Հրանտ Քոչարով

հայ աստղաֆիզիկոս

Հրանտ Եգորի Քոչարով (Քոչարյան սեպտեմբերի 21, 1932(1932-09-21), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2007(2007-11-24)), հայ աստղաֆիզիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972): ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ:

Հրանտ Քոչարով
Ծնվել էսեպտեմբերի 21, 1932(1932-09-21)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 24, 2007(2007-11-24) (75 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1970)
Մասնագիտությունաստղաֆիզիկոս

ԿենսագրությունԽմբագրել

Հրանտ Քոչարովը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 21-ին, Թիֆլիսում: 1956 թվականին ավարտել է Լենինգրադի ճարտարագիտական ինստիտուտը: 1956 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: 1971 թվականից եղել է աստղաֆիզիկայի բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, 1978 թվականից, միաժամանակ՝ Պետական տեխնիկական համալսարանի տիեզերական հետազոտությունների ամբիոնի վարիչ[1]:

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, նեյտրինային աստղաֆիզիկային, արեգակնային բռնկումներին, գերնոր աստղերի պայթյուններին: Քոչարովի գլխավորությամբ մշակված «Ռիֆմա» սարքի (տեղակայվել է «Լուսնագնաց-1» և «Լուսնագնաց-2» տիեզերական ապարատներում) օգնությամբ է որոշվել լուսնահողի քիմիական բաղադրությունը: Հեղինակ է մենագրությունների և դասագրքերի[1][2]:

ԱնդամակցությունԽմբագրել

  • ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ (1998):

ԵրկերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 670:
  2. «Грант Егорович Кочаров»։ dec1.sinp.msu.ru։ Վերցված է 2019-05-30