporaine en Iran", L'Atelier d'édition Loco/Silk Road Gallery, 2011, 191 pages.

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/405705
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Photographers’ Identities Catalog
  4. «Shadi Ghadirian» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. Gallery, Saatchi. «Shadi Ghadirian - Artist's Profile - The Saatchi Gallery». www.saatchigallery.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. "Shadi Ghadirian". www.bm-lyon.fr.
  7. 7,0 7,1 Lack, Jessica (2009 թ․ փետրվարի 5). «Artist of the week 27: Shadi Ghadirian». the Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  8. ««Շադի Ղադիրյան. հետահայաց». կինը՝ կնոջ տեսախցիկում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրությունը
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շադի Ղադիրյան» հոդվածին։