Ձկնավաճառի ճակատամարտ, ռազմական բախում Անիի Բագրատունյաց թագավորության և Ատրպատականի ամիրայության միջև։ Տեղի է ունեցել 910 թվականին Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրում[1]։

Ձկնավաճառի ճակատամարտ
Թվական910 թվական
Մասն էԱրաբական արշավանքները Հայաստան
ՎայրՆիգ գավառ, Հայաստան
ԱրդյունքԱրաբական խալիֆայության հաղթանակ
Հակառակորդներ
Բագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
Սյունիքի իշխանություն
Արաբական խալիֆայություն
Ատրպատականի ամիրայություն
Աջակիցներ՝
Հրամանատարներ
Բագրատունյաց Հայաստան Աշոտ Բ Երկաթ
Բագրատունյաց Հայաստան Մուշեղ Ա Բագրատունի
Ատրպատականի ամիրայություն Յուսուֆ ամիրա
Գագիկ Արծրունի
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Ատրպատականի ամիրա Յուսուֆն ուներ Արաբական խալիֆի հովանավորությունը և Բագրատունիների ժամանակաշրջանում առաջացած ամենաուժեղ ենթակա թագավորության՝ Վասպուրականի Արծրունյաց թագավորության օգնությունը[2]։

Նախապատմություն

խմբագրել

Վասպուրականի անջատումից առաջ Յուսուֆը խալիֆից հարկերը հավաքելու իրավունք էր ձեռք բերել, որը Հայաստանի ներքին գործերին միջամտելու առիթ էր։ Յուսուֆն այդ իրավունքն ստանալուց հետո գալիս է Հայաստան և սպառնում հայոց Սմբատ Ա թագավորին պատերազմով, եթե նա չտա խալիֆին տրվող հարկերը։ Սմբատը, որը պատրաստ չէր պատերազմ սկսել Արաբական խալիֆայության դեմ, համաձայնվում է Յուսուֆի հետ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցուն ուղարկում Յուսուֆի մոտ՝ բանակցություններ վարելու նպատակով։ Սակայն կաթողիկոսի միջնորդությունը հայերի համար անօգուտ է լինում, և Յուսուֆը նրան շղթայակապ բանտ է գցում։

  Ատրպատականի թագավորը շատ կարևոր էր համարում Աշոտ սպարապետի անձնատուրությունը՝ Սմբատին հարվածելու տեսակետից։ Գուցե հենց այս դեպքի ազդած բավարարության զգացմունքի տակ էր, որ նա բանտից ու կապանքից ազատեց Հովհաննես կաթողիկոսին։ Տառապագիր հոգևոր պետը չմնաց Դվինում, ուր իր աթոռն էր, այլ հալածական գնաց թափառելու քաղաքից քաղաք, մինչև որ հասավ Աղվանից երկրի հյուսիսարևելյան մասը, Կովկասյան լեռների մոռտ, ուր հյուրընկալություն գտավ Սահակ իշխանի և Ատրներսեհ թագավորի մոտ, «զի,- ասում է նա,- և նոքա ի ժողովրդենէ մերմէ և խաշն արօտի մերոյ էին»[3]։
- Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր, էջ 543
 

910 թվականի գարնանը Յուսուֆը վերսկսում է ռազմական գործողությունները, և այս անգամ նրան օժանդակում էին Վասպուրականի Արծրունյաց թագավորության թագավոր Գագիկ Արծրունին, նրա եղբայր Գուրգենը և Արծրունի այլ նախարարներ։ Հայոց արքա Սմբատն այդ ընթացքում կարողացել էր խոշոր բանակ կազմել[4]։

Ճակատամարտ

խմբագրել

Հայոց արքա Սմբատը բանակի հրամանատարությունը հանձնում է իր որդիներ Աշոտին և Մուշեղին։ Մի կողմից Գագիկ-Խաչիկի և Արծրունի այլ նախարարների, իսկ մյուս կողմից Աշոտի և Մուշեղի զորքերը հանդիպում են Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրում։ Հայերը նախահարձակ են լինում, սակայն կռվի ժամանակ Սևորդի կոչված Ուտիացիների գունդը դավաճանում է հայերին և փախչում պատերազմի դաշտից։

  Մոռանալով զգուշությունը, երկու երիտասարդներն աճապարում են պատերազմի բռնվել և նախահարձակ են լինում։ Երկուսն էլ անձնական մեծամեծ քաջագործություններ են ցույց տալիս, նույնիսկ կարողանում են հակառակորդ բանակի մեջ շփոթություն գցել, որ հաղթության հույս էր տալիս։
- Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր, էջ 544
 

Այս դավաճանությունից հետո Սմբատի բանակը լիակատար պարտություն է կրում, գերի է վերցվում թագաժառանգ Մուշեղը։

Ձկնավաճառում հայերի պարտությունն անպաշտպան էր թողնում Հայաստանը, և Յուսուֆը ցանկանում էր օգտվել այդ դրությունից։ Յուսուֆի զորքերը տարածվում են Հայաստանում, և սպանվում են Գրիգոր Սուփան Սյունին, արքայորդի Մուշեղը, արքաեղբայր Սահակի որդի Սմբատը և ուրիշ իշխաններ։

  Հովհաննես կաթողիկոսն իր Պատմագրության այս տեղից ողբերով և հառաչանքներով է գրիչ շարժում։ Ատրպատականի թագավորը նոր-նոր հանդես է բերում իր նենգավոր արյունռուշտ հակումները։ Նա մեկ-մեկ սպանում է, թունավորելով իրեն անձնատուր եղած կամ իր ձեռքն ընկած իշխաններին։
- Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր, էջ 544
 

Ահաբեկումն այդ ժամանակ տարածվել էր ամենուր, նաև Յուսուֆի բանակում։ Ազգաբնակչությունը թաքնվում էր լեռների անբնակ վայրերում։

Հովհաննես կաթողիկոսը, լինելով այդ իրադարձությունների ականատես, գրել է. «Եվ սուգ զգեցան սապատք զարդուց նոցա, և խանգարեցան սպասք երախանաց նոցա, և ծխոտեցան իսկ միանգամայն սրահակք և սրսկապանք նոցա, և այսպէս ապա զօրացեալ մահու, և կլեալ զբազումս՝ արտօսր հոսեալ կալաւ զամենայն երեսս երկրի»[5]։

Այս ռազմական գործողությունների ընթացքում հայոց թագավոր Սմբատը փակված էր Կապույտ բերդում, սակայն Յուսուֆը, գրավելով հայկական մի շարք ամրոցներ, պաշարում է նաև Կապույտ բերդը։ Երկար դիմադրությունից և ծանր կորուստներից հետո Սմբատը ցանկանում է հաշտություն կնքել Յուսուֆի հետ, սակայն 913 թվականին արաբները նրան շղթայակապ տանում են Դվին և 914 թվականին գլխատում, ապա խաչում Դվինի դարպասներին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  2. studio, 5165m. «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար - Դուք որոնել եք - ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ». Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Յովհ. կաթողիկոս, եր. 273-274
  4. Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 544
  5. Յովհան. կաթողիկոս, եր. 286

Աղբյուրներ

խմբագրել