Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ)

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագյուղ (այլ կիրառումներ)

Ձորագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, ձգվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։ Մինչև 1950-60-ական թվականները գյուղը հիմնականում տարածվում էր Շողվագ և Շոռ /աղի/ գետերի ափերին։ Այժմ գյուղը դուրս է եկել ձորից ու տարածվել շրջակա հարթավայրերում։

Գյուղ
Ձորագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Առաջին հիշատակում980
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4737 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1412
Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Պատմություն խմբագրել

Ձորագյուղը՝ Շողագան /Շողվագ/, ապա Վալի Աղալուն /Վայլաղալու/ ունի տնտեսական, քաղաքական ու մշակութային հարուստ պատմություն։ Շողագայի մասին առաջին անգամ մատենագրություններում հանդիպում ենք 980-ական թվականներին Հովհաննես 6-րդ կաթողիկոս Դրասխանակերտցու պատմությունում։ Շողագան կամ Շողվագը /հայերեն մեկնաբանությամբ,,Շողեր հագած,,/ պարսիկներից գնում է Սյունյաց Մարիամ իշխանուհին և որպես սեփական կալվածք նվիրում է իր իսկ հովանավորչությամբ կառուցված եկեղեցուն։ Այդ եկեղեցու բակում էլ իր պատգամով մահից հետո ամփոփվում է իշխանուհու մարմինը։ Գյուղում գործում է Մասրուց Անապատ եկեղեցին, որը ավելի հին պատմություն ունի։ Այն բարեբախտաբար քիչ է վնասվել և այժմ ամբողջովին վերականգնվել է ու ծառայում է հավատացյալ բնակչությանը։ Շողագայի պատմությունը ձգվում է մինչև 1826 թ., երբ պարսիկները գյուղը վերաբնակեցնում են մուսուլմաններով և այն անվանափոխում,,Վալի-Աղալու,, /Վայլաղալու/։ Իսկ երբ 1831 թ. գյուղը վերաբնակեցվում է Ալաշկերտի Չլկանի գյուղից գաղթած այսօրվա ձորագյուղցիների նախնիներով, մուսուլմանները հեռանում են, բայց գյուղի անունը պահպանվում է մինչև 1921 թ.։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձորագյուղի մշտական բնակչությունը կազմել է 4737, առկա բնակչությունը՝ 3377 մարդ[2]։ Ձորագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 322 մարդ [3]
1873 987 մարդ [4]
1897 1590 մարդ [3]
1926 2409 մարդ [3]
1939 2541 մարդ [3]
1959 2331 մարդ [3]
1970 3154 մարդ [3]
1979 3319 մարդ [3]
1989 3656 մարդ [3]
2001 4355 մարդ [3]
2011 4737 մարդ [1]


Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Գեղարքունիքի մարզպետարան Արխիվացված 2011-12-29 Wayback Machine
  • Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել