Ձերժինսկու հուշարձան (Վոլգոգրադ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ձերժինսկու հուշարձան[1] (ռուս.՝ Памятник Дзержинскому), Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը Վոլգոգրադի Տրակտորոզավոդսկի շրջանի համանուն հրապարակում:
Պատկեր:Monument to Dzerzhinsky in Volgograd 03.JPG ' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 48°48′09″ հս․ լ. 44°36′19″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Վոլգոգրադ |
Կառուցվել է | 1935 |
Շինության ձևը | № 3410015000 |
Կառուցել է | Սերգեյ Մերկուրով |
ՊատմությունԽմբագրել
1926 թվականին հիմնադրվել է Ստալինգրադի տրակտորի գործարանը: Նույն տարում մահացել է Ֆելիքս Ձերժինսկին և շինարարության փուլում գտնվող գործարանին տրվել է նրա անունը: Գործարանի կենտրոնական մուտքի մոտ 1932 թվականին տեղադրվել է Ձերժինսկու հուշարձանի ժամանակավոր մոդելը, իսկ 1935 թվականի հունիսի 17-ին[2]՝ բրոնզե հուշարձանը, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով:
Ստալինգրադի ճակատամարտից հետո քաղաքում կանգուն մնացած 4 հուշարձաններից մեկն է. մյուս հուշարձաններն են Գոգոլի (1910 թ., Վոլգոգրադի ամենահին հուշարձանը) և Հերմանի (1925 թ.) հուշարձանը Կոմսոմոլյան այգում, Հոլզունովի (1940 թ.) հուշարձանը Կենտրոնական 62-րդ առափնյայում: Պատերազմի օրերին ոչնչացվել է հուշարձանի ձախ ձեռքը, որը վերականգնվել է պատերազմից հետո Ռակովի տրակտորի գործարանի գեղարվեստի արտադրամասի քանդակագործի կողմից: 1960 թվականին պատվանդանը երեսապատվել է գրանիտով: 2015 թվականին հուշարձանի պատվանդանը հիմնովին վերանորոգվել է:
Տեխնիկական տվյալներԽմբագրել
Բրոնզե քանդակի բարձրությունը 4,3 մետր է, պատվանդանի բարձրությունը՝ 6,48 մետր:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Ֆելիքս Ձերժինսկին կանգնած է իրեն բնորոշ դիրքով՝ ձախ ձեռքով մատնացույց է անում գործարանի կենտրոնական մուտքին, իսկ աջով պահել է շինելը. այն գործարանի աշխատողների շրջանում հեգնական անվանում է ստացել. «Վերջին շինելս կվաճառեմ, բայց այնտեղ (Տրակտորային գործարանում) չեմ աշխատի»: Մեկ այլ տարբերակ՝ Վոլգոգրադի տրակտորի գործարանի առաջնատառերի հապավումը (ВГТЗ)` «Вот Где Ты Загнёшься (Ահա թե որտեղ կփտես)»:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Объект культурного наследия № 3410015000 // Реестр объектов культурного наследия Российской Федерации
- ↑ Газета Сталинградского тракторного завода «Даёшь трактор!» от 20 июня 1935 года
Արտաքին հղումներԽմբագրել
- Հուշարձանի մասին տեղեկատվություն ադմինիստրացիայի կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձերժինսկու հուշարձան (Վոլգոգրադ) կատեգորիայում։ |