Հրդեհ Բաքվի մետրոպոլիտենում (1995)
Հրդեհ Բաքվի մետրոյում, խոշորագույն պատահար Բաքվի մետրոյում, ինչպես նաև խոշորագույնն աշխարհի մետրոպոլիտենների պատմության մեջ մարդկային զոհերի քանակով։ Տեղի է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 28-ին՝ շաբաթ երեկոյան, մոտավորապես ժամը 18։00-ին։
Հրդեհ Բաքվի մետրոպոլիտենում | |
---|---|
Տեսակ | հրդեհ գնացքում |
Տեղադրանք | Բաքու |
Երկիր | Ադրբեջան |
Տարեթիվ | հոկտեմբերի 28, 1995 |
Զոհվածներ | 289 մարդ |
Վիրավորներ | 270 |
Հանգամանքներ
խմբագրելԿենդանի մնացած ուղևորներից մեկը վկայել է[1]․
Ողբերգությունից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հատուկ հրամանով հանրապետությունում համազգային եռօրյա սուգ հայտարարեց։ Նախագահը նաև հրամայեց զոհվածների ընտանիքներին 1-ական մլն մանաթ հատկացնել և զոհերին թաղել պետական միջոցներով։
Պատճառներ
խմբագրելՈղբերգության պատճառների շուրջ գլխավոր վարկածի համաձայն՝ վագոններից մեկի քարշային շարժիչն է վառվել, և շփոթված մեքենավարը սխալ որոշում է ընդունել կանգնեցնել գնացքը նեղ թունելում (5.6 մ բարձրությամբ, 5 մ լայնությամբ)՝ «Ուլդուզ» և «Նարիմանով» կայարանների միջև՝ «Ուլդուզ» կայարանից 200 մ հեռավորության վրա։ Երբ գնացքը կանգնել է, թունելը լցվել է ծխով, որից հետո մեքենավարը հայտնել է պատահարի մասին և պահանջել անջատել հոսանքը կոնտակտային ռելսից։
Թունելի վատ օդափոխության և աղոտ լուսավորության պատճառով ուղևորներից շատերը խեղդվել են կամ ճզմվել խուճապի արդյունքում։ Շատերը կոտրված ապակիներից կտրվածքներ են ստացել։ Հրդեհի արդյունքում զոհվածներից շատերը մահացել են գնացքի մեջ, իսկ թունելում գտել են 40 մարմին։ Մի քանի մարդ մահացել է հոսանքահարումից այն բանից հետո, երբ փորձել են բռնվել ուժահաղորդ և հաղորդակցության մալուխներից, որպեսզի շրջանցեն հրդեհված գնացքը։
Չնայած դրան՝ պատահարը հետաքննող կառավարական կոմիտեի նախագահը՝ երկրի առաջին փոխվարչապետ Աբասովը, հայտարարեց, որ ողբերգության գլխավոր պատճառը հնացած սարքավորումներն են․
Հետևանքներ
խմբագրելՊաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառով զոհվել է 286 ուղևոր (այդ թվում՝ 28 երեխա) և 3 փրկարար, ընդհանուր առմամբ 289 մարդ։ Վիրավորների թիվը կազմել է 270 մարդ (այդ թվում՝ 69 մարդ հոսպիտալացվել է և 13-ի վիճակը եղել է ծանր)։
Բաքվի մետրոպոլիտենի վտանգը
խմբագրելԲաքվի մետրոյում այդ պատահարից առաջ և հետո մի քանի անգամ ահաբեկչություններ, փոքր հրդեհներ և շարժասանդուղքի փլուզում է տեղի ունեցել[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Subway Fire Kills 300 in Caucasus Capital». Նյու Յորք Թայմս. 1995 թ․ հոկտեմբերի 30.
- ↑ «В бакинском метро из-за аварии эскалатора пострадали несколько десятков человек, один погиб». Newsru.com. 8 июня 2005 г.
- ↑ Բաքվի մետրոյում խուճապ է