Աշխատանքի բաժանում
Աշխատանքի բաժանում, ցանկացած տնտեսական համակարգում առաջադրանքների տարանջատումը մարդկանց մասնագիտանալու համար (մասնագիտացում)։ Անհատները, կազմակերպությունները և ազգերը փորձում են ձեռք բերել մասնագիտացված ունակություններ, ձևավորում են կոմբինացիաներ կամ խմբավորումներ՝ իրենցինից բացի այլ հնարավորություններից օգտվելու համար։ Մասնագիտացված հնարավորությունների մեջ կարող են ներառվել նաև սարքավորումները կամ բնական ռեսուրսները, բացառությամբ հմտությունների և դասընթացների, այդպիսի բազմաֆունկցիոնալ համակցությունները հաճախ կարևորվում են, քանի որ մեկ արտադրանքի արտադրության համար օգտագործվում են մասնագիտացված սարքավորումների և օպերատորների բազում դետալներ։ Աշխատանքի բաժանումը զբաղվածության ապահովման դրդապատճառ է և տնտեսական փոխկապակցման աղբյուր։
Նեոլիթյան հեղափոխությունից հետո հավաքչությունն ու գյուղատնտեսությունը հանգեցրին ավելի հուսալի և առատ սննդի մատակարարման, ինչը նպաստեց բնակչության թվաքանակի բարձրացմանը և հանգեցրեց աշխատանքի մասնագիտացմանը՝ ներառելով արհեստավորների, մարտիկների նոր դասերի և էլիտայի զարգացմանը։ Մասնագիտացումը նպաստեց արդյունաբերականացման գործընթացին և Արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի գործարանների արդյունավետության բարձրացմանը։ Ըստ որում՝ դասական շատ տնտեսագետներ, ինչպես նաև որոշ մեխանիկական ինժեներներ, ինչպիսիք են Չարլզ Բաբբաժը, աշխատանքի բաժանման կողմնակից էին։ Բացի այդ, աշխատողները մեկ կամ սահմանափակ գործառույթներ կատարելով կարողանում էին վերապատրաստել աշխատակիցներ՝ կրճատելով այդ պրոցեսի վրա ծախսվող երկար ուսումնական ժամանակահատվածը, որը հանգեցրեց համեմատաբար քիչ վարձատրվող, քիչ գործառույթներ իրականացնող, սակայն արդյունավետ ու որակյալ աշխատող աշխատակիցներ ունենալուն[1]։
Պատմականորեն աշխատանքի բաժանման ընդարձակունը կապված էր ընդհանուր արտադրանքի և առևտրի աճի, կապիտալիզմի աճի և արդյունաբերական գործընթացների գնալով բարդացման հետ։ Աշխատանքի բաժանման հայեցակարգը և իրականացումը դիտվել է հին շումերական (մեսրոպոտյան) մշակույթում, որտեղ որոշ քաղաքներում աշխատատեղերի նշանակումը համընկել է առևտրի և տնտեսական փոխկապվածության աճի հետ։ Աշխատանքի բաժանումը մեծացնում է ինչպես արտադրողի, այնպես էլ անհատ աշխատողների արտադրողականությունը։
Տեսաբաններ
խմբագրելՊլատոն
խմբագրելՊլատոնի «Հանրապետություն»-ի մեջ պետության ծագումը կայացել է մարդկության բնական անհավասարության մեջ, որը մարմնավորված է եղել աշխատանքի բաժանումով։
Սիլվերմինցը նշում է․ «Տնտեսական մտքի հետևորդները Պլատոնին են քննադատում, հիմնականում նրա «Հանրապետություն»-ում առաջ բերված փաստարկների պատճառով, որպես աշխատանքի բաժանման վաղ կողմնակից։ Չնայած դրան, Սիլվերմինցը պնդում է, որ մինչ Պլատոնը գիտակցվել էր աշխատանքի բաժանման և՛ տնտեսական, և՛ քաղաքական առավելությունները, նա, ի վերջո, քննադատում է տնտեսական պայմանավորվածության այս ձևը այնքանով, որքանով այն խանգարում է անհատին ձրավորել սեփական հոգին ՝ զարգացնելով դրդապատճառներ և խելամտություն»[2]։
Քսենոփոն
խմբագրելՔսենոփոնը, մ.թ.ա. 4-րդ դարում, իր աշխատությունում վկայակոչել է աշխատանքի բաժանման իր 'Կիրոպեդիան' (. Կյուրոսի կրթություն).
Ճիիշտ այնպես, ինչպես տարբեր արհեստները առավել զարգացած են մեծ քաղաքներում, այնպես էլ պալատում կերակուրը պատրաստվում է շատ ավելի լավ եղանակով։ Փոքր քաղաքներում նույն մարդը պատրաստում է բազմոցներ, դռներ, գութաններ և սեղաններ, հաճախ նա նույնիսկ տներ է կառուցում, և, այնուամենայնիվ՝ նա շնորհակալ կլիներ, եթե նույնիսկ կարողանար միայն բավարար աշխատանք գտնել ինքնադրսևորվելու համար։ Եվ շատ արհեստներում անհնար է, որ բոլորը լավ աշխատեն։ Մեծ քաղաքներում, քանի որ յուրաքանչյուր գործունեության համար պահանջներ են առաջանում, մեկ մարդը կարող է բավարարել պահանջները, իսկ հաճախ նաև մեկից էլ քիչ։ Օրինակ ՝ մեկը կոշիկներ է պատրաստում տղամարդկանց համար, մեկ ուրիշը կանանց համար, կան տեղեր, նույնիսկ երբ մարդը վաստակում է ապրուստը պարզապես կոշիկները խառնելով, մեկ այլ դեպքում դրանք կտրելով, մեկ այլ ի ժամանակ պարզապես վերին մասերը կարելով, մինչդեռ կա մեկը, ով այդ գործողություններից ոչ մեկը չի կատարում, բայց հավաքում է մասերը։ Անհրաժեշտության դեպքում, նա, ով կատարում է շատ մասնագիտացված գործունեություն, լավագույն է կատարում իր աշխատանքը[3]։ |
Իբն Խալդուն
խմբագրել14-րդ դարի գիտնական Իբն Խալդուն շեշտել է աշխատանքի բաժնի կարևորությունը արտադրության գործընթացում։ Իր «Մուքադդիմահ» աշխատության մեջ նա նշում է․
Անհատական մարդու ուժը նրա համար բավարար չէ `իրեն անհրաժեշտ պահանջմունքը (ուտելիք) ձեռք բերելու համար և չի ապահովում նրան այնքան, որ կարողանա ապրել։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ դա սննդի քանակն է․․․ այդ քանակությամբ սնունդ կարելի է ձեռք բերել միայն շատ գործողություններից հետո ... Այսպիսով, մեկը դա չի կարող անել առանց համախոհների՝ շատ ուժերի համադրությամբ, եթե ուզում է սնունդ ձեռք բերել իր ու մյուսների համար։ Համագործակցության միջոցով բավարարվում են մի շարք անձանց կարիքները, որոնք բավարարելու համար շատ անգամ քիչ ռեսուրսներ է պահանջվում յուրաքանչյուրից:.[4] |
