Հրեական մշակույթ, հրեաների միջազգային մշակույթը՝ Աստվածաշնչի ժամանակագրությունից սկսած։ Ավանդաբար բաժանվում է կրոնական և աշխարհիկ շրջանների, որոնց միջև կա որոշակի համադրություն։ Պետք է նկատել, որ հուդայականությունը մանրամասնորեն կարգավորում էր հավատացյալների կյանքը[1]։ Լուսավորություն վերապրած Արևմուտքի մշակութային տարբերությունների պատճառով հրեականը, ի թիվս այլ մշակույթների, նաև այլ երևույթներ է պարունակում, որոնք չեն կարող վստահորեն վերաբերել միայն կրոնական կամ աշխարհիկ ավանդույթներին[2]։

Հրեական մշակույթի թանգարան, Բրատիսլավա
Հրեա տղամարդու կյանքի տարբեր փուլերը

Թատրոն խմբագրել

Հրեական թատրոնը իրականացվում էր իդիշերենով[3]։

Երաժշտություն խմբագրել

Հրեաները նշանակալի ներդրում են ունեցել այլ երկրների երաժշտության զարգացման գործում։ Կան նաև բուն հրեական երաժշտական երևույթներ։ Իսրայելի երաժշտությունը, Իսրայելի ժողովրդական երաժշտությունը, կլեզմերները, սեֆարդների և լադինո երաժշտությունը, Միզրահի երաժշտությունը։

Հանրաճանաչ երաժշտություն խմբագրել

Ամերիկացի մեծագույն երաժիշտներ, հայտնի երաժշտության և երգերի տեքստերի հեղինակներ, այդ թվում՝ ջազային երաժիշտներ, ծագմամբ հրեաներ են՝ Արլեն Հարոլդը, Քերն Ջերոմը, Ջորջ Գերշվինը։

Պար խմբագրել

Հրեական պարերը իրենց զարգացումը գտել են Արևելյան Եվրոպայում։ Պարը կլեզմերի երաժշտական ուղեկցությամբ հարսանեկան արարողությունների պարտադիր մասն էր կազմում[4]։ Կրոնը պարերի դեպքում որոշակի սահմանափակումներ էր դնում։

Հումոր խմբագրել

Հումորը գոյություն ուներ Տորայում և միդրաշներում, սակայն նրա արդի վիճակը սկիզբ է առնում Եվրոպայից։ Հրեաները ծիծաղում էին իրենց վրա և անեկդոտներ էին գրում՝ ստեղծելով հարուստ բանավոր ավանդույթ։ ԱՄՆ-ում հրեական հումորը հետագա զարգացում է ստացել վերջին հարյուր տարում։ Ամերիկյան կոմիկների զգալի մասը հրեաներ են։

Խոհանոց խմբագրել

Հրեական խոհանոցը միավորում է բազմաթիվ մշակույթների սննդակարգը, որոնց միջավայրում ապրել են հրեաները, ներառյալ միջին եվրոպական, միջերկրածովյան, իսպանական, գերմանական և արևելաեվրոպական ճաշատեսակների պատրաստման ավանդույթները։ Հրեական շատ ուտեստներ, օրինակ, հումուսը, այլ մշակութային արդյունք են։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Landa, M.J. (1926). The Jew in Drama. New York: Ktav Publishing House (1969) (անգլ.)
  • Veidlinger, Jeffrey. Jewish Public Culture in the Late Russian Empire. Bloomington: Indiana University Press, 2009 (անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Biale, David, Not in the Heavens: The Tradition of Jewish Secular Thought, Princeton University Press, 2011, p.15
  2. Biale, David, Not in the Heavens: The Tradition of Jewish Secular Thought, Princeton University Press, 2011, pp.5-6
  3. Melamed, S.M. «The Yiddish Stage» // New York Times, September 27, 1925 (X2)
  4. Yiddish, Klezmer, Ashkenazic or 'shtetl' dances, Le Site Genevois de la Musique Klezmer. Accessed 12 February 2006.