Անիի ճակատամարտ

1042

Անիի ճակատամարտ, տեղի է ունեցել 1042 թվականին Վահրամ Պահլավունու ղեկավարած հայկական և Բյուզանդական կայսրության ուժերի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայկական ուժերի փայլուն հաղթանակով, իսկ բյուզանդացիները տվել են 20.000 զոհ[1][2][3]։

Անիի ճակատամարտ
Giuliano Zasso, “Armenians defeat Byzantine forces attacking Ani”.jpg
'
Թվական 1042
Վայր Մեծ Հայք Այրարատ նահանգ, Անի քաղաքի մոտ
##Անիի ճակատամարտ (Մեծ Հայք)
Miecze.svg
Անիի ճակատամարտի տեղադրությունը
Արդյունք Հայկական զորքերի փայլուն հաղթանակ
Հակառակորդներ
Բագրատունիների թագավորություն Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Bagrotouni.svg Վահրամ Պահլավունի անհայտ
Կողմերի ուժեր
50.000 անհայտ (գերազանցում էին հայերին)
Կորուստներ
անհայտ 20.000

ՄարտԽմբագրել

Բյուզանդիայի Մոնոմախ կայսրը, տեղեկանալով Հովհաննես-Սմբատի մահվան մասին, նրա տված կտակի համաձայն պահանջում է Անիի Բագրատունյաց թագավորությունը հանձնել իրեն և զորքեր է ուղարկում Անի։ Սպարապետ Վահրամ Պահլավունիին և Գագիկ Բ թագավորն արագ բանակ են հավաքում և ոտքի հանում ժողովրդին՝ Անին պաշտպանելու և երկրից օտարներին դուրս մղելու համար։ Բանակը կազմված էր 30.000 հետևակից և 20.000 հեծյալից։ Զորքերը բաժանում է երեք դիվիզիայի[4]։

Բյուզանդացիները, ընդհանուր առմամբ, կորցնում են 20,000 զինվոր։ Այս հաղթանակի շնորհիվ Վահրամ Պահլավունին կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հետ կարողանում է թագադրել Գագիկ Բ-ին և Վեստ Սարգիսից գրավել Անին։ Սակայն բյուզանդացիներն այդ պարտությունից հետո չեն հրաժարվում Անիի թագավորությունը նվաճելու մտքից, և մինչև 1044 թվականը ևս երեք անգամ հարձակվում են Անիի վրա, բայց ամեն անգամ, հանդիպելով հայերի դիմադրությանը, ստիպված են լինում նահանջել։ Կայսրը, Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձ խորհրդով, Կոստանդնուպոլիս է հրավիրում Գագիկ Բ-ին՝ հաշտություն կնքելու պատրվակով։ Վահրամ Պահլավունին և նրա կողմնակիցները դեմ են լինում նրա այցելությանը, և Գագիկը հրաժարվում է կայսեր հրավերից, սակայն հաջորդ անգամ, Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի հորդորանքների շնորհիվ, համաձայնվում է և 1044 թվականին մեկնում Կոստանդնուպոլիս։ Արքան մեկնելուց առաջ երկրի կառավարումը հանձնում է Պետրոս Գետադարձին և նրան տալիս մայրաքաղաքի դարպասների բանալիները, որից հետո կաթողիկոսն ու նրա կողմնակիցները երդվում են պաշտպանել երկիրն ու Անին մինչև Գագիկի վերադարձը։ Թագավորի մեկնելուց հետո կաթողիկոսն ու Վեստ Սարգիսը քաղաքի բալալիները թաքուն ուղարկում են կայսրին՝ հայտնելով, որ հայերը որոշել են Անին հանձնել կայսրությանը։

Կայսրության մայրաքաղաքում, Կոստանդնուպոլսում, սկզբնապես Գագիկին արքայավայել են ընդունում, սակայն հետո պահանջում են, որ հանձնի Անիի բանալիները և փոխարենը Փոքր Ասիայում ստանա ընդարձակ կալվածքներ։ Հայոց թագավորը մերժում է կայսեր այդ առաջարկը և իմանալով, որ Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձն արդեն հանձնել են մայրաքաղաքի դարպասների բանալիները՝ ասում է. «Հայաստանի տերն ու թագավորը ես եմ, իսկ ես չեմ տա Հայաստանը քեզ, դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»։ Մոնոմախ կայսրը, Գագիկ Բ-ին ասպարեզից հանելուց հետո, մեծ բանակով գալիս և պաշարում է Անին։ Այն գրավվում է 1045 թվականին, որի արդյունքում վրանում է Բագրատունիների հայոց թագավորությունը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971։