Հրեաները Բյուզանդիայում

Հրեաները Բյուզանդիայում (հին հուն․՝ Ἰουδαίοι, Ἑβραίοι, ), կազմում էին խոշորագույն և կարևորագույն ազգային փոքրամասնություններից մեկը կայսրության։ Մինչ 7-րդ դարի կեսերը հրեաները Բյուզանդիայում երկու հիմնական խմբով էին՝ Պաղեստինում ապրող հրեաներ, որտեղ նրանց տրված էր ինքնավարության իրավունք սեփական առաջնորդների ենթակայության տակ նեսիմների գլխավորությամբ, և սփյուռքի հրեաներ՝ տեղակայված կայսրության շատ քաղաքներում, առավելապես Հունաստանում և Հարավային Իտալիայում։

Վենիամին Տուդելսկիի տվյալների համաձայն՝ 12-րդ դարում կայսրության ողջ տարածքով կատարված ճանապարհորդությամբ հայտնի են դարձել հրեական համայնքներ Հունաստանի շատ քաղաքներում, որոնցից խոշորագույնները գտնվում էին Կոստանդնուպոլսում և Թեբեում։ Հրեաների հիմնական զբաղմունքը արհեստն ու առևտուրն էր։ Օրենսդրության տեսանկյունից հրեաները ենթարկվում էին սահմանափակումների շարքին. նրանց արգելված էր ունենալ քրիստոնյա ստրուկներ, քարոզել իրենց հավատը, զբաղեցնել պետական պաշտոններ և ներկա լինել հասարակական արարողություններին։ Նրանք զգալիորեն շատ սահմանափակումների են ենթարկվել կենցաղում։ Համապատասխանաբար հրեաները չեն եղել կայսրերի վստահելի հպատակներ և հնարավորության դեպքում հանդես են եկել արիացիների, ովքեր խոստանում էին իրավահավասարություն, ընդիմադիրների և նույնիսկ ներքին թշնամիների կողմից։ Հուստինիանոս Ա-ի ժամանակ նրանք օժանդակել են բարբարոսներին և օստգոթերին, ինչպես նաև մասնակցել են Նիկայի ապստամբությանը։ 7-րդ դարի սկզբին նրանք անցնում են Սասանյանների կողմը և պարսիկների կողմից Երուսաղեմի գրավումից հետո՝ 614 թվականին հարձակվում են քրիստոնյանների և նրանց վանքերի վրա։ Սակայն Աֆրիկայում, որտեղ բյուզանդացիների կողմից բարբարոսների պետության լիկվիդացիայից հետո փաստացի նկատվում է նրանց իրավահավասարությունը, նրանք, ընդհակառակը, գլխավորում են բյուզանդացիների դիմադրությունը արաբների նկատմամբ։

Արաբական նվաճումների սկսվելուց հետո հրեաների մեծ մասը հայտնվում է խալիֆայության տարածքում։ Այդ ժամանակից՝ հատկապես Հերակլիոս Ա–ի (610-641), Լև III Իսավրի (717-741) և Բարսեղ Ա Մակեդոնացու (867-886) կառավարման ընթացքում, ուժեղացավ օրենսդրական ճնշումը հրեաների վրա նրանց մկրտություն ընդունելու նպատակով, սակայն ընդհանուր առմամբ փորձերը անհաջող էին։ Վերջ ի վերջո, հրեաները տրամադրված էին իրենք իրենց, ապրելու համար նրանց առանձնացված էր մեկուսի թաղամասեր։ Նրանց նկատմամբ հալածանքը հաճախակի չէր, իսկ որոշ կայսրեր, օրինակ՝ Միխայիլ VIII-ը (1261-1282) և Անդրոնիկ II-ը (1282-1328), բավականին բարյացակամ էին։