Ուիլյամ Փեթին
խմբագրելՈւիլյամ Փեթին առաջին ժամանակակից տեսաբանն էր, որ նկատի է ունեցել աշխատանքի բաժանումը ՝ ցույց տալով դրա գոյությունն ու օգտակարությունը հոլանդական նավարկություններում։ Դասականորեն՝ նավարկության մեջ գտնվող աշխատողները նավերը որպես ստորաբաժանումներ էին կառուցում ՝ մեկը մյուսի սկսելուց առաջ ավարտելով։ Բայց հոլանդացիները դա կազմակերպել էին մի քանի թիմով, որոնցից յուրաքանչյուրը կատարում էր նույն առաջադրանքները հաջորդական նավերի համար։ Հատուկ առաջադրանք կատարող մարդիկ գտան նոր մեթոդներ, որոնք միայն հետագայում դիտարկվեցին և արդարացան քաղաքական տնտեսությունն ուսումնասիրող տեսաբանների կողմից։
Փեթին այս կզբունքը կիրառեց նաև Իռլանդիայի համար։ Նրա առաջընթացը գործը բաժանելու մեջ էր, որպեսզի դրա մեծ մասը կարողանան անել այն մարդիկ, ովքեր չունեն մասնագիտացում։
Բեռնար դե Մանդևիլ
խմբագրելԲեռնարդ դե Մանդևիլը հարցը քննարկում է «Մեղուների առակ» երկրորդ հատորում (1714). Այն մանրամասնում է «Հանգիստ փեթակ» բնօրինակ աշխատությունը։ Նա ասում է․
Դեյվիդ Հյում
խմբագրելՀենրի-Լուիս Դուհամել դու Մոնչեաու
խմբագրելՀենրի - Լուիս Դուհամել դու Մանչեաուն «Pin-Maker- ի արվեստը» իր աշխատության ներածության մեջ մեջ գրում է (1761)[5],,աշխատանքի բաժանման" մասին[6]։
Ոչ ոք չկա, ով զարմացած չլինի pin - ի փոքր գներից, բայց մենք պետք է էլ ավելի զարմանանք, երբ իմանանք, թե որքան տարբեր գործողություններ, որոնց մեծ մասը շատ մանրամասն են, պարտադիր է հմուտ կատարել։ Մենք պատրաստվում ենք մի քանի բառով անցնել այդ գործողությունները` խթանելու հետաքրքրասիրությունը մանրամասները իմանալու համար. այդ գործողությունները իմանալը կտան այնքան գիտելիք, որ իրականացվի աշխատանքի բաժանումը [...] Առաջին գործողությունն փոխաբերական իմաստով ասվում է, որ փողային անցքը ափսեի գծի միջոցով անցնի այն չափելու համար։ |
Այս «գործի բաժանմամբ», Դուհամալ դու Մանչեաուն անդրադառնում է տեքստի բաժանումներին, որոնք նկարագրում են մանրամասների կատարման գործում ներգրավված տարբեր ոլորտները. սա նույնպես կարելի է բնութագրել որպես աշխատանքի բաժանում։.
Ադամ Սմիթ
խմբագրել«Ազգերի հարստության բնույթի և պատճառների վերաբերյալ Հարցման» առաջին նախադասության մեջ Ադամ Սմիթը կանխատեսել է արդյունաբերության զարգացման էությունը `որոշելով, որ աշխատանքի բաժանումը ներկայացնում է արտադրողականության աճով։ Դու Մոնսեոյի նման իր օրինակում նա էլ ամեն ինչ կապում էր աշխատանքի հետ։ Ի տարբերություն Պլատոնի, Սմիթը հստակ պնդում էր, որ հասարակ դռնապանի և փիլիսոփայի միջև տարբերությունը հետևանք է աշխատանքի բաժանման, ինչպես նաև դրա պատճառը։ Հետևաբար՝ Պլատոնի համար կարևուրվում էր մասնագիտության մակարդակը, որը որոշվում էր աշխատանքի բաժանումով, Սմիթի համար դա տնտեսական առաջընթացի դինամիկ շարժիչ էր։ Սակայն, նույն գրքի մեկ այլ գլխում Սմիթը քննադատում է աշխատանքի բաժանումը ՝ ասելով, որ դա կարող է հանգեցնել «մարդկանց ռեսուրսների ոչ ամբողջական ու ոչ օպտիմալ օգտագործման, ինչպես նաև կհանգեցնի կոռուպցիայի... եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի դա կանխելու համար»[7]։ Անհամաձայնություն է եղել աշխատանքի բաժանման Սմիթի կարծիքի վերաբերյալ[7]։ Ալեքսիս դե Տոկևիլը Սմիթի տեսակետի կողմնակիցն էր. «Ոչինչ չի ձգտում մարդուն նյութականացնել և իր գործը զրկել մտավոր աշխատանքից քան ծայրահեղ աշխատանքի բաժանումը»[8]։ Ադամ Ֆերգուսոն ևս կիսում էր Սմիթի տեսակետները, չնայած, ընդհանուր առմամբ, ավելի բացասական վերաբերմունք ուներ[9]։
Մասնագիտացումն և աշխատողների կենտրոնացումը իրենց ենթաօրենսդրական նորմերում հաճախ հանգեցնում է ավելի կոնկրետ հմտություններ ձոռք բերելուն, ինչն էլ թույլ է տալիս մշակել հատուկ օրինագծեր ավելի մեծ արտադրողականության ապահովման համար։
Սմիթը տեսնում էր սարքավորումների հետ համապատասխանելու հմտությունների կարևորությունը կազմակերպություն մեջ։ Օրինակ՝ մասնագիտացված արտադրողները կազմակերպվում էին հիմնական աշխատանքը, մյուսները՝ երկրորդական, յուրաքանչյուրը օգտագործելով տարբեր սարքավորումներ։ Ինչպես նաև նա շեշտել է մեծ թվով հմտություններ, որոնք գործածվել են համապատասխան սարքավորումների օգտագործման մեջ նավի կառուցման համար։
Ժամանակակից տնտեսական քննարկումների ժամանակ օգտագործվում է մարդկային կապիտալ տերմինը։ Սմիթի պատկերացմամբ`տեխնոլոգիական առաջընթացից ստացված արտադրողականության մեծ աճ հնարավոր է, քանի որ մարդկային և ֆիզիկական կապիտալները օգտագործվում են սովորաբար կազմակերպության մեջ։ Սա ամփոփված է նաև Ադամ Սմիթի տեսության կարճ քննարկման մեջ բիզնես գործընթացների համատեքստում։
Բաբբաժը գրել է «Մեքենաների և արտադրատեսակների տնտեսության մասին» սեմինարային աշխատությունը, որը, թերևս, առաջինն էր, որ վերլուծում էր աշխատուժի բաժանումը գործարաններում[10]։
Էմանուել Կանտ
խմբագրելԲարոյականության մետաֆիզիկայի հիմքի վրա 1785, Կանտը նշել է աշխատանքի բաժանման արժեքը․
