Ձյալդովո (համակենտրոնացման ճամբար)

ճամբար
(Վերահղված է Ձյալդովո (ճամբար)ից)

Ձյալդովո կամ Զոլդաու (լեհ.՝ Działdowo, գերմ.՝ Soldau), նացիստական համակենտրոնացման ճամբար։ Այն ստեղծվել է 1939 թվականի ձմռանը օկուպացված Լեհաստանի Ձյալդովո քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այս ճամբարում կալանավորվել են 30 հազար մարդիկ, որոնցից 13 հազարին սպանել են։

Ձյալդովո
լեհ.՝ Działdowo, գերմ.՝ Soldau
Ձյալդովո համակենտրոնական ճամբարի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Տեսակհամակենտրոնացման ճամբար
Այլ անվանումԶոլդաու
ԵրկիրԼեհաստան
ՏեղագրությունՁյալդովո
ՎայրՁյալդովո
Ղեկավար կազմակերպությունՍՍ
Կառուցման սկիզբ1939
Հիմնադրված է1939
Սկսել է աշխատել1939 թվականի ձմեռ
Փակվել է1945 թվականի հունվար
Կարգավիճակավերված
ԻրադարձություններՀոլոքոստ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ձյալդովո համակենտրոնացման ճամբարը հիմնվել է 1939 թվականին։ Այն գտնվում էր Ռեյնհարդ Հայդրիխի տնօրինության տակ։ Ձյադովոն օգտագործվում էր ոչ միայն որպես տարանցիկ ճամբար, այլև հանդիսանում էր աշխատանքային համակենտրոնացման ճամբար[1]։ «Т-4» ծրագրավորած գործողության արդյունքում դեպի Ձյալդովո արտաքսվեցին հոգեկան հիվանդությամբ տառապողներին մոտակա կլինիկաներից։ Սկսած 1940 թվականի մայիսի 21-ից մինչև հունիսի 8-ը Հերբերտ Լանգի վարչակազմը սպանեց 1․558 հիվանդների գազային ավտոմոբիլներում՝ գազվագեններում[2][3]։

1941 թվականի ամռանը Ձյալդովոն վերակառուցվեց որպես աշխատանքային ճամբար, որտեղ կալանավորներին ստիպում էին աշխատել դաշտերում։ Ձյալդովո համակենտրոնացման ճամբարը փակվել է 1945 թվականի հունվարին[4]։

Հայտնի կալանավորներից այստեղ պահվում էին՝

  • Անտոնի Յուլիան Նովովեսկի (1858-1941) — Հռոմի կաթոլիկ եկեղեցու երանելի, եպիսկոպոս, պատմաբան, մարտիրոս[5]
  • Լեոն Վետմանսկի (1886-1941) — եպիսկոպոս[5][6]
  • Մեչիսլավա Կովալսկայա (1902-1941) — Հռոմի կաթոլիկ եկեղեցու երանելի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Henry Friedlander. The Origins of Nazi Genocide: From Euthanasia to the Final Solution. The University of North Carolina Press, 1997. ISBN 0-8078-4675-9
  2. The Simon Wiesenthal Center. «Responses to Revisionist Arguments»
  3. Jewish Virtual Library. «The Development of the Gas-Van in the Murdering of the Jews»
  4. Keom.de. «Deutschland — ein Denkmal — ein Forschungsauftrag 1996 bis… Արխիվացված 2007-09-27 Wayback Machine»
  5. 5,0 5,1 Document 3264-PS. Nazi Conspiracy and Aggression, Volume V. US Government Printing Office, Washington DC: 1946, pp. 1018—1029.
  6. История католической церкви в России Արխիվացված 2014-04-09 Wayback Machine, history.catholicspb.ru Կաղապար:Проверено

Գրականություն խմբագրել

  • Christopher Browning (2004). The Origins of the Final Solution : The Evolution of Nazi Jewish Policy, September 1939 – March 1942 (With contributions by Jürgen Matthäus), Lincoln : University of Nebraska Press.
  • Zygmunt Gertner: Koszmar: wspomnienia, relacje, dokumenty. Mława 2003. 83-917871-0-9
  • Przewodnik po upamiętnionych miejscach... ROPWiM, Warszawa 1966 r. s.269-260
  • B. Machcewicz: Różne strony życia czyli czego nie zawierała teczka 5786. w KC PZPR. Warszawa "Ypsylon" 1999, 83-85135-92-8
  • Tadeusz Pulcyn: Do nieba przez Działdowo. Warszawa 2000, 83-87229-80-6
  • Wiesław Wielopolski: Pamięci zamurowanych żywcem. "Tylko Polska", nr 37(209)/2004 – 9–15.09.2004