Հանա Ռովինա
Հանա Ռովինա (եբրայերեն՝ חנה רובינא&lrm, սեպտեմբերի 15, 1888 կամ հոկտեմբերի 9, 1888[1], Բերեզինո, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 3, 1980 կամ փետրվարի 2, 1980[1], Թել Ավիվ, Իսրայել[2][6]), հայտնի է նաև՝ Ռոբինա, իսրայելցի դերասանուհի։ Հաճախ նրան անվանում են «հրեական թատրոնի առաջին լեդի»[7]։
![]() եբրայերեն՝ חנה רובינא | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1888 կամ հոկտեմբերի 9, 1888[1] |
Ծննդավայր | Բերեզինո, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 3, 1980 (91 տարեկան) կամ փետրվարի 2, 1980[1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Թել Ավիվ, Իսրայել[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Ալեքսանդր Պեն[3] |
Երեխա(ներ) | Ilana Rovina? |
Պարգևներ և մրցանակներ | |

Կենսագրություն խմբագրել
Հանա Ռովինան ծնվել է Բերեզինոյում, Մինսկի շրջան (նահանգ), Բելառուս, Ռուսական կայսրություն։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Վարշավայում անցել է նախադպրոցական մանկավարժների համար նախատեսված եբրայերենով դասընթացը[8]։
Հրեա գրող Ալեքսանդր Պեննից 1937 թվականին դուստր է ունեցել՝ Իլանային[9]։
Գործունեություն խմբագրել
Դերասանական կարիերան սկսել է Նահամ Ցեմախի անվան հրեական թատրոնում։ 1917 թվականին, Հաբիմա թատրոնի բացման հետ մեկտեղ, միացել է նրան և մասնակցել նախնական թատերական գործընթացներին, եղել թատրոնի հիմնադիրներից, աշակերտել Կոնստանտին Ստանիսլավսկուն, Եվգենի Վախթանգովին, խաղացել Եվգենի Վախթանգովի պիեսում։ Հայտնի է դարձել Սեմյոն Անսկիի The Dybbuk (Երկու աշխարհների միջև) պիեսում մարմնավորած Լեայի դերով[10]։
1928 թվականին Ռովինան և Հաբիմա թատրոնի այլ դերակատարներ ներգաղթել են Պաղեստին։ Հաբիմա թատրոնը դարձել է նոր ազգային թատերական շարժման առաջատար, իսկ Ռովինան ճանաչվել է որպես շարժման առաջատար դերասանուհի[11]։ Մոսկվայում The Dybbuk պիեսի կատարմամբ (Լեայի դերակատարմամբ, սպիտակ զգեստով, երկար սև հյուսերով), Ռովինայի կերպար դարձավ ի հայտ եկող հրեական թատրոնի իկոն[12][13]։
Ռովինան շատ լուրջ էր վերաբերվում իր գործին և փորձում էր ապրել հերոսների կյանքով։
Նիսիմ Ալոնին Ռովինայի համար գրել է «Մորաքույր Լիզա» պիեսը, որտեղ նա մարմնավորել է գլխավոր հերոսին[14]։
Ռովինան հանդիսատեսից մեծ ուշադրություն է պահանջել։ Նա հաճախակի դադարեցնում էր խաղը, եթե զգում էր, որ հանդիսատեսը բավական ուշադիր չէ։ Մի անգամ բեմում նա դադարեցրել է ներկայացումը և դիմելով պատանի հանդիսատեսին՝ խնդրել դադարեցնել արևածաղկի սերմեր ծամելը։
Սցենոգրաֆիա խմբագրել
Ֆիլմագրություն խմբագրել
- «Սաբրա» («Ցաբար») (ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆորդ, 1933)[18]
Մրցանակներ և ճանաչում խմբագրել
1956 թվականին թատերական գործունեության համար արժանացել է Իսրայելի մրցանակի[12][19]։ Բեմում ակտիվ գործունեություն է ծավալել մինչև մահը՝ 1980 թվականը[20]։ Մահացել է Թել Ավիվում, 91 տարեկանում։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Краткая еврейская энциклопедия (ռուս.) / под ред. И. Орен — (untranslated), 1976.
- ↑ Եբրայերեն Վիքիպեդիա (երբ.) — 2003.
- ↑ https://www.jpost.com/local-israel/tel-aviv-and-center/hanna-rovina-gets-monument
- ↑ Իսրայելի մրցանակ — 1953.
- ↑ On the dispute over her birth date, see: Carmit Guy, Ha-malka nas‘a be-otobus. Rovina ve-"Ha-Bima", Tel Aviv: Am Oved, 1995, p. 16.
- ↑ Pillar of fire: the rebirth of ...։ օգոստոսի 27, 2008։ Վերցված է սեպտեմբերի 14, 2011
- ↑ Levy, Emanuel (1979). The Habima – Israel's National Theater, 1917–1977: A Study of Cultural Nationalism. New York: Columbia University Press. 0-231-04582-4. p. 6.
- ↑ Her Mother's Daughter, Haaretz
- ↑ Journeyman in Jerusalem: Memories ...։ Վերցված է սեպտեմբերի 14, 2011
- ↑ Kohansky, Mendel (2007). "Hanna Rovina." Encyclopaedia Judaica. 2nd ed. New York: Macmillan Reference USA. Retrieved via Biography in Context database, 2017-03-07. "Arriving with the company in Palestine in 1928, she was soon acknowledged as the country's leading actress and henceforth her career was identified with Habimah."
- ↑ 12,0 12,1 Yerushalmi, Dorit (March 1, 2009). "Hanna Rovina". Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive. jwa.org. Retrieved 6 March 2017.
- ↑ Bullock, Ken (July 2, 2009). "Habimah Resurrects 'The Dybbuk". Berkeley Daily Planet. Retrieved 2017-03-06. "Indeed, the photograph of Rovina as Leah from the Moscow production became the icon of the Habimah—and of Jewish theater generally."
- ↑ Theater in Israel։ փետրվարի 26, 2008։ Վերցված է սեպտեմբերի 14, 2011
- ↑ «ДИБУК, ВЫЙДИ! — НЕ ВЫЙДУ!»
- ↑ yukkav
- ↑ «МЫ ЗДЕСЬ / Публикации / Номер # 234 / «Мне интересно жить»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2018-11-13
- ↑ Sabra (1933)
- ↑ «Israel Prize Official Site - Recipients in 1956 (in Hebrew)»
- ↑ Who's who in Jewish history: after ...։ Վերցված է սեպտեմբերի 14, 2011