Աշխատանքի բաժանումից շահել են բոլոր ոլորտները, արհեստներն ու արվեստները. քանի որ, երբ յուրաքանչյուր աշխատող կատարում է մեկ հատուկ տեսակի աշխատանք, որը պետք է բոլոր մյուսներից տարբեր լինի, նա կարող է դա կատարել ավելի լավ և հեշտությամբ, քան այն դեպքում, երբ մի մարդն է ամեն ինչ անում։ Այն դեպքում, երբ աշխատանքն այսպես չի տարբերակվում և բաժանվում, բոլորը մնում են առևտրի ոլորտներ, արհեստները մնում են ծայրաստիճան պարզունակ մակարդակում[11]։
Կառլ Մարքս
խմբագրելՄարքսը պնդում է, որ մասնագիտացման բարձրացումը կարող է հանգեցնել նաև աշխատողների չբավարարվածության և աշխատելու ոգևորության նվազման։ Նա գործընթացը որակել էորպես օտարացում. Աշխատողները դառնում են ավելի մասնագիտացված, աշխատանքը դառնում է կրկնվող, ի վերջո հանգեցնելով ամբողջական օտարման արտադրության գործընթացից։ Այնուհետև աշխատողը ունենում է «հոգեպես և ֆիզիկապես ճնշված վիճակ մեքենայաբար աշխատելու պատճառով»[12]։
Բացի այդ, Մարքսը պնդում էր, որ աշխատանքի բաժանումը ստեղծում է հմուտ քիչ աշխատողներ։ Քանի որ աշխատանքը դառնում է ավելի մասնագիտացված, յուրաքանչյուր կոնկրետ աշխատանքի համար անհրաժեշտ է ավելի քիչ վերապատրաստում։ Աշխատողը, ընդհանուր առմամբ, ավելի քիչ հմտություններ ունի, քանի որ նա կատարել է ընդամենը մեկ աշխատանք ամբողջությամբ[13]։
Մարքսի տեսական ներդրումներից է կտրուկ տարբերությունը տնտեսական ու աշխատանքի սոցիալական բաժանման միջև.[14]
Այսինքն ՝ աշխատանքային համագործակցության որոշ ձևեր զուտ «տեխնիկական անհրաժեշտության» պատճառով են, իսկ մյուսները՝ «սոցիալական հսկողության» գործառույթի արդյունք։ Եթե այս երկու բաժինները բախվեն, ապա կարող է թվալ, որ աշխատանքի գոյություն ունեցող բաժանումը տեխնիկապես անխուսափելի է, իսկ սոցիալապես՝ կանխատեսելի և ազդեցություն է ունենում ուժային հարաբերությունների վրա։ Նա նաև պնդում է, որ կոմունիստական հասարակության մեջ է եղել աշխատանքի բաժանման անցումային պահը, նշանակում է, որ մարդկային հավասարակշռված զարգացումը տեղի է ունենում այնտեղ, երբ մարդիկ լիովին արտահայտում են իրենց բնույթը իրենց ստեղծագործական բազմազանության մեջ[15]։
Հենրի Դեյվիդ Թորաու
խմբագրելՀենրի Դեյվիդ Թորաուն քննադատեց աշխատանքի բաժանումը Վալդենում (հրատարակվել է 1854 թ.) այն հիմքով, որ դա մարդկանց հեռացնում է հասարակության և ընդհանրապես աշխարհի, ներառյալ բնության հետ կապի զգացումից։ Նա պնդում էր, որ քաղաքակիրթ հասարակության մեջ գործնականում միջին խավի մարդիկ ավելի աղքատ են քան «վայրենի» հասարակության մեջ։ Նա պատասխան տվեց, որ ինքնաբավությունը բավարար էր մարդու հիմնական կարիքները հոգալու համար։
Թորաուի ընկերը և դաստիարակ՝ Ռալֆ Վալդո Էմերսոնը, քննադատել են աշխատանքի բաժանումը նշելով, որ լայնորեն տեղեկացված, ամբողջական քաղաքացիությունը կենսական նշանակություն ունի երկրի հոգևոր և ֆիզիկական առողջության համար։
Էմիլ Դուրկհեյմ
խմբագրելԻր մասնագիտական աշխատանքում «Աշխատանքի բաժանումը հասարակության մեջ» Էմիլ Դուրկհեյմը[16] նշում է, որ աշխատանքի բաժանումը հայտնվում է բոլոր հասարակություններում և դարերով կապվում է հասարակության առաջընթացի հետ, այն աճում է, քանի որ հասարակությունը զարգանում է։ Դուրկհայմը հանգեց նույն եզրակացության՝ կապված աշխատանքի բաժանման դրական հետևանքների հետ, ինչպես նրա նախորդը՝ Ադամ Սմիթը։ Ազգերի բազմազանության մեջ Սմիթը նկատում է, որ աշխատանքի արդյունքների բաժանումը աշխատանքի արտադրողական կարողությունների համաչափ բարձրացման մեջ է[17]։ Մինչ նրանք կիսում էին այս համոզմունքը, Դուրկհայմը հավատում էր, որ աշխատանքի բաժանումը տարածվում է բոլոր կենսաբանական օրգանիզմների վրա ընդհանրապես, մինչդեռ Սմիթը կարծում էր, որ այս օրենքը գործում էր միայն մարդկային հասարակությունների համար։ Այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել Դարվինի «Տեսակների ծագման վրա» տեսության ազդեցությունից[18]։ Օրինակ՝ Դուրկհայմը նկատեց ակնհայտ փոխհարաբերություն «օրգանիզմի մասերի ֆունկցիոնալ մասնագիտացման» և «այդ օրգանիզմի էվոլյուցիոն զարգացման աստիճանի» միջև, որը ըստ նրա՝ «ընդլայնեց աշխատանքի բաժանման շրջանակը, որպեսզի դրա ծագումը դարձնի ժամանակակից․ ինքնին կյանքի ծագմամբ… ենթադրելով, որ դրա պայմանները պետք է գտնվեն բոլոր կազմակերպված նյութի էական հատկություններում »[18]։
Քանի որ Դուրկհaյմի աշխատանքի բաժանումը կիրառվում էր բոլոր օրգանիզմների վրա, նա այն համարեց «բնական օրենք» և փորձեց հասկանալ, թե արդյոք այն պետք է ընդունվի։ Դուրկհայմը ենթադրեց, որ աշխատանքի բաժանումը խթանում է ոցիալական համերաշխություն տալով «լիովին բարոյական երևույթ», որն էլ ապահովում է անհատների միջև «փոխադարձ կապեր»։
Քանի որ սոցիալական համերաշխությունը հնարավոր չէ ուղղակիորեն չափել, Դուրկհայմն անուղղակիորեն ուսումնասիրում է համերաշխությունը ՝ «դասակարգելով տարբեր տեսակի օրինաչափություններ գտնելու համար ... դրան հասած սոցիալական համերաշխության տարբեր տեսակներ»[19]։ Դուրկհեյմը դասակարգում է քրեական օրենքները և պատժի կրում, որպեսզի մեխանիկական համերաշխությունն ու միասնության զգացումը խթանվի, որը բխում է նմանատիպ աշխատանքներով զբաղվող անհատներից, ովքեր ունեն ընդհանուր նախապատմություն, ավանդույթներ և արժեքներ[20]։ Քաղաքացիական օրենքները օրգանական համերաշխությունը խթանելու համար է, պիտի լինի հասարակություն, որում անհատները ներգրավվում են տարբեր տեսակի աշխատանքներում, որոնք ձեռնտու են հասարակությանը և այլ անհատներին[20]։ Դուրկհեյմը կարծում է, որ օրգանական համերաշխությունը գերակշռում է ավելի առաջադեմ հասարակություններում, մինչդեռ մեխանիկական համերաշխությունը բնորոշում է համեմատաբար քիչ զարգացած հասարակություններում[21]։ Նա բացատրում է, որ ավելի շատ մեխանիկական համերաշխություն ունեցող հասարակություններում աշխատանքի բազմազանությունն ու բաժանումը շատ ավելի քիչ են, ուստի անհատները ունեն նման աշխարհայացք[22]։ Դուրկհայմը կարծիք է հայտնում, որ օրգանական համերաշխություն ունեցող հասարակություններում զբաղմունքների բազմազանությունն ավելի մեծ է, և անհատներն ավելի շատ կախված են միմյանցից, ինչը հանգեցնում է ավելի մեծ օգուտների հասարակության համար որպես ամբողջություն[22]։
Դուրկհայմի աշխատանքը հնարավորություն տվեց հասարակական գիտություններին ավելի արդյունավետ առաջ ընթանալ մարդու մարդկային սոցիալական վարքի ընկալման մեջ։
Լյուդվիգ վան Միիս
խմբագրելՄարքսի տեսությունները՝ ներառյալ աշխատանքի բաժանման վերաբերյալ բացասական պնդումները, քննադատության են ենթարկվել ավստրիացի տնտեսագետների կողմից, ինչպիսինն է օրինակ՝ Լյուդվիգ վան Միիսը։
Այստեղ հիմնական փաստարկը աշխատանքի բաժանումից բխող տնտեսական շահերն են։ Ենթադրվում է, որ լիովին հնարավոր է կապիտալիզմի ներսում հասնել հավասարակշռված մարդկային զարգացման, իսկ օտարացումը գնահատվում է որպես ռոմանտիկա։
Ֆրիդրիխ Ա․ Հայեկ
խմբագրել«Գիտելիքի օգտագործումը հասարակության մեջ» տեսությունում Ֆրիդրիխ Ա․ Հայեկը նշել է․
Գների համակարգը մեկն է այն հասկացություններից, որը մարդը սովորել է օգտագործել (չնայած որ մարդիկ դեռ շատ հեռու են սովորել օգտագործել դա ճիշտ իմաստով), երբ արդեն ակամայից դրա կիրառման մեջ է եղել։ Դրա միջոցով հեշտացավ ոչ միայն աշխատանքի բաժանումը, այլև հավասարապես բաժանված գիտելիքների հիման վրա հնարավոր եղավ ռեսուրսների համակարգված օգտագործումը։ Մարդիկ կան, ովքեր եզրակացնում են, որ դա կարող է նաև աղավաղել այդ փաստարկը պնդելով, որ ինչ-որ հրաշքով հենց այդպիսի համակարգը առաջացել է ինքնաբուխ, ինչը լավագույնս համապատասխանում է ժամանակակից քաղաքակրթությանը։ Դա հակառակ պրոցեսն է. մարդը կարողացել է զարգացնել աշխատանքի այն բաժանումը, որի վրա հիմնված է մեր քաղաքակրթությունը, որովհետև նա գայթակղվել է մի մեթոդով, որը մարդկանց համար հնարավոր է եղել։ Եթե մարդը չաներ դա, նա դեռ կկարողանար զարգացնել քաղաքակրթության մի այլ, բոլորովին այլ տիպ, «տերմինտային մրջյունների պետության» կամ նման այլ ընդհանրապես անհավանական տիպ[25][23]: |
Համաշխարհայնացում և աշխատանքի միջազգային բաժանում
խմբագրելԽնդիրն իր լայն շրջանակին է հասնում գլոբալիզացիային վերաբերող հակասությունների մեջ, ինչը հաճախ մեկնաբանվում է որպես էվֆեմիզմ՝ համեմատական առավելության հիման վրա համաշխարհային առևտրի ընդլայնման համար։ Սա նշանակելու է, որ երկրները մասնագիտանում են այն գործի մեջ, որը նրանք կարող են անել հարաբերական ամենացածր գնով, որը որոշվում է այլ աշխատանքի համար ռեսուրսների չօգտագործված հնարավորության չափի մեծությունը հարաբերած փորձառու երկրների հնարավորությունների մեծության հետ։ Քննադատները, այնուամենայնիվ, պնդում են, որ միջազգային մասնագիտացումը բավարար կերպով չի բացատրվում «աշխատանքի ժողովուրդներն անում են ամենալավը» արտահայտությամբ, այլ այս մասնագիտությունն ավելի շատ առաջնորդվում է առևտրային չափանիշներով, որոնք որոշ երկրների կողմից ավելի շատ են օգտագործվում։
OECD(Organisation for Economic Co-operation and Developmen-Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) վերջերս խորհուրդ տվեց (28 հունիսի 2005 թ.), որ
Քիչ ուսումնասիրություններ են տեղի ունեցել աշխատանքի միջազգային բաժանման վերաբերյալ։ Տեղեկատվություն կարելի է ստանալ ԱՄԿ-ից(աշխատանքի միջազգային կազմակերպություն) և ազգային վիճակագրական գրասենյակներից։
Մեկ ուսումնասիրման մեջ Դեոն Ֆիլմերը գնահատել է, որ 90-ականների կեսերին համաշխարհային ոչ հայրենական աշխատուժին մասնակցել է 2.474 միլիարդ մարդ։ Դրանցից
- արդյունաբերության ոլորտում աշխատել է մոտ 15%, կամ 379 միլիոն մարդ,
- երրորդը, կամ 800 միլիոնն աշխատել է ծառայությունների ոլորտում
- գյուղատնտեսության ոլորտում ավելի քան 40%, կամ 1,074 միլիոն
Արդյունաբերության և ծառայությունների ոլորտի աշխատանքը աշխատավարձային է և աշխատավարձ ստացողները `արդյունաբերական աշխատուժի 58 տոկոսն էր և ծառայությունների ոլորտի աշխատուժի 65 տոկոսը։ Բայց մեծ մասը ինքնազբաղված անձինք էին կամ ներգրավված էին ընտանեկան աշխատանքի մեջ։ Ֆիլմերը նշում է, որ 90-ականների ամբողջ ընթացքում աշխատողների ընդհանուր թիվը կազմում էր մոտ 880 միլիոն՝ համեմատած հողագործությամբ զբաղվողների (հիմնականում գյուղացիների) սեփական հաշվին աշխատող շուրջ մեկ միլիարդի հետ, իսկ արդյունաբերության և ծառայությունների ոլորտում սեփական հաշվին աշխատող շուրջ 480 միլիոն մարդ։ ԱՄԿ-ի զբաղվածության միջազգային տենդենցների 2007 թվականի զեկույցում նշվում է, որ մարդկային պատմության մեջ ծառայությունների ոլորտը առաջին անգամ գերազանցել է գյուղատնտեսությունը. «2006 թ.-ին միջազգային զբաղվածության ոլորտում ծառայությունների ոլորտի մասնաբաժինը առաջին անգամ հասավ գյուղատնտեսությանը ՝ աճելով 39,5 տոկոսից մինչև 40 տոկոս։ Գյուղատնտեսությունը նվազել է 39,7 տոկոսից մինչև 38,7 տոկոս։ Արդյունաբերության ոլորտը կազմել է ընդհանուր զբաղվածության 21.3 տոկոսը»[24]։
Ժամանակակից բանավեճեր
խմբագրելԺամանակակից աշխարհում այն մասնագետները, ովքեր առավելագույն զբաղված են իրենց աշխատանքում աշխատանքի բաժանման տեսականացմամբ, այն մասնագետներն են, ովքեր ներգրավված են կառավարման և կազմակերպման մեջ։ Հաշվի առնելով աշխատանքի բաժանման ընդհանուր ծայրահեղությունները՝ հաճախ հարց է ծագում, թե աշխատանքի բաժանումը ինչքանո՞վ է իդեալական, գեղեցիկ, արդյունավետ և արդար։
Կառավարման երկու ձևերը, որոնք կիրառվում են ժամանակակից կազմակերպություններում, վերահսկումն ու պարտավորությունն են, վերահսկողությունը անցյալի աշխատանքային ձևի բաժանումն է, իսկ պարտավորությունը `ապագայի ձևը։ Վերահսկողության կառավարումը հիմնված է աշխատանքի մասնագիտացման և աշխատանքի բաժանման սկզբունքների վրա։ Սա հավաքման գծի աշխատանքի մասնագիտացման ոճն է, որտեղ աշխատողներին տրվում է խիստ մասնագիտական աշխատանք կամ մեկ հատուկ առաջադրանք։ Աշխատանքի հանձնարարությունների բաժանումը ուղղված է աշխատակցին ներառելուն և առաջադրանքների կատարման նկատմամբ ներքին նվիրվածության մակարդակի ձևավորմանը։ Առաջադրանքների կատարումը ընդգրկում է ավելի մեծ պատասխանատվություն և համաձայնեցվում են փորձաքննության հիման վրա, այլ ոչ թե պաշտոնական դիրքի[25]։
Աշխատանքի մասնագիտացումը նպաստում է ոլորտում աշխատողների փորձառության զարգացմանը և կազմակերպչական արտադրության խթանմանը։ Այնուամենայնիվ, աշխատանքի մասնագիտացման բացասական կողմերն են աշխատողների սահմանափակ հմտություններով օժտված լինելը, կախվածություն ամբողջ բաժնի տիրապետությունից և աշխատողների դժգոհությունը կրկնվող առաջադրանքներից։
Ընդունված է՝ աշխատանքի բաժանումը ընդհանուր առմամբ անխուսափելի է, այն պատճառով, որ ոչ ոք չի կարող միանգամից կատարել բոլոր առաջադրանքները։ Աշխատուժի հիերարխիան ժամանակակից աշխատատեղերի կառուցվածքի շատ տարածված առանձնահատկություն է, բայց, իհարկե, այս հիերարխիաների կառուցվածքի ձևավորման վրա կարող են ազդել տարատեսակ գործոններ։
Ծավալը, արժեքը և նոր տեխնոլոգիաների զարգացումը այն գործոններն են, որոնք ազդել են ժամանակակից աշխատավայրերում աշխատանքի մասնագիտացման կառույցների վրա։ Աշխատանքի մասնագիտացման արժեքը այն է, ինչը փոքր կազմակերպություններին սահմանափակում է իր աշխատանքային պարտականությունները բաժանելիս, բայց քանի որ կազմակերպությունները գնալով ձգտում են մեծանալ, կարիք կա աշխատանքի բաժնի բարձրացման։ Տեխնոլոգիական զարգացումները հանգեցրին կազմակերպություններում աշխատատեղերի մասնագիտացման քանակի նվազմանը, քանի որ նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս համեմատաբար քիչ աշխատողներով ու հեշտացված տարբերակով իրականացնել տարատեսակ առաջադրանքների կատարումը և նույնիսկ զարգացնում արտադրությունը։ Նոր տեխնոլոգիաները նույնիսկ աջակցում էին գերատեսչությունների միջև տեղեկատվության հոսքին՝ օգնելով նվազեցնել բաժանմունքների միջև անտեղյակությունը[25]։
Համաձայնում են, որ հիերարխիաներում մարդկանց բաշխելու ուղորդող սկզբունքը հստակ (կամ ապացուցված) իրավասությունները կամ կարողություններն են։ Արժանահավատության այս կարևոր հայեցակարգը կարելի է դիտարկել որպես բացատրություն կամ հիմնավորում, թե ինչու է աշխատանքի բաժանումը այդպիսին։
Ընդհանրապես կապիտալիստական տնտեսություններում այդպիսի բաները գիտակցված չեն որոշվում։ Տարբեր մարդիկ տարբեր գործողություններ են փորձում, որպեսզի կարողանան հասնել ամենաարդյունավետության (արտադրվում է առավելագույն արդյունք նվազագույն ծախսերով)։ Հաճախ է պատահում, որ նոր տեխնիկաները, որոնք աշխատում են մեկ վայրում կամ ժամանակում, չեն կարող գործել նաև մյուսում։ Սա այնքան էլ խնդիր չի առաջացնում, քանի որ կապիտալիստական համակարգում միակ պահանջը շահույթի ստացումն է։
Սահմանափակումներ
խմբագրելԱդամ Սմիթը «Ազգերի հարստություն»-ում հստակ ասել է, որ աշխատանքի բաժանումը սահմանափակ է շուկայի չափից կախված։ Դա պայմանավորված էր նրանով, որ փոխանակման միջոցով յուրաքանչյուր անձ կարող էր մասնագիտանալ իր աշխատանքում, նպաստավոր էր նաև այն, որ հասանելի է ապրանքների և ծառայությունների լայն տեսականի։ Հետևաբար, փոխանակման խոչընդոտների կրճատումը հանգեցնում է աշխատանքի բաժանման աճի և դրանով իսկ նպաստում տնտեսական աճի զարգացմանը։ Աշխատանքի բաժանման սահմանափակումները կապված են եղել նաև համակարգման և փոխադրման ծախսերով[26]։
Կարող է լինել մոտիվացիոն առավելություններ ՝ աշխատուժի նվազեցված բաժնի վերաբերյալ (որը կոչվել է «աշխատատեղերի ընդլայնում» և «աշխատատեղերի հարստացում»)[27]։ Ասում են, որ գործերը, որոնք չափազանց մասնագիտացված են և պահանջում են առաջադրանքների նեղ շրջանակ, կարող են հանգեցնել ձանձրույթի և օտարման պատճառ դառնալ։ Հետևաբար, աշխատանքի ձևավորման հարցում թեյլորիստական մոտեցումը նպաստեց արդյունաբերական հարաբերությունների վատթարացմանը։
Կան նաև սահմանափակումներ աշխատանքի բաժանման հետ կապված, որոնք արդյունք են աշխատանքի հոսքի տատանումների և անորոշությունների[28][29]։ Դրանք օգնում են բացատրել ժամանակակից աշխատանքային կազմակերպությունում առկա խնդիրները, ինչպիսիք են աշխատանքային գործընթացների վերազինման հարցում խնդիրների համախմբումը և բազմաբնույթ աշխատանքային խմբերի օգտագործումը։ Օրինակ ՝ արտադրական գործընթացում մի փուլը կարող է ժամանակավորապես աշխատել դանդաղ տեմպերով ՝ ստիպելով դանդաղեցնել մյուս փուլերը։ Դրա տալիս է հնարավորություն հասկանալու, որ ռեսուրսների մի մասը կարելի է տեղաբաշխել այլ փուլերում, որպեսզի այդ ռեսուրսները օգտագործվեն արդյունավետ։ Մեկ այլ խնդիր է համախմբել այնպես, որ դրանք մեկը մյուսի հետևից ստանձնեն նույն աշխատողները և այլ ռեսուրսներ։ Փուլերի միջև բաժնետոմսերով ռեսուրսների բաշխելը կարող է նաև օգնել ինչ-որ չափով խնդիրը նվազեցնելուն, բայց դա ծախսատար է և կարող են խոչընդոտել որակի վերահսկմանը։ Նկատի ունենանք նաև, որ արտադրության ժամանակակից ճկուն համակարգերը պահանջում են ինչպես ժամանակակից սարքավորումներ, այնպես էլ հմուտ աշխատողներ։
Ծրագրով ստեղծված աշխատանքներում ռեսուրսների համապատասխանեցումը ծրագրի համար դժվար խնդիր է, քանի որ գրաֆիկները և ռեսուրսների արդյունքում ստացված գրքերը հիմնված են առաջադրանքների տևողությունների գնահատման վրա, ուստի ենթակա են հետագա վերանայումների։ Դժվար կլինի առաջադրանքների համախմբումը, որպեսզի դրանք հաջորդաբար ստանան նույն ռեսուրսները, և այնպիսի ռեսուրսներ ունենան, որոնցով կարելի կլինի այլ առաջադրանքների կատարման ժամանակահատվածը կրճատել, կարող է օգնել նվազեցնել այդպիսի խնդիրները, չնայած որ նվազեցումը կլինի մասնագիտացման շնորհիվ։
Աշխատանքի կրճատված բաժանման մեջ կան նաև առավելություններ, երբ գիտելիքի փոխանցումը փուլերի միջև ավելի կարճատև կլինի[30]։ Օրինակ ՝ հաճախորդի հարցումները մեկ անձով իրականացնելը նշանակում է, որ միայն մեկ անձ պետք է ծանոթանա հաճախորդների մանրամասներին։ Հավանաբար, դա կարող է հանգեցնել նրան, որ հարցումները ավելի արագ կիրականացվեն`տարբեր մարդկանց միջև հարցումները փոխանցելու ձգձգումների վերացման շնորհիվ։
Աշխատանքի գենդերային բաժանում
խմբագրելԱշխատանքում սեռով պայմանավորված բաժանման սկզբունքների պարզ դրսևորումը մարդկային հասարակությունների ամբողջ շրջանակում կարելի է ամփոփել հետևյալ տրամաբանորեն իրար հետ կապվող սահմանափակումների մեծ թվով. Եթե տվյալ համայնքում ծնունակ կանայք հակված են անել X-գործողությունը (օրինակ., հող պատրաստելով տնկման համար) նրանք նաև կանեն Y գործողությունը(օրինակ՝ տնկում), մինչդեռ տղամարդկանց մոտ տրամաբանական հակադարձում կա, եթե տղամարդը որոշի տնկում իրականացնել, ապա կպատրաստի նաև հողը։ Ուայթի, Բրուդների և Բարտոնի «Ուսումնասիրության տեսությունը և մեթոդը. Աշխատանքի սեռով պայմանավորված բաժանման միջմշակութային վերլուծություն»[31] (1977, հանրային տիրույթ) տեսության մեջ, օգտագործելով վիճակագրական ներանձնային վերլուծությունը, ցույց է տալիս, որ կանանց կողմից հիմնականում ընտրվում են այնպիսի առաջադրանքներ, որոնք ավելի հարմար են համատեղել երեխաների խնամքի հետ։ Նմանատիպ գաղափարներ վերարտադրվել են նաև մի շարք ուսումնասիրություններում, ներառյալ ժամանակակից արդյունաբերական տնտեսություններում։ Այս ենթադրությունները չեն սահմանափակում, թե որքան գործ կարող է կատավել տղամարդկանց կողմից տրված առաջադրանքում (օրինակ ՝ խոհարարություն) կամ կանանց կողմից (օրինակ՝ անտառները մաքրելու դեպքում), բայց դրանք ընդամենը նվազագույն ջանքերի կամ դերակատարման տենդենցներ են։ Երբ կանայք մաքրում են անտառները գյուղատնտեսության համար, նրանք հակված են կատարել այդ մաքրումների հետ կապված առաջադրանքների ամբողջ հաջորդականությունը։ Տեսականորեն այսպիսի սահմանափակումները կարող են հանվել երեխաների խնամքի առկայության պատճառով, սակայն ազգային օրինակները բացակայում են։
Աշխատանքի ֆունկցիոնալ բաժանում
խմբագրելԱշխատանքի ֆունկցիոնալ բաժանման հիմքը տարբեր գործառույթների հաջորդականությունն ու աշխատանքային խմբերի գործառույթներն են։ Որոշ մենեջերներ մասնագիտանում են պլանավորման, մյուսները՝ կազմակերպման, աշխատանքային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում։
Աշխատանքի կառուցվածքային բաժանում
խմբագրելԱշխատանքի կառուցվածքային բաժանումը ելնում է կազմակերպության կառուցվածքից և բաժանվում հորիզոնականի և ուղղահայացի։
Արդյունաբերության կազմակերպչական հոգեբանություն
խմբագրելԱշխատանքի բավարարվածությունը բարելավվում է, քանի որ աշխատողին տրվում է որոշակի աշխատանքի առաջադրանք։ Ընտրված ոլորտում ասպիրանտուրայում սովվորած ուսանողները ավելի ուշ հայտնում են, որ նախորդ աշխատատեղերի համեմատ ավելացել է բավարարվածությունը։ Սա կարելի է վերագրել մասնագիտացման բարձր մակարդակով[32]։ Որքան բարձր է մասնագիտացված պաշտոնի համար անհրաժեշտ վերապատրաստումը, այնքան բարձր է նաև աշխատանքի բավարարվածության մակարդակը, չնայած որ շատ մասնագիտացված աշխատատեղեր կարող են միապաղաղ թվալ և պարբերաբար անտարբերություն ու հիասթափություն առաջացնել աշխատանքի նկատմամբ[33]։
Աշխատանքի բաժանումը
խմբագրելԻ տարբերություն աշխատանքի բաժնի, աշխատանքի բաժանումը վերաբերում է մեծ առաջադրանքի, պայմանագրի կամ նախագծի բաժանմանը ավելի փոքր առաջադրանքների, յուրաքանչյուրը՝ առանձին ժամանակացույցով, ընդհանուր ծրագրի ժամանակացույցում։ Փոխարենը աշխատանքի բաժանումը վերաբերում է անհատների կամ կազմակերպությունների առաջադրանքների բաշխմանը՝ ըստ այն հմտությունների և (կամ) տեխնիկաների, որոնք ունեն այդ մարդիկ կամ կազմակերպությունները։ Հաճախ աշխատանքի բաժինը և աշխատանքի բաժանումը երկուսն էլ տնտեսական գործունեության մաս են արդյունաբերական ազգի կամ կազմակերպության շրջանակներում։
Առանձնացված աշխատանք
խմբագրելԱռանձնացված աշխատանքը երբեմն կոչվում է տարրական մասերի բաժանված գործ։ Աշխատանքի մասնավոր հատվածում մասնագիտացած աշխատողները կոչվում են պրոֆեսիոնալներ կամ մասնագետներ։ Եթե չկրկնվող գործի մի մասը կատարում է այլ աշխատակից, իրենց կարելի է անվանել կապալառու, ազատ առևտրի կամ ժամանակավոր աշխատողներ։ Ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաները, մասնավորապես ինտերնետը, հիմք են հանդիսացել ընդհանուր օգտագործող տնտեսության, որը համախմբված է տարբեր տեսակի բաշխված աշխատանքի առցանց շուկաներում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Rosenberg, Nathan (1993). Exploring the Black Box: Technology, economics and history. Cambridge University Press. էջեր 25, 27–32, 37–8. ISBN 0-521-459559.
- ↑ Silvermintz, Daniel (2010). «Plato's Supposed Defense of the Division of Labor: A Reexamination of the Role of Job Specialization in the Republic». History of Political Economy. 42 (4): 747–72. doi:10.1215/00182702-2010-036.
- ↑ Book VIII, ch, ii, 4[]-6, cited in The Ancient Economy by M. I. Finley. Penguin books 1992, p. 135.
- ↑ Abdullahi, Ali Arazeem; Salawu, Bashir (2012 թ․ հոկտեմբերի 1). «Ibn Khaldun: A Forgotten Sociologist?». South African Review of Sociology. 43 (3): 24–40. doi:10.1080/21528586.2012.727543.
- ↑ R. Réaumur and A. de Ferchault. Art de l'Épinglier avec des additions de M. Duhamel du Monceau et des remarques extraites des mémoires de M. Perronet, inspecteur général des Ponts et Chaussées. Paris, Saillant et Nyon, 1761.
- ↑ Scan of the text of "l'Art de l'Épinglier", with the expression "division de ce travail".
- ↑ 7,0 7,1 "The man whose whole life is spent in performing a few simple operations, of which the effects are perhaps always the same, or very nearly the same, has no occasion to exert his understanding or to exercise his invention in finding out expedients for removing difficulties which never occur. He naturally loses, therefore, the habit of such exertion, and generally becomes as stupid and ignorant as it is possible for a human creature to become. The torpor of his mind renders him not only incapable of relishing or bearing a part in any rational conversation, but of conceiving any generous, noble, or tender sentiment, and consequently of forming any just judgement concerning many even of the ordinary duties of private life... But in every improved and civilized society, this is the state into which the labouring poor, that is, the great body of the people, must necessarily fall unless the government takes some pains to prevent it.", An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations (1776), Adam Smith
- ↑ Tocqueville, Alexis de (1841). Democracy in America: Volume I. New York, NY: J. & H. G. Langley. էջ 460.
- ↑ Hill, Lisa (2004). «Adam Smith, Adam Ferguson and the Division of Labor» (PDF). —. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Rosenberg, Nathan. «Babbage: pioneer economist by Nathan Rosenberg». Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Fundamental Principles of the Metaphysic of Morals by Immanuel Kant - Free Ebook». Project Gutenberg. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Economic and Philosophical Manuscripts, 1844, First Manuscript, in T.B. Bottomore, Karl Marx Early Writings, C.A. Watts and Co. Ltd., London, 1963, p. 72
- ↑ Wage Labor & Capital
- ↑ Marx, K. (1977). Capital: A Critique of Political Economy, Volume 1. New York: Vintage Books, pp. 781–94.
- ↑ Ali Rattansi: Marx and the Division of Labor (Macmillan, 1982)
- ↑ A founding father of sociology, Emile Durkheim, best known for his 1893 seminal work, De La Division Du Travail Social (The Division of Labor in Society), "dedicated himself to the establishment of sociology as a legitimate and respected science and as an instrument of rational social action." Alpert, Harry (1959). «Emile Durkheim: A Perspective and Appreciation». American Sociological Review. 24 (4): 462–65. doi:10.2307/2089532. JSTOR 2089532.
- ↑ Smith, Adam. The Wealth of Nations. Baltimore: Penguin Books, 1970.
- ↑ 18,0 18,1 Jones, Robert. Emile Durkheim: An Introduction to Four Major Works. Beverly Hills, CA: Sage Publications, Inc., 1986. Print.
- ↑ Durkheim, Emile. The Division of Labor in Society. New York: The Free Press, 1997. Print.
- ↑ 20,0 20,1 Anderson, Margaret L. and Taylor, Howard F. Sociology: Understanding a Diverse Society. Belmont, CA: Thomson Wadsworth, 2008. Print.
- ↑ Moody, James. Sociology 138: Theory and Society. Department of Sociology, Duke University, n.d. Web. 16 November 2012.
- ↑ 22,0 22,1 Merton, Robert K (1994). «Durkheim's Division of Labor in Society». Sociological Forum. 9 (1): 17–25. doi:10.1007/bf01507702.
- ↑ Editor/Trans. First Pub. Date Sep. 1945 Publisher/Edition American Economic Review. XXXV, No. 4. pp. 519–30. American Economic Association Author Hayek, Friedrich A.
- ↑ «ILO releases Global Employment Trends 2007». BANGKOK: ILO News. 2007 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 25,0 25,1 McAlister-Kizzier, Donna. "Division of Labor." Encyclopedia of Business and Finance, 2nd ed.. 2007. Encyclopedia.com. 1 Dec. 2014 http://www.encyclopedia.com
- ↑ Houthakker, H. S. (1956). «Economics and Biology: Specialization and Speciation». Kyklos. 9 (2): 181–189. doi:10.1111/j.1467-6435.1956.tb02717.x.
- ↑ Parker, Sharon K.; Wall, Toby D.; Cordery, John L. (2001). «Future work design research and practice: Towards an elaborated model of work design». Journal of Occupational and Organizational Psychology. 74 (4): 413–440. doi:10.1348/096317901167460.
- ↑ Wadeson, Nigel (2013). «The Division of Labour under Uncertainty» (PDF). Journal of Institutional and Theoretical Economics JITE. 169 (2): 253–274. doi:10.1628/093245613X13620416111326.
- ↑ [1], Barrera, Catherine Grace (2014). Skill, Job Design, and the Labor Market under Uncertainty. Doctoral dissertation, Harvard University
- ↑ Rummel, Jeffrey L.; Walter, Zhiping; Dewan, Rajiv; Seidman, Abraham (2005). «Activity consolidation to improve responsiveness». European Journal of Operational Research. 161 (3): 683–703. doi:10.1016/j.ejor.2003.07.015.
- ↑ «eclectic.ss.uci.edu» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Kelly, E. L.; Goldberg, L. R. (1959). «Correlates of later performance and specialization in psychology: A follow-up study of the trainees assessed in the VA Selection Research Project». Psychological Monographs: General and Applied. 73 (12): 1–32. doi:10.1037/h0093748.
- ↑ Adeyoyin, S. O.; Agbeze-Unazi, F.; Oyewunmi, O. O.; Adegun, A. I.; Ayodele, R. O. (2015). «Effects of Job Specialization and Departmentalization on Job Satisfaction among the Staff of a Nigerian University Library». Library Philosophy and Practice: 1–20.
Գրականություն
խմբագրել- Gary S. Becker (1991). A Treatise on the Family, Harvard University Press, 0-674-90698-5, ch. 2, "Division of Labor in Households and Families"
- Supplement "Human Capital, Effort, and the Sexual Division of Labor," Journal of Labor Economics, 3(1) Part 2 1985), pp. S33–S58.
- Harry Braverman, Labor and Monopoly Capital: The Degradation of Work in the Twentieth Century
- Stephanie Coontz & Peta Henderson, Women's Work, Men's Property: The Origins of Gender and Class.
- Cowen, Tyler (2008). «Division of Labor». In Hamowy, Ronald (ed.). The Encyclopedia of Libertarianism. The Encyclopedia of Libertarianism. Thousand Oaks, CA: SAGE; Cato Institute. էջեր 125–26. doi:10.4135/9781412965811.n79. ISBN 978-1-4129-6580-4. LCCN 2008009151. OCLC 750831024.
- Emile Durkheim, The Division of Labour in Society.
- Ralph Waldo Emerson, "The American Scholar."
- Deon Filmer, Estimating the World at Work, a background report.
- Richard Florida, The rise of the creative class.
- Richard Florida, The flight of the creative class.
- F. Froebel, F., J. Heinrichs and O. Krey, The New International Division of Labour. Cambridge, UK։ Cambridge University Press.
- Herbert Gintis, Samuel Bowles, Robert T. Boyd and Ernst Feghr. Moral Sentiments and Material Interests: The Foundations of Cooperation in Economic Life.
- Robert E. Goodin, James Mahmud Rice, Antti Parpo and Lina Eriksson (2008), "Part V: Household Regimes Matter," Discretionary Time: A New Measure of Freedom, Cambridge, UK։ Cambridge University Press, pp. 197–257.
- André Gorz, The Division of Labour: The Labour Process and Class Struggle in Modern Capitalism.
- Groenewegen, Peter (1987). «division of labour». The New Palgrave: A Dictionary of Economics. 1: 901–07.
- James Heartfield, "The Economy of Time"
- Bertell Ollman, Sexual and social revolution.
- Ali Rattansi, Marx and the Division of Labour.
- George Reisman, Capitalism: A Treatise on Economics.
- Robert M. Solow and Jean-Philippe Touffut (eds) (2010), (չաշխատող հղում) The Shape of the Division of Labour: Nations, Industries and Households(չաշխատող հղում), Cheltenham, UK, and Northampton, MA, USA։ Edward Elgar. Contributors։ Bina Agarwal, Martin Baily, Jean-Louis Beffa, Richard N. Cooper, Jan Fagerberg, Elhanan Helpman, Shelly Lundberg, Valentina Meliciani and Peter Nunnenkamp.
- Murray Rothbard, Freedom, Inequality, Primitivism and the Division of Labor.
- Ludwig von Mises, Human Action: A Treatise on Economics: "Human Society: The Division of Labor" pp. 157–58 Արխիվացված 2014-10-04 Wayback Machine and "Human Society: The Ricardian Law of Association" pp. 158–60
- George J. Stigler (1951), "The Division of Labor is Limited by the Extent of the Market," Journal of Political Economy, 59(3), pp. 185–93
- World Bank, World Development Report 1995. Washington DC.
Արտաքին հղումներ
խմբագրել- Summary of Smith's example of pin-making Արխիվացված 2009-03-22 Wayback Machine
- Conference: "The New International Division of Labour". Speakers։ Bina Agarwal, Martin Baily, Jean-Louis Beffa, Richard N. Cooper, Jan Fagerberg, Elhanan Helpman, Shelly Lundberg, Valentina Meliciani, Peter Nunnenkamp. Recorded in 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 471)։ |