Ձևն ու հոգին (Հովհաննես Թումանյան)

«Ձևն ու հոգին», Հովհաննես Թումանյանի հրապարակախոսական հոդվածներից։ Լույս է տեսել «Հորիզոն» թերթի 1910 թվականի № 9-ում[1]։

Ձևն ու հոգին
Ձևն ու հոգին
ԺանրՀոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1910 թվական
Առաջին
ներկայացման վայր
Թիֆլիս
ՎիքիդարանՁևն ու հոգին

Գրման առիթը խմբագրել

Հոդվածի ստեղծման առիթին նույն հոդվածում անդրադառնում է հենց հեղինակը՝ Հովհաննես Թումանյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը գրվել է որպես արձագանք 1910 թվականին Թիֆլիսում հայոց թատրոնի խնդրին, երբ թատրոնի գոյությունը վտանգված էր, իսկ մի ազգի մեծահարուստները, հատկապես ծերունի Մանթաշյանը, թատրոնի գոյությունը կապում էին շենքի հետ։ Նրանք անտեսում էին բոլոր այն ներքին խնդիրները, որոնք ուներ թատրոնը, և առաջարկում էին հարցը լուծել թատրոնի շենքի տեղափոխմամբ և նյութական ապահովությամբ։

Հոդվածի բովանդակություն խմբագրել

Գեղարվեստում առաջնային համարելով բովանդակությունը՝ Թումանյանը մեծ նշանակություն էր տալիս նաև ձևին։ Թումանյանը միշտ պաշտպանել է ձևի և բովանդակության գեղագիտական սկզբունքը[2]։ Նա ձգտում էր ձևի և բովանդակության ներդաշնակության, բայց ինչպես ինքն է ասում «էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար»[3]։ Եվ մարդիկ վազում են հեշտի ետևից։ Օրինակ, եկեղեցի կամ ուսումնարան ասելիս հասկանում են շինությունը, սրբի պատկերները, վառած մոմը, երբ ասում են հոգևորական, հասկանում են երկար շորեր ու երկար միրուք։ Եթե հոգևորականը ավետարանըփչացնի, այդ ոչինչ, իսկ եթե հանկարծ միրուքը խուզի, մի մեծ իրարանցում կստեղծվի։ Գրականություն ասելով՝ մարդիկ չեն պատկերացնում կենդանի մարդուն, այլ տպած գրքեր ու անուններ:Թատրոնն էլ մի մեծ շենք է, ուր կան տոմսակներ ու դերասաններ են խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1910). «9» (PDF). «Հորիզոն» օրաթերթ. Թիֆլիս: էջեր 1-2.
  2. Մկրյան, Մկրտիչ (1981). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/mkryan_tumanyani_1981.pdf (PDF). «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները». Երևան: Սովետական գրող. էջեր էջեր 332-333. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)
  3. Թումանյան, Հովհաննես (1978). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/tumanyan_1978.pdf (PDF). «Ընտիր երկեր». Երևան: Սովետական գրող. էջեր էջեր 405-409. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)