Հայֆա Ուեհբե (արաբ․՝ هيفاء وهبي‎‎, լատինատառ՝ Haifa Wehbe, մարտի 10, 1976(1976-03-10)[1][2], Մահրունա, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան, Լիբանան), լիբանանցի արաբ փոփ երաժշտության հայտնի երգչուհի։

Հայֆա Ուեհբե
Բնօրինակ անունարաբ․՝ هيفاء وهبي‎‎
Ի ծնե անունարաբ․՝ هيفاء محمد وهبي‎‎
Ծնվել էմարտի 10, 1976(1976-03-10)[1][2] (48 տարեկան)
Մահրունա, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան
Երկիր Լիբանան և  Եգիպտոս
Ժանրերփոփ, Էթնիկ երաժշտություն և Արաբական երաժշտություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլRotana Music Group?, Melody Music Records?, Alam El Phan? և Vevo
ԱմուսինAhmed Abou Hashima?
 Haifa Wehbe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հալֆան ծնվել և մեծացել է հարավային Լիբանանում, նրա հայրը շիա մուսուլման է[3], մայրը՝ եգիպտական ղպտի քրիստոնյա ընտանիքից[4]։ Նա երիտասարդ տարիքում դարձել է մոդել և տասնվեց տարեկանում ստացել է «Միսս Հարավային Լիբանան» տիտղոսը[5]։ 2002 թվականին դուրս եկավ նրա առաջին՝ «Ժամանակն է եկել» ալբոմը, 2005 թվականին լույս տեսավ նրա երկրորդ՝ «Ես ուզում եմ ապրել» ալբոմը։ Բացի այդ Հայֆան խաղացել է մի քանի երկրորդական դերեր ֆիլմերում և «Հովիտ» (արաբ․՝ الوادي‎‎‎) սերիալում, որը մեծ ճանաչվածություն ձեռք բերեց հատկապես արաբ երիտասարդների շրջանում։ 2006 թվականին Լիբանանի և Իսրայելի միջև պատերազմի ժամանակ ժամանակավոր մեկնում է Եգիպտոս, որտեղ նա իր համերգներից մեկի ժամանակ արտահայտել էր իր աջակցությունը Հասան Նասրալլահին և Հեզբոլլահին՝ Իսրայելին հակընդդեմ լինելու համար։

Անձնական կյանք խմբագրել

Ուեհբեն ամուսնացած է եղել և ունի դուստր՝ Զեյնաբ Զազան։ Նա նաև ունի երեք քույր՝ Ալիյան, Հաննան և Ռոլան[6]։ Հայֆայի եղբայրը մահացել է լիբանանյան պատերազմի ժամանակ 1982 թվականին[7][8]։

2009 թվականի ապրիլի 25-ին Հայֆա Ուեհբե կրկին ամուսնացավ եգիպտացի գործարար 36-ամյա Ահմեդ Աբի Հաշեյմի հետ։ Տոոնակատարության համար ծախսեցին 9 միլիոն դոլլար։ Գլխագինը կազմեց 20 միլիոն դոլլար։

Սկավառակագրություն խմբագրել

  • Howa El Zaman (արաբ․՝ هو الزمن‎‎ — «Ժամանակն է եկել»), 2002
  • Beddi Eish (արաբ․՝ بدي عيش‎‎ — «Ես ուզում եմ ապրել»), 2005
  • Habibi Ana (արաբ․՝ حبيبي أنا‎‎ — «Իմ սիրելի»), 2008
  • Maliket Jamal El Kon (արաբ․՝ ملكه جمال الكون‎‎ — «Միսս Տիեզերք»),2012

Սինգլներ խմբագրել

  • Ragab
  • Hyaat Alby
  • Yabn El Halal
  • Fakerni
  • Maliket Jamal El Kon
  • Mosh Adra Istanna
  • 80 Million Ehsas
  • Enta Tani
  • Leik El Wawa

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • Աստղերի ծով (Պեպսիի հովանավորությամբ) – թողարկվել է 2008 թվականի հուլիսին
  • Dokkan Shehata – 2009 թվական հունիս

Հեռուստատեսություն խմբագրել

  • Al Wadi (2005) – ռեալիթի շոու՝ ֆրանսիական La Ferme Célébrités ռեալիթի շոուի հիման վրա

Մրցանակներ խմբագրել

  • 2002- «Ոսկե առյուծ» մրցանակ Եգիպտոսում[3]
  • 2004- Եգիպտոսի լավագույն արաբ երիտասարդ երգչուհի[9]
  • 2005- «Murex d'Or» մրցանակ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում[3]
  • 2006- «Murex d'Or» մրցանակ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում[3]
  • 2009- «Murex d'Or» մրցանակ «Ամենաճանաչված լիբանանցի երգչուհի»[10]
  • 2010- «Murex d'Or» մրցանակ «Լավագույն երգող դերասանուհի» անվանակարգում
  • 2010- «ART» մրցանակ իր առաջին եգիպտական «Dokkan Shehata» ֆիլմում դերակատարման համար
  • 2011- Աշխարհի ամենացանկալի կանանց ցանկում 49-րդ տեղը[11]
  • 2011- Ամենագեղեցիկ արաբ մոդելների և դերասանուհիների ցանկում 2-րդ տեղը[11]
  • 2011- «Murex d'Or» մրցանակ «Yama Layaly» երգի համար[12]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://genius.com/artists/Haifa-wehbe
  2. 2,0 2,1 https://www.imdb.com/name/nm4285378/bio
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Haifa Wehbe». Gossip Rocks. 28.04. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  4. Biography of Haifa Wehbe
  5. «Lebanese Pop Star Haifa Wehbe Sides With Hezbollah». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  6. Haifa Wehbe Profile at NNCB
  7. Sela, Yohai. Omedia.com.Haifa Wehbe - Portrait of a Lebanese Female Vocalist Արխիվացված 2007-03-21 Wayback Machine Retrieved March 11, 2007.
  8. Bayoumy, Yara (2006 թ․ հոկտեմբերի 30). «INTERVIEW-Hezbollah chief wins unlikely fan in sexy pop diva». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «middle east news information::Haifa Wahbi number one Young Female Arab Singer». Albawaba.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «www.waleg.com». waleg.com. 2009 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. 11,0 11,1 Asian Models Faces Haifa Wehbe Is The Only Arabian Model,Singer Cum Dancer Has Seen In The Italian TV channel Rai Uno Արխիվացված 2011-06-07 Wayback Machine. Networkedblogs.com. Retrieved on 2012-12-22.
  12. «Arab stars receive top honors at Murex d'Or Awards». Daily Star. Jounieh. 2011 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին. «Arab pop superstar Haifa Wehbe won best Arabic song for 'Yama Layaly.'»

Արտաքին հղումներ խմբագրել