Տիգրան Ձիթողցյան

հայ նկարիչ
(Վերահղված է Ձիթողցյան Տիգրանից)

Տիգրան Լևոնի Ձիթողցյան (հոկտեմբերի 12, 1976(1976-10-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Տիգրան Ձիթողցյան
Ի ծնեՏիգրան Լևոնի Ձիթողցյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1976 (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Կայքttigran.com(անգլ.)

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։

1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում[1]։

Մեջբերումներ Տիգրան Ձիթողցյանից խմբագրել

  Սկզբում հայրս ինձ տվեց գունավոր մատիտներ, սակայն ոչ բոլոր գույներն էր ստացվում ստանալ այդ մատիտներով, ես ինձ բավարարված չէի զգում, ապա ինձ տվեցին ջրաներկ ու գուաշ, կրկին գոհ չէի, և երկար խնդրելուց հետո հայրս ինձ նվիրեց յուղաներկ, ու սկսվեց յուղաներկով աշխատելս, մինչ օրս նկարում եմ հենց նրանցով։  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել