Հրաչ Նուբարյան

կոլտնտեսության օղակավար

Հրաչ Կապրելի (Գաբրիելի) Նուբարյան (1914, Սոչի, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն - անհայտ), Վրացական ԽՍՀ-ի Աբխազական ԻԽՍՀ Գագրայի շրջանի Կույբիշևի անվան կոլտնտեսության օղակավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)[1]։

Հրաչ Նուբարյան
Դիմանկար
Ծնվել է1914
ԾննդավայրՍոչի, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Մասնագիտությունկոլտնտեսական
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Կենսագրություն խմբագրել

Հրաչ Նուբարյանը ծնվել է 1914 թվականին Սևծովյան նահանգի Սոչիի շրջանի Սոչի գյուղում, գյուղացիական ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 353-րդ հրաձգային դիվիզիայի 1147-րդ հրաձգային գնդի 3-րդ հրաձգային վաշտի կազմում։ Զորացրվելուց հետո ապրել է Գագրայի շրջանի Գանտիադի (այժմ՝ Ցանդրիփշ) գյուղում։ Աշխատել է որպես սովորական կոլտնտեսական Գագրայի շրջանի Կույբիշևի կոլտնտեսության ծխախոտի պլանտացիաներում։ 1940-ականների վերջերից եղել է ծխախոտագործության օղակի օղակավար։

1948 թվականին Հրաչ Նուբարյանի օղակը 3,5 հա տարածքի յուրաքանչյուր հեկտարից հավաքել է «Սամսունի № 27» սորտի միջինը 19,4 ցենտներ ծխախոտի տերևներ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի մայիսի 3-ի «1948 թվականին եգիպտացորենի և ծխախոտի բարձր բերք ստանալու համար» հրամանագրով նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում և հանձնվել Լենինի շքանշան ու «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալ։ Նույն հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել բրիգադիր Անդրեյ Վասիլևիչ Կիրյակին և օղակավար Խորեն Գրիգորի Խաչատուրյանին։ 1949 թվականի օգոստոսին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել նաև Կույբիշևի կոլտնտեսության ծխախոտագործ Հովհաննես Խաչիկի Թեքնեջյանին։

Թոշակի անցնելուց հետո ապրել է Ցանդրիփշ գյուղում։ Մահվան տարեթիվը հայտնի չէ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել