Վինչենցո Ձապալա (իտալ.՝ Vincenzo Zappalà, 1945, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի աստղագետ և աստերոիդների հայտնաբերողը, ով աշխատում է Թուրինի աստղադիտարանում։ 1978 թվականի օգոստոսին և 1984 թվականի ապրիլին նա հայտնաբերել է ընդհանուր առմամբ 9 աստերոիդ, որոնցից երեքը հայտնաբերել է ինքնուրույն[2]։

Վինչենցո Ձապալա
Ծնվել է1945
Սավոնա, Լիգուրիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Թուրինի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[1] և աստղաֆիզիկա[1]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1] և անգլերեն[1]

Վինչենցո Ձապալան իր գիտական կարիերան հիմնականում նվիրել է Արեգակնային համակարգի փոքր մարմինների ուսումնասիրությանը, ինչպիսիք են գիսաստղերը և աստերոիդները։ Այս թեմայով նա հրապարակել է ավելի քան 250 հոդված տարբեր գիտական ամսագրերում։ Նրա աստերոիդների ընտանիքների ուսումնասիրությունների արդյունքները մեծ համբավ և ճանաչում են ստացել գիտական շրջանակներում։ Աստերոիդների նմանատիպ խմբերի որոնման համար նրա մշակած մեթոդը հնարավորություն է տվել հուսալիորեն բացահայտել աստերոիդների նոր ընտանիքներ։

Տարիների ընթացքում Վինչենցո Ձապալան մասնակցել է տարբեր միջազգային կոնգրեսների և եղել գիտական խորհուրդների անդամ, ինչպես նաև ղեկավարել է դրանցից մի քանիսը։ Նա նաև մասնակցել է միջազգային գիտաժողովների Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ռուսաստանում։ 1997-2000 թվականներին նա գլխավորել է Միջազգային աստղագիտական միության թիվ 15 հանձնաժողովը, որի անդամ է 1975 թվականից։ Նա տիեզերական Գայա (իտալ.՝ Gaia) աստղադիտակի ստեղծման վրա աշխատող գիտնականների խմբի ղեկավարներից է։

Վինչենցո Ձապալան նաև իտալական աստղագիտական ամենամեծ ինտերնետային astronomia.com պորտալի հիմնադիրներից է։ Այս կայքը նույնիսկ հիշատակվել է ազգային լրատվական թողարկումներում՝ կապված հրե գնդակի տեսանելիության հետ։ Պորտալը հրապարակում է ամեն օր գիտական հոդվածներ ժամանակակից խոշոր աստղագետների կողմից, պարունակում է երկնքի քարտեզներ յուրաքանչյուր ամսվա համար, աստղագիտական տերմինների բառարան, ինչպես նաև թույլ է տալիս հարցազրույցներ անցկացնել և աստղագիտական թեմաներով համագումարներ և քննարկումներ կազմակերպել։

Վինչենցո Ձապալայի պատվին աստերոիդներից մեկը անվանվել է (2813) Ձապալա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  3. Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, N. Y.: Springer, 2003. — P. 230. — ISBN 3-540-00238-3