Հրաչյա Մեքինյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեքինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Համբարձումի Մեքինյան (հունիսի 5, 1923(1923-06-05), Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1986, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրող նկարիչ, դերասան։

Հրաչյա Մեքինյան
Ծնվել է1923 հունիսի 5
ԾննդավայրԼենինական
Վախճանվել էհունվարի 15, 1986(1986-01-15) (տարիքը 62)
Մահվան վայրԼենինգրադ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ-բեմադրող և դերասան
ԺանրԴեկորացիա
Ակտիվ շրջան1955-1986
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հրաչյա Մեքինյանը ծնվել է Լենինականում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1944-1949 թվականներին աշխատել է Ստեփանավանի թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ։ 1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1964 թվականից բնակվել և աշխատել է Լենինգրադում, որտեղ աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Եղել է ավելի քան 22 բեմադրությունների նկարիչը «Երեք հաստլիկները» (1966), «Անգլուխ ձիավորը» (1973), «Աշտարակ» (1987)[1][2]։ Հրաչյա Մեքինյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանի մորեղբայրն է։

Նկարահանվել է «Երեք անգամ սիրո մասին» (1981) և «Ձայն» (1986) ֆիլմերում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հրաչյա Մեքինյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Հրաչյա Մեքինյանի մասին kinopoisk.ru կայքում
  3. Հրաչյա Մեքինյանի կենսագրությունը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել