Հրանտ Սամսոնի Սաղոյան (հունվարի 15, 1925(1925-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, ԽՄԿԿ անդամ (1952

Հրանտ Սաղոյան
Ծնվել էհունվարի 15, 1925(1925-01-15) (99 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը (1949 թվականին)։ 1952 թվականից աշխատել է ՀԽՍՀ ժողտնտխորհում, 1960 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի ապարատում 1963 թվականից՝ է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ։ 1974 թվականին նշանակվել է Երևանի միկրոէլեկտրոնիկայի ԳՀ տեխնոլոգիական ինստիտևտի տնօրեն։ 1975 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ։ 1977 թվականից Սաղոյանը ՀԽՍՀ Պետպլանի նախագահը և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն է։

1976 թվականից եղել է ՀԿԿ ԿԿ անդամ, ՀԽՍՀ IX-X գումարումների գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ (1971 թվական) և ՀԽՍՀ (1974 թվական) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 154