Հրանտ Մադաթյան

քաղաքական գործիչ

Հրանտ Մադաթյան (մայիսի 24, 1964(1964-05-24)[1], Ծովագյուղ, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։

Հրանտ Մադաթյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գյուղատնտես
Ծննդյան օր մայիսի 24, 1964(1964-05-24)[1] (59 տարեկան)
Ծննդավայր Ծովագյուղ, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Մադաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 1964 թվականի մայիսիս 24-ին։

1982-1984 թվականներին ծառայություն է իրականացրել խորհրդային բանակում։

Միչև 1989 թվականը սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Ագրոնոմ է։

1981-1982 թվականներին աշխատել է Գագարինավանի շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանում որպես փականագործ։ 1984-1985 թվականներին եղել է Ծովագյուղի խորհրդային տնտեսության բանվոր, 1985-1986 թվականներին` փոխտնօրեն, իսկ 1986-1988 թվականներին` Սևանի և Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1988-1991 թվականներին` Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկոմիտեի ազատված քարտուղար։ 1986-1991 թվականներին եղել է Սևանի շրջխորհրդի պատգամավոր, իսկ 1993-1995 թվականներին աշխատել է ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկությունում որպես փոխտնօրեն։ 1995-2004 թվականներին եղել է «Սևան-Մոթել» ՊՓԲԸ, 2004-2007 թվականներին տնօրինել է «Սևան-Մոթել» ՓԲԸ-ն։

Հրանտ Մադաթյանը մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին, իսկ 2016 թվականին իր հրամանատարությամբ գործող ջոկատի հետ միասին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1983-1991 թվականներին եղել է Խորհրդային Միության Կենտրոնական Կոմիտեի անդամ, իսկ 2007 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

2007-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք)։ Անդամակցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին և։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։

2017-2018 թվականներին՝ ԱԺ պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ Անդամակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

Ընտանիք խմբագրել

Հրանտ Մադաթյանը ամուսնացած է և ունի վեց զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=848&lang=eng
  2. «Հրանտ Մադաթյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».