Բաքվի մետրոպոլիտեն
Բաքվի մետրոպոլիտեն (ադրբ.՝ Bakı Metropoliteni), Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում գտնվող մետրոպոլիտենի համակարգ։ Բաքվի մետրոպոլիտենը սկսել է իր աշխատանքը 1967 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թբիլիսիի մետրոպոլիտենի բացումից մեկ տարի հետո և Մոսկվայի, Պետերբուրգի, Կիևի և Թբիլիսիի մետրոներից հետո դարձել է ԽՍՀՄ-ում 5-րդը։ Բաքվի մետրոպոլիտենից հետո ԽՍՀՄ-ում երկար ժամանակ մետրոներ չէին կառուցում, երբ ի վերջո բացվեց Խարկովի մետրոն։
Բաքվի մետրոպոլիտեն ադրբ.՝ Bakı Metropoliteni | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մետրոպոլիտեն |
Երկիր | ![]() |
Քաղաք | Բաքու |
Բացման տարեթիվ | նոյեմբերի 6, 1967 |
Գծերի երկարություն | 40,3 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1520 մմ երկաթուղագիծ |
Կայարանների քանակ | 27 |
Գծերի քանակ | 3 |
Գծեր | Red line?, Green line?, Purple line?, Memar Əcəmi-2 (Baku Metro)?, 28 May?, Nizami Gəncəvi?, Նոյեմբերի 8 (մետրոյի կայարան), Həzi Aslanov?, Mehemmed Hadi? և Nəriman Nərimanov depot? |
Ուղևորահոսքը մեկ օրում | 608,2 հազ (2015)[1] |
Ուղևորահոսքը մեկ տարում | 222,0 միլիոն (2015)[1] |
![]() | |
metro.gov.az(ադրբ.)(անգլ.)(ռուս.) | |
![]() |
Այժմ Բաքվի մետոպոլիտենն ունի 27 կայարան, իսկ գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 40,3 կմ։ Որոշ ժամանակ առաջ Բաքվի մետրոն ուղևորության վարձով ամենաէժան մետրոներից էր (մեկ ուղևորության արժեքը 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր $0.20, իսկ Փհենյանի մետրոյում՝ $0.03)։ Գոյություն ունեցող երկու գծերի համար գործում է գնացքների շարժման բարդ կառուցվածք, որը պայմանականորեն կարելի է բաժանել 5 երթուղիների (2010 թ. դրությամբ)։
ԳծերԽմբագրել
# | Անվանում | Բացում | Երկարություն | Կայարանների թիվ |
---|---|---|---|---|
1 | Գիծ 1 | 1967 | 20,1 կմ | 13 |
2 | Գիծ 2 | 1976 | 14,5 կմ | 10 |
3 | Գիծ 3 | 2016 | 5,7 կմ | 4 |
Ընդհանուր | 40,3 կմ | 27 |
Կարմիր գիծԽմբագրել
Բաքվի մետրոպոլիտենի կարմիր գիծ |
---|
Այս գիծը ամենահինն է Բաքվում։ Բացվել է մետրոպոլիտենի հետ միասին 1967 թվականին։ Ներառում է 13 կայարան՝ 12 ստորգետնյա և մեկ վերգետնյա։
Կանաչ գիծԽմբագրել
Բաքվի մետրոպոլիտենի կանաչ գիծ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Այս գիծը ձևավորվել է Շահումյան (այժմ Շահ Իսմայիլ Խաթաի) կայարանի բացման հետ։ Այժմ գիծը աշխատում է Կարմիր գծի հետ ճյուղաձև սկզբունքով, բայց նախատեսվում է ինքնուրույն երթուղի կազմակերպել, Ջաֆար Ջաբարլի և Նիզամի կայարանների միջև կապ ստեղծելուց հետո։
1994 թ. պայթյուններըԽմբագրել
1994 թ. Բաքվի մետրոյում տեղի ունեցավ երկու ահաբեկչական գործողություն։ Մարտի 20-ին ժամը 13։00-ին «Հունվարի 20» կայարանում որոտաց պայթյուն։ Գլխամասային վագոնում ինքնաշեն ռումբը պայթեց այն պահին, երբ գնացքը կանգ առավ կայարանում։ Զոհվեց 14 մարդ։ Ահաբեկչական գործողությունը կատարած Օքթայ Ղուրբանովը նույնպես զոհվեց տեղում։ Նույն տարվա հուլիսի 3-ին ժամը 8։30-ին գնացքի երկրորդ վագոնում պայթեց ռումբ այն պահին, երբ նա մոտենում էր «Գյանջլիք» կայարանին։ Պայթյունից էլեկտրագնացքի վագոնները բոցավառվեցին։ Արդյունքում զոհվեց 13 մարդ, վիրավորվեցին 58-ը։
1995 թ. հրդեհըԽմբագրել
1995 թ. հոկտեմբերի 28-ին նույն՝ Բաքվի մետրոյում պատահեց հրդեհ, որն աշխարհի մետրոպոլիտենների պատմության մեջ զոհերի քանակով խոշորագույն պատահարն էր։ Պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն, հրդեհի արդյունքում զոհվեց 286 ուղևոր (այդ թվում՝ 28 երեխա) և երեք փրկարար։ Վիրավորների թիվը կազմեց 270 հոգի։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Ötən il Bakı metrosu ilə 222 mln. sərnişin daşınıb.»։ Apa.az։ Azəri Press Agentliyi (APA)։ 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին։ Վերցված է 2016 թ․ հունվարի 21 (ադրբ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (ադրբ.) (անգլ.) (ռուս.)
- Բաքվի մետրոպոլիտենի ճանապարհային զարգացման գծապատկեր (ռուս.)
- Բաքվի մետրոպոլիտենը Դմիտրի Աքսյոնովի կայքում (ռուս.)
- Բաքվի մետրոպոլիտենը urbanrail.net կայքում (անգլ.)
- Բաքվի մետրոպոլիտենը meta.metro.ru կայքում (ռուս.)
- Բաքվի մետրոպոլիտենը Դանիիլ Ստոլյարովի կայքում Archived 2010-02-10 at the Wayback Machine. (ռուս.)
- Բաքվի մետրոպոլիտենը metrosoyuza.net կայքում (գերմ.)
- Բաքվի մետրոպոլիտենի պատմությունը գծապատկերներում metroschemes.narod.ru կայքում (ռուս.)