Ձիթահող, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 7 կմ հեռու, Շամբ Կարնո լճակի հյուսիս-արևելյան կողմում, գետակի ափին։

Գյուղ
Ձիթահող
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԾիթող, Ձիթանոս, Ձիթավսկ, Ձիթավողք, Ձիթող, Ձիթհող, Սրտավուզ, Սիթավուզ, Ցիթավսկ, Ցիտավսկ, Ցիտաուգ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ձիթահող (Աշխարհ)##
Ձիթահող (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը հարթավայրային էր։

Պատմություն խմբագրել

1895 թվականին հայկական կոտորածի ժամանակ գյուղի հայերը հերոսական դիմադրություն են ցույց տվել և փրկվել են կոտորածից ու ավերումից։ Սակայն 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։

Բնակչություն խմբագրել

Բնակչության մեծագույն մասը հայեր էին։ 1878 թվականին ուներ 131 տուն՝ 996 բնակչով, 1909 թվականին՝ 216 տուն բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, ջուլհակություն, կտավագործություն և սայլապանությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ձիթահողն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում է Ս. Գրիգոր Լուսավորիչ վանքը, որի մոտ եղած փոսում ըստ ավանդության պահվել է Գրիգոր Լուսավորիչը։ Վանքը նախկինում եղել է արքեպիսկոպոսների աթոռանիստ։ Իսկ վանքի բակը եղել է տեղացի հայերի սիրելի զբոսավայրը։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 90 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 477

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 705