Հովհաննես Աղազարի Լազարյան

(Վերահղված է Հ. Ա. Լազարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Լազարյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Աղազարի Լազարյան (նոյեմբերի 23, 1735(1735-11-23)[1][2], Նոր Ջուղա[1][2] - հոկտեմբերի 24, 1801(1801-10-24)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ է, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր։

Հովհաննես Աղազարի Լազարյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1735(1735-11-23)[1][2]
ԾննդավայրՆոր Ջուղա[1][2]
Մահացել էհոկտեմբերի 24, 1801(1801-10-24)[1][2] (65 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունհասարակական գործիչ, ձեռնարկատեր և landlord
Ծնողներհայր՝ Աղազար Լազարյան, մայր՝ Աննա Լազարյան
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան
ԵրեխաներArtemiy Ivanovich Lazarev?
 Ivan Lazarev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։ Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։

 
Հովհաննես Աղազարի Լազարյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Լազարյանը 1780-ական թվականներին Հովսեփ Արղությանի հետ ծավալուն բանակցություններ էր վարում ռւսական գործիչների հետ Հայաստանը ազատագրելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Աղազարի Լազարյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Աղազարի Լազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 470